Համագործակցության առաջին քայլերը Fryshuset կազմակերպության հետ

Օրը՝ հունիսի 22, 13:00-14:00

Վայրը՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Նպատակը՝ համագործակցություն սկսել շվեդական Fryshuset կազմակերպության հետ՝ համատեղ կրթական նախագծեր անելով

Հյուրը՝ Ռաիսա Վելասկո

Օրակարգ՝ շրջայց կրթահամալիրով՝ Ագարակ- Արևմտյան դպրոց- Մայր դպրոց- Հյուսիսային դպրոց
13:00 Արևմտյան դպրոց – Ագարակ
13:30 Մայր դպրոց-սպորտային դահլիճներ
13:45 Հյուսիսային դպրոց- Քանդակի դպրոց, Արտասահման, Ոկերչության լաբորատորիա

Հետաքրքրություններ՝ սպորտ և արվեստ

Մասնակիցներ՝ Էլյա Սահակյան /համակարգող/, Իրինա Ապոյան /դասավանդող, անգլերենի մասնագետ/, Տաթևիկ Ալեքսանյան, Լիլիա Ղուլյան / լուսաբանող/, Լինդա / Fryshuset մարկետինգային թիմի անդամ/

Fryshuset գիմնազիա է, որն ունի դպրոց, արտադասարանական մի շարք ակտիվ խմբակներ՝ սպորտային, երաժշտական։ Այն ոչ պետական կազմակերպություն է, որը միտված է վատ վարք ունեցող մարդկանց՝ ամենատարբեր տարիքի և հետաքրքրությունների, համար ստեղծել միջավայր ինքնակրթվելու, կրթվելու։ Ֆինանսավորման մի մասը ստանում են քաղաքապետարաններից, որտեղից գալիս են երեխաներն ու մեծահասակները, մի մասը՝ իրենց ծառայությունները մատուցելու շնորհիվ, մի մասն էլ դրամաշնորհների միջոցով։ Շենքի ներսում ունեն ռեստորան, որտեղ մոտակայքում տեղակայված կազմակերպություններ գալիս, ճաշում են։ Սպորտային մրցումներում ունեն շատ գրանցած հաջողություններ։ Հայաստանում համագործակցում են APY ՀԿ-ի հետ։