Գինի և ավելին

Երևանի գինու օրերին սպասում են բոլորը։ Այս տարի մեզ համար այն ավելի կարևոր ու նշանակալի է, քանի որ հարյուրավորների կողքին ներկայանում ենք մեր Սեբաստացի գինով։

Այս տարի «Երևանի Գինու Օրեր» փառատոնին զուգահեռ տեղի կունենա ԷվենտՏուրա ընկերության նոր՝ «Գինի և ավելին․ Բիզնես մարկետ» նախագիծը։ Բիզնես մարկետի ընթացքում ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչք արտադրող, արտահանող կամ ներկրող բիզնեսները կարող են պրոֆեսիոնալ միջավայրում հանդիպել, միջազգային և տեղական շուկայի խոշոր ներկայացուցիչների հետ հաստատել շահավետ համագործակցություններ, իրականացնել վաճառք։

Բիզնես մարկետը շահավետ կլինի`

• Արտասահմանյան և հայկական խմիչք արտադրողների համար․
Հնարավորություն կլինի ընդլայնել բիզնեսը՝ նոր գործնական կապեր հաստատելով և տեղում նրանց հետ բանակցային սեղանի շուրջ նստելով։

• Արտասահմանյան խմիչքի դիստրիբյուտորների համար․

Հնարավորություն կլինի բացահայտել նոր խմիչք արտադրողների, ծանոթանալ և բանակցել արտահանման հնարավորությունների շուրջ։

• Միջազգային բիզնեսի ներկայացուցիչների համար․

Հնարավորություն կլինի առաջարկել ցանկացած տեսակի ծառայություններ, որոնք կարող են հետաքրքրել արտադրողներին, օրինակ՝ տեխնոլոգիաներ, սարքավորումներ, սննդային հավելումներ։

• Ռեստորատորների համար․

Հնարավորություն կլինի համալրել բար մենյուի տեսականին նոր խմիչքներով և ձեռք բերել գործընկերային նոր կապեր։

Գործարար այցելուները հնարավորություն կունենան բանակցել գինի արտադրողների հետ ՈՒՂԻՂ, առանց որևէ միջնորդի՝ այդ նպատակով առանձնացված հատուկ գոտում:

Միջոցառումը կունենա «Հատուկ Առաջարկների» oրաթերթ, որտեղ կներկայացվեն մասնակից ընկերությունների կողմից միջոցառման երեք օրերի համար կիրառելի հատուկ առաջարկները:

Բիզնես մարկետին կարող են մասնակցել գինի, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ, թեթև սնունդ ներկայացնող ընկերություններ։

Այցելուների համար միջոցառման մուտքն ազատ է։

📅 Օրը՝ հունիսի 7, 8, 9

⏰ Ժամը՝ 16։30-ից – 22։30

📍 Վայրը՝ Սիզընս այգի (Դիանա Աբգարի զբոսայգի, Մեսրոպ Մաշտոցի պողոտա 15/5)

Պատասխանուներ՝ Էլյա Սահակյան, Տաթև Բլեյան, Մարիաննա Գևորգյան

Սեբաստացի գինին Spirit of Armenia 2024 փառատոնին

Սեբաստացի գինին՝ որպես հեղինակային մանկավարժության արտադրական ուսուցման արդյունքում ստեղծված գինի ներկայացված կլինի Spirit of Armenia 2024 փառատոնին, որին մասնակցում են ավելի քան 200 ներկայացուցիչներ։

Մայիսի 3-5 Ալկոհոլային խմիչնքերի համահայկական երրորդ փառատոնը կանցկացվի Անգլիական այգում։ Սեբաստացի գինին կլինի հարյուրավոր արտադրողների կողքին՝ որպես արտադրական ուսուցման արդյունք։ Լավ հնարավորություն է սեբաստացի գինեգործների ստեղծած գինին ներկայացնելու լայն հասարակությանը։

Պատասխանատուներ՝ Մարիաննա Գևորգյան, գինեգործներ, Տաթև Բլեյան, Էլյա Սահակյան

Կներկայանանք Սեբաստացի գինիով, կոնյակով։

Ուսանող-կամավորներ

  • Լիլիա Պալյան
  • Լուիզա Հակոբյան
  • Արտյոմ Կարաբեկյան
  • Ամալյա Հարությունյան
  • Գոհար Թաթոյան
  • Անի Տիգրանյան
  • Անաստասիա Չեռնյախովսկայա
  • Թամարա Մկրտչյան
  • Լենա Պողոսյան
  • Գայանե Սարգսյան
  • Սուրիկ Համբարձումյան
  • Նանե Ասատրյան
  • Էմիլյա Զատիկյան
  • Մարինե Մարգարյան
  • Նարեկ Միրզոյան
  • Արամե Սիմոնյան
  • Միքայել Խուդավերդյան
  • Մանվել Ալեքսանյան
  • Սամվել Դավթյան
  • Էրիկ Սայան
  • Արեն Նազարյան
  • Քնարա Հովհաննիսյան