Ուսուցողական այց #Օր 2

Oր 2, հունիսի 14։

Այսօր առաջին կազմակերպությունը, որ հյուրընկալեցինք My Right- Empowers people with disabilities /Իմ իրավունքը՝ հզորացնում է հաշմանդամություն ունեցող մարդկանց։ Այն համարվում է umbrella /անձրևանոց/ կազմակերպություն, որի տակ հավաքվում են այլ կազմակերպություններ։ Իրենց ֆինանսների մեծ մասը ստանում են պետությունից, Sida-յից։ Աշխարհի բնակչության 15% և ավել ունեն հաշմանդամություն, ինչը մեկ բիլիոնից ավել մարդ է և որոնց 80% ոչ բարձր եկամուտ ունեցող երկրներից են։ Կազմակերպությունը գործում է 7 երկրներում։
Այս էջում հատուկ կարիքներ ունեցող երեխաներին ուղղված ծրագրերի օրինակներ են։

Ըստ իրենց կազմակերպության գաղափարախոսության՝ ներառականությունը դժվար չէ, հարկավոր է ․

-ունենալ ներառական-հաշմանդամական քաղաքականություն-փաստաթղթաշրջանառություն

-սահմանել նպատակներ՝ թիրախավորելով հաշմանդամությունն ու ներառականությունը

-հավաքել տվյալներ, թե ինչպես են հատուկ կարիքներ ունեցող մարդիկ վարվում տարբեր իրավիճակներում

-համագործակցել այլ կազմակերպությունների հետ, ովքեր աշխատում են հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ

Հաջորդ կազմակերպությունը FBA – Folk Bernadotte Academy-ն էր, որը զբաղվում է անվտանգային հարցերով։ Այն պետական գործակալություն է, որը տարեկան 50 մլն կրոն է նախատեսում խաղաղաշինական գործունեություն ծավալելու համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *