Հայ- վրացական կրթական համակարգի նմանություններն ու տարբերությունները

Հարավային Կովկասի երկրները միշտ էլ հետաքրքիր են եղել մշակութային, պատմական նմանություններով ու առանձնահատկություններով։ Որպես կովկասագետ՝ հնարավորություն ունեցել եմ ծանոթանալ պատմա-մշակութային առանձնահատկություններին, որպես ուսուցիչ՝ առաջին անգամ էի փորձում հասկանալ ինչպիսին է կրթությունը Վրաստանում։ Ծրագրի մասին մանրամասն կարող եք կարդալ այստեղ։ Ծրագիրը մինչ հայերի հետ անելը, անցկացրել էին ադրբեջանցիների հետ։ Մեր հարցին, թե ինչու միասին երեք երկրների ներկայացուցիչների հետ միաժամանակ չեք արել, նշեցին, որ անհանգստացել են, թե մի բան կարող է այն չլինել։ Խոստացան, որ նման հանդիպում էլ կլինի։ Պատկերացնում եմ, թե ինչքան հետաքրքրական կարող է լինել կրթությունը Ադրբեջանում։


Առաջին երեք օրը աշխատարանային ծրագիր էր, որն այդքան էլ աշխատարանային բնույթ չէր կրում։ Առաջին հանդիպումը մասնավորապես երեք կովկասյան ժողովուրդների՝ հայեր, վրացիներ, ադրբեջանցիներ ու պետությունների՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան /առանձնացրել եմ, քանի որ ոչ միշտ է պետական ու հասարակական կարծիքներն ու գործողությունները համապատասխանում/ տնտեսական, քաղաքական և այլ հարաբերությունների մասին էր ու վերջին շրջանում ամենաակտիվ շահարկվող թեմաներից մեկի՝ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի, վրաց ազգի ու վրացական կառավարության դիրքորոշման վերաբերյալ։ Այս ամենը ներկայացնում էր Վրաստանի պետական համալսարանի դասախոս Զուրաբ Ճիաբերաշվիլին` հիմք ընդունելով IRI կողմից արված հետազոտությունները։ Ըստ իր ներկայացրած տվյալների՝ Հայաստանը երեք կովկասյան երկրների շարքում երբեմն ամենալավ տնտեսական վիճակում գտնվող երկիրն էր /2000-2020 թթ․ տվյալներով/։ Վրաստանի քաղաքական հարաբերությունների հաստատման ցանկում, Հայաստանը զիջում էր հարևան երկրներին, Ադրբեջանին ու Թուրքիային՝ ի <<շնորհիվ>> մեր <<օկուպանտ>> գործընկերոջ։ Հետաքրքրական է, որ ամբողջ ընթացքում, ինչ մենք Վրաստանում էինք, շեշտադրվում էր այս հանգամանքը ու կարծես ջանքեր էին գործադրվում մեզ <<դարձի բերելու>>, ինչն ակնհայտորեն զգացվեց փակման ընթրիքի ժամանակ։

Երրորդ օրը եղանք նաև Վրաստանի ազգային թանգարանում ու շրջայցը սկսեցինք Ռուսաստանի օկուպացիայից /ԽՍՀՄ-ի տարիներ/։ Իմ հարցին,թե արդյոք բոլորն են բացասական վերաբերում ԽՍՀՄ-ին, նշեց, որ մեծահասակները հիմնականում ոչ։ Ամբողջ Թիֆլիսը ողողված է հակառուսական, հատկապես հակապուտինյան street art-ով , գրաֆիտիներով, տրամադրությամբ և ․․․ և շատ ռուս տուրիստներով։
Վրաստանի տարբեր հասարակական կազմակերպություններ ներկայացնում էին իրենց գործունունեությունը, որտեղ մենք հետո պետք է անցնեինք մեր պրակտիկան։ Հետաքրքրական էր Shame Movement /Ամոթի շարժում/, որն առաջացել էր այն բանից հետո, երբ Վրաստանի Ազգային ժողովի նիստի ընթացքում ազգությամբ ռուս պատգամավորը խոսել էր ռուսերեն։ Ու իրենք, քաղաքացիական ակտիվիստներ են, ովքեր պարբերաբար ակցիաներ են անում կառավարության որոշումների և այլնի շուրջ, ինչի հետ համաձայն չեն։
Հաջորդիվ ներկայացան նաև EECMD /Արևելաեվրոպական կենտրոն բազմակուսակցական ժողովրդավարության համար/, Educate For all և MDF /մեդիա զարգացման հիմնադրամ, ովքեր նաև ուսուցիչների համար վերապատրաստումներ են անում/ ։ Մենք ևս ներկայացրեցինք մեր կազմակերպությունները / ՀՕՖ, ԵՀՀ, APY , Paradigma , Youth Development Center of Armenia, Caucasus Institute /: Կապեր ստեղծելը բոլոր ծրագրերի ամենակայուն ու երկարաժամկետ գործողությունն է։

Educate For all կազմակերպությունն ունի մի շարք կրթական ծրագրեր, որոնցից մի քանիսը կներկայացնեմ։ Ուսուցիչներին խրախուսելու, հասարակության մեջ ուսուցչի դերի բարձրացման ու ուսուցչի աշխատանքը գնահատելու համար կազմակերպում են ամենամյա ուսուցչի մրցանակ։ 100-ավոր հայտերից ընտրում են 10-ին, ովքեր դառնում են ծրագրի շրջանավարտ ու որպես շրջանավարտների համայնք՝ փոփոխություն բերում իրենց համայնքներում։ Ընտրում են հետևյալ կրիտերիաներով․

Selection Criteria

The winner of the National Teacher Prize must meet further criteria:

  • Dynamics of students learning outcomes -սովորողների կրթական առաջընթաց
  • Innovative and effective teaching approaches in the classroom -նորարարական ու արդյունավետ կրթություն դասարանում
  • Teaching universal civic values ​​and principles -քաղաքացիական արժեքների և սկզբունքների ուսուցում
  • Public recognition and civic engagement – հանրային ճանաչում և քաղաքացիական ներգրավածություն
  • Professional Development and sharing the experience -մասնագիտական զարգացում և փորձի փոխանակում

Այս ծրագրի շրջանակներում մենք հյուրընկալվեցինք Մառնելու շրջանի Մարադիս գյուղի պետական դպրոց, որն ուներ 80 աշակերտ։

Դպրոց հաճախում են ադրբեջանցի և վրաց սովորողներ։ Մարադիսի գյուղի բնակիչները 2000-ական թվականներից Աճարայից տեղափոխված մարդիկ են։ Իմ հյուրընկալ Գոթան նշեց, որ այստեղի բնակիչները սովորաբար չեն սպասում պետությանը, խնդիրները լուծում են ինքնուրույն, աշխատասեր են։

Հաջորդ դպրոցն իր տեսակով ավելի առանձնահատուկ էր՝ Մառնեուլի պետական դպրոցն էր։Դպրոցի մեծ մասը ադրբեջանցի սովորողներն են, փոքր թիվ են կազմում հայ և վրացի սովորողները։ Ազգամիջյան բախումներ չեն լինում, բայց քաղաքական փոփոխություններն արտահայտվում են։ Տնօրենը երկու օրինակ բերեց դպրոցի դժվար կառավարման վերաբերյալ՝ հայերի հետ կապված նշեց, որ ռուս-ուկրաինական պատերազմում հայերը չեն ցանկացել սատարել Ուկրաինային, որովհետև սատարում են Ռուսաստանին, հեռավար կրթության ժամանակ մահմեդական կրոնը դավանող ադրբեջանցի սովորող աղջիկներին էլ թույլ չեն տվել միանալ դասերին, օգտվել համակարգչից։
Դպրոցի տնօրենը, ով ստացել է ուսուցչի ազգային մրցանակ, մրցանակաբաշխության ժամանակ բեմից խոսել է իր դպրոցում ֆուտբոլի դաշտի անհրաժեշտության մասին ու նախարարը հանրային խոստում է տվել ու կառուցել է դաշտը։

