Հայկ Բարսեղյանը՝ մեր լուսանկարիչներին հյուր

Օրը՝ Սեպտեմբերի 15

Ժամը՝ 14:30

Վայրը՝ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր, Քոլեջ, Վերնատուն /Անդրանիկի 92/1/

Նպատակը՝ ծանոթանալ Հայկ Բարսեղյանի գործունեությանը և թե ինչպիսին է լուսանկարչի կյանքը Հայաստանում, ինչպես է վաստակում։

Մի փոքր ինֆորմացիա Հայկի մասին

Երիտասարդ, ինքնուս լուսանկարիչ Հայկ Բարսեղյանի աշխատանքներին բնորոշ է թե՛ արտակարգ տեխնիկական վարպետությունը, թե՛ հասարակայնորեն խիստ ներգրավված տեսանկյունը: Ժուռնալիստի ընտանիքում ծնված Բարսեղյանը մեծացել է երկրաշարժից բեկված Գյումրիում, և իր աշխատանքներում ասես փորձում է հասկանալ և վերլուծել այն թե ինչ է նա իրականում «ժառանգել» նախորդ սերունդներից:(1) Հետևաբար, նրա գործնեությունը լուսանկարչության ասպարեզում միտված է ներազդելու հասարակական և քաղաքական գործընթացների վրա։

Բարսեղյանի լուսանկարներում հատուկ տեղ է գրավում Գյումրիի ուրաբնիստական և արդյունաբերական լանդշաֆտը, ինչպես և սոցիալապես անապահով ընտանիքների թեման: Այդ աշխատանքներն անխտիր պատկերում են քաղաքի առկա` ծանր տնտեսական և մշակույթային իրավիճակը։ Չնայած իրենց հետաքնչական և ճանաչողական գործառույթներին, Բարսեղյանի այդ լուսանկարներն առանձնանում են նաև իրենց հետաքրքիր գեղարվեստական լուծումներով։ Նա հաճախ գործածում է լայնանկյուն օբյեկտիվներ ու գունային սուր հակադրություններ՝ իր պատկերներին հաղորդելով մասշտաբայնություն և դրամատիզմ։ Նման լուծումը հատկապես հաջողված է Բարսեղյանի՝ Գյումրու ժամանակավոր կացարաններում (դոմիկներում) բնակվող մարդկանց կենցաղն ու առօրյան ներկայացնող շարքում (2013-16):(2) Նեղ, անհարմար սենյակներում խցկված ընտանիքների միջավայրը` լուսանկարների միջոցով, գրեթե ֆիզիկական ուժգնությամբ փոխանցվում է հանդիսատեսին։

Բարսեղյանի սուր քննադատական հայացքը նաև առկա է հեռուստատեսային բնագավառում, որտեղ նա համա-հեղինակել է «SOS» քաղաքական, երգիծական-վերլուծական հեռուստաշարը։

1) Բարսեղյանի հայրը, հայտնի Գյումրեցի լրագրող և հասարակական գործիչ Լևոն Բարսեղյանն է։

2) Գագիկ Աղբալյան, «Հայկ Բարսեղյան. 25 տարի ապացուցել են, որ զիբիլ են», 19.02.2014, www.armtimes.com, http://www.armtimes.com/hy/article/48224

Վիգեն Գալստյան, 2016

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *