Համագործակցային նախագիծ արտ թերապևտ Դարիա Ժումելի հետ

Փետրվարի 24-ին 10:00-12:00 Ֆրանսիայից Հայաստան տեղափոխված արվեստագետ և հոգեբան Դարիա Ժումելը աշխատարան կանցկացնի 5 մայրիկների հետ, ովքեր ունեն 1-2 տտ երեխաներ։
Հանդիպման ընթացքում փոքրիկներն արվեստի, մասնավորապես՝ նկարչության միջոցով թերապևտիկ վարժություններ կանեն, իսկ մայրիկները՝ մեդիտացիա։

Հանդիպումը կլինի կրթահամալիրի Արտասահմանում, Րաֆֆի 69/1 հասցեում

Մարտի մեկից Դարիան արտ թերապիաներ կանի կրթահամալիրի դաստիարակների համար։ Մանրամասները՝ շուտով։

Դարիա Ժումելի մասին

Պայծառ, պոզիտիվ, էներգետիկ ու ժպտերես, մասնագիտությամբ արվեստագետ և հոգեբան Դարիա Ժումելը մեկ տարի առաջ Ֆրանսիայից տեղափոխվեց Հայաստան։

Հայ- վրացական կրթական համակարգի նմանություններն ու տարբերությունները

Հարավային Կովկասի երկրները միշտ էլ հետաքրքիր են եղել մշակութային, պատմական նմանություններով ու առանձնահատկություններով։ Որպես կովկասագետ՝ հնարավորություն ունեցել եմ ծանոթանալ պատմա-մշակութային առանձնահատկություններին, որպես ուսուցիչ՝ առաջին անգամ էի փորձում հասկանալ ինչպիսին է կրթությունը Վրաստանում։ Ծրագրի մասին մանրամասն կարող եք կարդալ այստեղ։ Ծրագիրը մինչ հայերի հետ անելը, անցկացրել էին ադրբեջանցիների հետ։ Մեր հարցին, թե ինչու միասին երեք երկրների ներկայացուցիչների հետ միաժամանակ չեք արել, նշեցին, որ անհանգստացել են, թե մի բան կարող է այն չլինել։ Խոստացան, որ նման հանդիպում էլ կլինի։ Պատկերացնում եմ, թե ինչքան հետաքրքրական կարող է լինել կրթությունը Ադրբեջանում։


Առաջին երեք օրը աշխատարանային ծրագիր էր, որն այդքան էլ աշխատարանային բնույթ չէր կրում։ Առաջին հանդիպումը մասնավորապես երեք կովկասյան ժողովուրդների՝ հայեր, վրացիներ, ադրբեջանցիներ ու պետությունների՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան /առանձնացրել եմ, քանի որ ոչ միշտ է պետական ու հասարակական կարծիքներն ու գործողությունները համապատասխանում/ տնտեսական, քաղաքական և այլ հարաբերությունների մասին էր ու վերջին շրջանում ամենաակտիվ շահարկվող թեմաներից մեկի՝ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի, վրաց ազգի ու վրացական կառավարության դիրքորոշման վերաբերյալ։ Այս ամենը ներկայացնում էր Վրաստանի պետական համալսարանի դասախոս Զուրաբ Ճիաբերաշվիլին` հիմք ընդունելով IRI կողմից արված հետազոտությունները։ Ըստ իր ներկայացրած տվյալների՝ Հայաստանը երեք կովկասյան երկրների շարքում երբեմն ամենալավ տնտեսական վիճակում գտնվող երկիրն էր /2000-2020 թթ․ տվյալներով/։ Վրաստանի քաղաքական հարաբերությունների հաստատման ցանկում, Հայաստանը զիջում էր հարևան երկրներին, Ադրբեջանին ու Թուրքիային՝ ի <<շնորհիվ>> մեր <<օկուպանտ>> գործընկերոջ։ Հետաքրքրական է, որ ամբողջ ընթացքում, ինչ մենք Վրաստանում էինք, շեշտադրվում էր այս հանգամանքը ու կարծես ջանքեր էին գործադրվում մեզ <<դարձի բերելու>>, ինչն ակնհայտորեն զգացվեց փակման ընթրիքի ժամանակ։

Continue reading

Այս շաբաթ /04.04-10.04/

Արվեստ
«Աշխարհը`աշխարհի մեջ»:Աուտիզմի իրազեկման միջազգային օրվան նվիրված ֆոտոցուցահանդես:
ArtKvartal Opening + More
Re-lentus․ կանայք արվեստի ու իրավունքի խաչմերուկում | Վրաստան
ARé Festival 2022
ԴՐՎԱԳՆԵՐ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ. ԶԱՐԴ
Լեո Լեո Վարդանյան․ հետքեր/ Leo Leo Vardanyan: Traces

IT
Տեղեկատվական օր “Software Testing Fundamentals”
 

Կամավորության հնարավորություն

Կամավորության հնարավորություն ապրիլի 25-29ը Երեւանում անցկացվելիք 20-րդ միջազգային մասնագիտացված «Կրթություն Եվ Կարիերա Expo 2022» ցուցահանդեսի կազմակերպչական աշխատանքներում ներգրավվելու համար !!!

Օնլայն գրանցումը` https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeZM1j7btHMr32g08lmiIYDQW-koiT412i330b6kVst8ek5xw/viewform

Նրանց համար, ովքեր սիրում են ֆուտբոլ /միջազգային կամավորություն

Կամավորության հնարավորություն

Քաթարում 2022 թ.-ին կայանալիք

Ֆուտբոլի աշխարհի Առաջնության շրջանակում!!!

FIFA-ն իր Շարժունակության ծրագրերի շրջանակներում հրավիրում է միջազգային կամավորների` ներառվելու Քաթարում 2022 թ.-ի նոյեմբերի 21- դեկտեմբերի 18-ը կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնության կազմակերպչական աշխատանքներում ։

Continue reading

Երիտասարդ ՏՏ ստարտափերների համար ծրագիր!!!

🔈

Երիտասարդ ՏՏ ստարտափերների համար ծրագիր!!!

«Նոր Նախիջևան» մարդասի­րական հիմ­­­­նադրամը կազմա­կերպում է «ՏՏ ոլորտի ստարտափ» ծրա­գիրը։

Առաջարկվող նախագծերը պետք է առնչվեն ռոբոտաշինության, անօդաչու թռչող սարքերին, արհեստական բանականության, ծրագրային լուծումներ ներկայացնող հավելվածներին, վեբ ծրագրավորմանը։

Հաս­տատ­ված ստարտափներից յուրաքանչյու­րի հեղի­նակը կամ հեղինակային խումբը կստանա ըստ մրցանակային տեղերի սահ­մանված խրախուսա­կանդրամական նվիրատվություն։

Continue reading

Հունվարի 18

Արևմտյան դպրոց

Արևելյան դպրոց

Հյուսիսային դպրոց

Միջին դպրոց

Քոլեջ

Հնարավորություններ

 Մի քանի հետաքրքիր ու կարևոր հնարավորությունների հղումներ։ Ակտիվ եղեք ու բաց մի թողեք ոչ մի հնարավորություն։

https://www.facebook.com/zleenkEdTech/ – այս էջում ամենատարբեր դասընթացներն ու մասնագիտական կողմնորոշման հանդիպումներ են լինում առցանց տիրույթում։Կարող եք գրել իրենց ֆեյսբուքյան կամ ինստագրամյան էջին, իրենք կտրամադրեն գրանցման հղում, դրանից հետո կարող եք ներբեռնել հավելվածը և օգտվել բոլոր դասերից: Լիլի, Էլեն- Մարկետինգային դասեր էլ կան։

Մի քանի հղում էլ, ակտիվ հետևեք ու մասնակցեք։
https://t.me/youropportunitiescareer
https://linktr.ee/youropportunities
https://t.me/Youstudyandresearch

@english_with_dg – տելեգրամյան ալիք, որտեղ կարող եք լեզուներ սովորել։

Հնարավորությունները կան, օգտվելը կախված է միայն ձեզնից։

Անվճար հնարավորություններ

Արվեստ

The Other Europe? Resilience and Assertiveness in Our Region

«ՎԱՂԸ» ցուցադրություն/ TOMORROW exhibition

100. ՄԵՆՔ

Վարպետության դաս

ԱՐՎԵՍՏ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹ

docuԹԱՏՐՈՆ14-18.12.2021 վավերագրական ներկայացումների հարթակ

«Կանայք խոսում են» 2. մենախոսություններ

Continue reading