Հաջորդ ծրագիրը, որի մասին կուզեմ խոսել դպրոցների ապաքաղաքականացումն է։ Հատկապես ծայրամասերում, որտեղ կառավարությունից վախն ու իրավունքներին լավ չտիրապետելը օգտագործվում է կառավարության կողմից ընտրությունների ընթացքում ցանկալի արդյունք ունենալու համար։ Գոթան և իր գործընկերները ունեն տարածաշրջանային պատասխանատուներ, ովքեր փորձում են նպաստել ապաքաղաքականացմանը։

Ընդհանուր կրթական պատկերը նույնն է և՛ Հայաստանում, և՛ Վրաստանում։ Կա ուսուցչի աշխատավարձի խնդիր, ժամի համար մղվող պայքարի ու համագործակցության փոխարեն մրցակցության, ոչ առողջ միջավայր ստեղծելու խնդիր։ Աշխատաբարձն ու մասնավոր դպրոցների համար վճարը գրեթե նույնն է։
Ուսուցիչների աշխատանքը խթանելու ևս երկու կազմակերպություն կա։ Ուսուցիչների միություն, որը զբաղվում է ուսուցիչների իրավունքների պաշտպանությամբ և առարկայական ասոցիացիաներ, որոնք մենթորական են, ուղեցույցային։ Հեղինակային ու այլընտրանքային այնպիսի դպրոց, ինչպիսիք մերն է, այնտեղ չկա ու իմ հյուրընկալին շատ զարմացրեց։ Նույնիսկ մի քանի օր խոսելուց հետո ասաց, որ գուցե նման դպրոցի կարիք ունի Վրաստանը ու ինքը սկսի այդ ուղղությամբ աշխատել։ Իրենք չունեին նաև պարենային ծրագիրը, որի շնորհիվ մինչև 4-րդ դասարաններում պետությունը, նախկինում՝ ՄԱԿ-ը, ապահովում են սնունդով։ Այդ մասով մեզնից աջակցություն ու խորհուրդ են ակնկալում ստանալ։

Հյուրընկալվեցի նաև Civic Education For Civic Society ընկերությունում։ Իրենք նվիրեցին գրքեր, որ թարգմանել են հայ համայնքների համար։ Առաջարկ եղավ նաև հեռավար կապ հաստատել հայ համայնքների ուսուցիչների հետ և մեթոդական աջակցություն ցույց տալ իրենց։ Հասարակագետներ-հայրենագետների խմբով դա կկազմակերպենք։

Վերջին օրը փորձեցինք գնալ Հավլաբար ու գտնել Պետրոս Ադամյանի անվան թատրոնը։ Թատրոնի շուրջ մի քանի անգամ պտտվելուց հետո, պարզեցինք, որ շենքը տարիներ շարունակ վերանորոգվում է ու դեռ շարունակում են վերանորոգել անորոշ ժամկետներով / այսպես իմ հարցին պատասխանեցին վրացի գործընկերները/։

<<Վերջին ընթրիք>>-ի մեզ ուղղված կարևոր երկու խոսքերը հետևյալն էին․
Հայ-վրաց-ադրբեջանցի ժողովուրդները պետք է բարեկամանան առանց այլ երկրների ներգործության ու ուղիղ հարաբերվեն միմյանց հետ և մենք ու վրացիները պետք է գնանք նույն ուղղությամբ՝ դեպի Եվրոպա։ Սրանով ավարտվեց թամադայի ասելիքը մեզ։

Որպես շարունակություն՝ համագործակցություններն են, իրենց ենք սպասում կրթահամալիրում։ Ես նաև պետք է գրեմ հոդված։ Ընտրել եմ <<Ուսուցիչներին մոտիվացնելուն ուղղված քայլերը ՀԿ-ներում ՀՀ-ում և Վրաստանում>> թեման։ Մինչև սեպտեմբեր այն պատրաստ կլինի։

Շնորհակալ եմ։
Նախվամդիս։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *