Դիջիթեք 2022

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջ 
Հանրակրթական դիջիթեք 2022. Մասնագիտական ուսուցման հարթակ 

Ամփոփումն ըստ դպոցների՝ 

Հյուսիսային դպրոց 

Հարավային դպրոց 

Արևմտյան դպրոց 

Արևելյան դպրոց 

Միջին դպրոց 

9-րդ դասարանների ծրագիր 

Հաշվետվությունն ըստ դասընթացների՝ 

Դրական կողմեր՝ 
 
– Հատկապես Միջին դպրոցում դասընթացներ վարողները շատ ոգևորված են իրենց աշխատանքով և մասնակիցների արձագանքով։ 
– Այս ընթացքում նոր հմտություններ ձեռք բերեցինք ու ավելի լավ պատկերացրեցինք ինչ բացեր կան։ 
– Կրթահամալիրից դուրս մասնակցությունը շատ քիչ էր, բայց փորձեցինք սոցիալական կայքերի միջոցով ակտիվ իրազեկել։ 

Խնդիրներ՝ 
 
– Մասնագետներին հրավիրելու համար հունվարը խնդրահարույց է․ պայմանավորվել ենք փետրվարին, գարնանը։ 
– Նախատեսված հետաքրքրության պակաս։ 
-Մասնակիցների անպատասխանատվություն։ 
 
Բարելավման ուղղություններ 
 
– Ժամանակահատվածը՝ օրացույցը հագեցած է, թեմաներ կան կրկնվում են, բայց լավ արդյունքի համար դիջիթեքը կարող է լինել շուրջտարյա։ 
– Դասընթացավարներին ոգևորվել էին հավաստագրերից, մասնակիցներին ևս կարող ենք տրամադրել։ Դասընթացավարները քանակով քիչ էին։ 
-Դասընթացների մասնակցությունը լինի հարցազրույցով, ավելի խորացված ու աշխատանքային։ Կային մասնակիցներ, որ տեղյակ չէին ինչ դասընթացի են եկել, ինչն է նպատակը։ 
 
Կազմակերպման հարցում ևս կան բարելավելու տեղեր։ 
 
Հաղորդակցությունը լավ է, բայց երբեմն բացթողումներ ենք ունենում 
– օրացույցն ավելի շուտ, քան մեկ երկու օրն է, հնարավոր չէ հրապարակել 
– անհասկանալի հարցերը չեն բարձրաձայնվում 

Վիճակագրություն՝ 
 
Մասնակիցների ընդհանուր գրանցված թիվը՝ 266 Диаграмма ответов в Формах. Вопрос: Դասընթացներ բոլորի համար. Количество ответов: 266 ответов.

Կարիքի գնահատում ՝ մասնակցել է հարցմանը 77 մարդ։  
Այն կարիքները, որ կապ ունեին դիջիթեքի հետ դուրս ենք գրել և դրան ևս ժամանակ հատկացրել։ Այն կարիքները, որ կապ չունեին, մեր ուշադրության կենտրոնում շարունակում են մնալ։ 

Ես որպես դասընթացավար՝ մասնակցել է 58 մարդ, այդ թվում՝ ոչ կրթահամալիրից։ 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *