Արտադրությամբ ուսուցման ստուգատես

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Արտադրությամբ ուսուցման ստուգատես
Հունվար
2025թ․

Արտադրությամբ ուսուցմամբ ստուգատեսն իրականացվում է կրթահամալիրի մանկավարժական աշխատողի, սովորողների, ուսանողների խմբերի նախաձեռնությամբ:

Ստուգատեսի պատասխանատու՝ Էլյա Սահակյան, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջի Մարքեթինգի բաժնի սովորողներ
«Սեբաստացի» ապրանքանիշը ցուցադրվում է Սեբաստացի կենտրոնում․ պատասխանատուներ՝ Էլյա Սահակյան և Քոլեջի մարքեթինգի բաժնի սովորողներ

Նպատակն է՝ ուսումնական գործունեության արդյունքում ստեղծել-ունենալ արտադրանք, որը համապատասխանում է շուկայի որակական պահանջներին: Ստուգատեսն անցկացվում երկու փուլով։

Առաջին փուլ

Նախագծել 2025 թ․ ընթացքում ուսումնական արտադրանքի գործընթացը

  • հասկանալ տեխնոլոգների կարիքները և ըստ դրա կազմել հանդիպումների օրացույց
  • գտնել գործընկերներ, ովքեր կարող են օգնել շուկային ավելի մոտ արտադրանք ստեղծել
  • հասկանալ կրթահամալիրի կարիքները, որ կարող է բավարարել ուսումնական արտադրանքը
  • ունենալ կրթահամալիրի արտադրողների բազա, որը կարող է դառնալ ուսումնական գործընթաց
  • արտադրանքի իրացման նոր ծրագրեր
  • արտադրանքի պահանջարկի վերաբերյալ մշտական աշխատանք տեխնոլոգների հետ՝ շուկայի մշտադիտարկման ուղղորդմամբ
  • պատրաստվել Սիրո տոնի տոնավաճառին
  • պատրաստել մարտի 8-յան առաջարկներ
  • Սեբաստացի բրենդինգ՝ առցանց խանութով

Առաջին փուլի վերջնաժամկետ՝

2025թ․ հունվարի 25

Երկրորդ փուլ

Ստուգատեսի մասնակիցների խմբերի կողմից առաջարկվում է արտադրանք, որը կարող է վաճառվել «Սեբաստացի» կենտրոնում։ Արտադրանքը, ապրանքը պետք է ունենան հետևյալ նկարագրությունը՝

  • արտադրանքի-ապրանքի նյութածախսի մասին տեղեկություն
  • արտադրանքի ստեղծման պատմություն
  • արտադրանքի ներկայացում արտադրողների կողմից
  • մասնակիցների կողմից քննարկում և ընդունում արտադրանքի վաճառքի ենթակա լինելու մասին

Երկրորդ փուլի վերջնաժամկետ՝

 2024թ․ հունվարի 25։

Մրցանակներ, խրախուսանքներ

  • Մրցանակներ տրվում է Ձմեռ պապ 2025-ի հայտագրմամբ։

«Սեբաստացի» խանութ-սրահում հունվար ամսին առկա տեսականի՝

  • «Սեբաստացի» գինի
  • «Արատես» մեղր
  • Կտորե պայուսակներ
  • Կավե կիրառական և դեկորատիվ սպասք

Հասցեներ՝

  • «Սեբաստացի» խանութ՝ Րաֆֆու 57
  • «Սեբաստացի» գինու խանութ՝ Անդրանիկի 92/1

Կատարված աշխատանքներ՝

Գեղարվեստ՝ Ալիս Գևորգյան, Տաթև Աթոյան
Ամփոփում Վարժարան
Արտադրությամբ ուսուցում․ ամփոփում Քոլեջ
Ամփոփում Արևմտյան դպրոց-պարտեզ
Միջին դպրոց․ ամփոփում

Արտադրությամբ գործունեության հանրային ներկայացում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *