Նպատակը՝ կրթահամալիրի կայքը, սոցիալական մեդիայում հրապարակվող նյութերն ավելի որակյալ ներկայացնել, ինչը կօգնի և հիմնադրամի գործունեությանը, և արտադրական ուսուցման զարգացմանը։
Մասնակիցներ՝ համակարգող, յուրաքանչյուր դպրոցից երկուական պատասխանատու
Փորձնական ժամկետներ՝ 2022 թ․ սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներ
Գործողությունների հաջորդականություն՝
- Ձևավորել SMM թիմ՝ բաղկացած յուրաքանչյուր դպրոցից երկուական պատասխանատուից և գործընթացի ընդհանուր համակարգողից
- Թիմային նպատակների սահմանում
- SWOT անալիզ մեր արդեն իսկ ունեցած էջերի, մեր <<մրցակից>> կազմակերպությունների էջերի և դրա ներկայացում կրթահամալիրի տնօրենին, գործադիր տնօրենին և այլ հետաքրքված անձանց
- Դասընթացեր և հանդիպումներ գործող մասնագետների հետ SMM թեմաների շրջանակներում /այստեղ կարող ենք օգտագործել ծնողական և շրջանավարտների համայնքը/
- Յուրաքանչյուր պատասխանատու կներկայացնի իր դպրոցի SMM ռազմավարությունը և կքննարկի ընդհանուր համակարգողի հետ
- Էջերի վերանայում, վերաձևակերպում, ռեբրենդինգ, նոր կոնտենտ պլանի մշակում
Տնօրինությունից ակնկալվող պահանջներ՝
- Սոցիալական մեդիայի դաշտում ամբողջական համակարգումը լինի SMM թիմի պատասխանատվության տակ
- Աշխատանքային պահանջներում սոցիալական մեդիայում աշխատանքը ներկայացնելու պայմանների վերանայում
- Հանրությանը ներկայացվող բովանդակային մասի վերահսկման թույլտվություն
Ժամանակացույց
Սեպտեմբեր-հոկտեմբեր
Դասընթացներ /շաբաթական երկու անգամ/, հանդիպումներ SMM մասնագետների հետ /ամսվա մեջ 4 անգամ/, գործնական առաջադրանքներ
Հոկտեմբեր- նոյեմբեր
Էջերի ամբողջական ռեբրենդինգ
Նոյեմբեր- դեկտեմբեր
Էջի վարում նորացված ձևաչափով