Վերաբրենդավորում

Մասնակիցներ՝ Սուսան Մարկոսյան, Աշոտ Բլեյան, Գևորգ Հակոբյան, Մարգարիտ Սարգսյան, Լուսինե Փաշայան, Կարինե Մացակյան, Հերմինե Անտոնյան, SMM թիմ

Նախապատմություն

SMM 
Խնդիրներ

  • Մեզ համար մեծ խնդիր է կրթահամալիրից դուրս կրթահամալիրի մասին պատմելն առցանց ձևով, հղումներով։ Ցանկացած հղում, որ մինչ օրս ուղարկել ենք հյուրերին, մարդկանց, միշտ նույն պատասխանն ենք ստացել, որ բան չեն հասկանում ու խնդրում են բացատրել։ Անցած ուս․ տարվա ընթացքում SMM /սոցիալ մեդիա մարկետինգ/ մասնագետներ ենք հյուր ունեցել, ովքեր նույն խնդիրն են բարձրաձայնել։
  • Ոչ մասնագետները, ովքեր ծանոթ են կրթահամալիրի գործունեությանը ու հետևում են մեզ սոցիալական մեդիայում ,նշում են, որ այն, ինչ արվում է կրթահամալիրում և ինչպես ներկայացվում է կրթահամալիրում, տարբեր բաներ են։ Կան մի շարք դպրոցներ, ովքեր քիչ բան անելով, այնպես են ներկայացնում, որ արժանանում են հանրության, դոնորների ուշադրությանը։ Մեզ մոտ դա դեռ չի ստացվում։
  • Որակի վերահսկողության բացակայության ու նյութի շատության պայմաններում ամենակարևոր ասելիքը կամ նյութերը չեն հասնում նպատակին։ Մենք մեր սոցիալական մեդիան օգտագործում ենք աննպատակ, մինչդեռ այլ կազմակերպություններ առաջին հերթին զբաղվելով դրանով, կարողանում են լրիվ այլ կերպ ներկայանալ։

Խնդիրների լուծումները

Այս պահին մենք ունենք հստակ ձևավորված թիմ , ովքեր սկսել են աշխատանքները։ Նախ՝ վերանայել ենք մեր կրթահամալիրյան էջերն ու SWOT անալիզ արել, երեկ արդեն փորձում էինք հասկանալ մեր թիրախային լսարանները, ինչ տեքստեր են պետք գրել, ինչպես հասնել նրանց։ Դեռ երկու դասընթաց-հանդիպում ենք ունեցել, երկուսի ընթացքում էլ բոլոր մասնակիցները ակտիվորեն մասնակցել են քննարկումներին։ Նպատակն է ունենալ գրագետ SMM ու հասնել մեր առաջ դրված նպատակներին՝ սոց․մեդիան ծառայեցնելով մեր կրթահամալիրի ու հիմնադրամի շահերին, <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր բրենդը, Բլեյան դպրոց բրենդը ներկայացնել ավելի լայն հասարակությանը, ինչն ամենատարբեր հնարավորությունները կտա մեզ։

Մասնակիցները և դասընթացը


Չափանիշներ
Կրթահամալիրի SMM թիմ

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի բրենդ ստեղծելու դասընթացներ