Հայկ Բարսեղյանը՝ մեր լուսանկարիչներին հյուր

Օրը՝ Սեպտեմբերի 15

Ժամը՝ 14:30

Վայրը՝ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր, Քոլեջ, Վերնատուն /Անդրանիկի 92/1/

Նպատակը՝ ծանոթանալ Հայկ Բարսեղյանի գործունեությանը և թե ինչպիսին է լուսանկարչի կյանքը Հայաստանում, ինչպես է վաստակում։

Մի փոքր ինֆորմացիա Հայկի մասին

Երիտասարդ, ինքնուս լուսանկարիչ Հայկ Բարսեղյանի աշխատանքներին բնորոշ է թե՛ արտակարգ տեխնիկական վարպետությունը, թե՛ հասարակայնորեն խիստ ներգրավված տեսանկյունը: Ժուռնալիստի ընտանիքում ծնված Բարսեղյանը մեծացել է երկրաշարժից բեկված Գյումրիում, և իր աշխատանքներում ասես փորձում է հասկանալ և վերլուծել այն թե ինչ է նա իրականում «ժառանգել» նախորդ սերունդներից:(1) Հետևաբար, նրա գործնեությունը լուսանկարչության ասպարեզում միտված է ներազդելու հասարակական և քաղաքական գործընթացների վրա։

Բարսեղյանի լուսանկարներում հատուկ տեղ է գրավում Գյումրիի ուրաբնիստական և արդյունաբերական լանդշաֆտը, ինչպես և սոցիալապես անապահով ընտանիքների թեման: Այդ աշխատանքներն անխտիր պատկերում են քաղաքի առկա` ծանր տնտեսական և մշակույթային իրավիճակը։ Չնայած իրենց հետաքնչական և ճանաչողական գործառույթներին, Բարսեղյանի այդ լուսանկարներն առանձնանում են նաև իրենց հետաքրքիր գեղարվեստական լուծումներով։ Նա հաճախ գործածում է լայնանկյուն օբյեկտիվներ ու գունային սուր հակադրություններ՝ իր պատկերներին հաղորդելով մասշտաբայնություն և դրամատիզմ։ Նման լուծումը հատկապես հաջողված է Բարսեղյանի՝ Գյումրու ժամանակավոր կացարաններում (դոմիկներում) բնակվող մարդկանց կենցաղն ու առօրյան ներկայացնող շարքում (2013-16):(2) Նեղ, անհարմար սենյակներում խցկված ընտանիքների միջավայրը` լուսանկարների միջոցով, գրեթե ֆիզիկական ուժգնությամբ փոխանցվում է հանդիսատեսին։

Բարսեղյանի սուր քննադատական հայացքը նաև առկա է հեռուստատեսային բնագավառում, որտեղ նա համա-հեղինակել է «SOS» քաղաքական, երգիծական-վերլուծական հեռուստաշարը։

1) Բարսեղյանի հայրը, հայտնի Գյումրեցի լրագրող և հասարակական գործիչ Լևոն Բարսեղյանն է։

2) Գագիկ Աղբալյան, «Հայկ Բարսեղյան. 25 տարի ապացուցել են, որ զիբիլ են», 19.02.2014, www.armtimes.com, http://www.armtimes.com/hy/article/48224

Վիգեն Գալստյան, 2016

Հանդիպում անիմատոր Նարարա Մուրադյանի հետ

Օրը՝ 11.04.2022 թ․, երկուշաբթի, 13:00-14:00

Վայրը՝ Մխիթար Սեբաստացի կ/հ, Քոլեջ, Վերնատուն

Մասնակիցները՝ Լուսանկարչության բաժնում սովորողներ, Սուսան Ամուջանյան, հետաքրքրված սովորողներ, դասավանդողներ

Նպատակը՝

  • Հանդիպել մերօրյա հայ անիմատոր Նարարա Մուրադյանի հետ, իմանալ անիմացիաներ ստեղծելու մասին
  • Սովորել, թե ինչպես կարելի է հասարակական խնդիրները ներկայացնել արվեստի միջոցով

    Նախքան հանդիպումը դիտել

Արվեստանոց
Կիկո
Ամանոր
Երբ ինչ-որ բան պատմելու ցանկություն կա | Նաիրա Մուրադյան

Ամփոփումներ

Լենա Նալբանդյան

Մոնտաժ

Օրը՝ հունվարի 17, 11:00-12:00

Վայրը՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Քոլեջ, լուսանկարչության լաբորատորիա

Նպատակը՝ զարգացնել մոնտաժ անելու, օպերատորական հմտությունները փորձի փոխանակման միջոցով

Հյուր՝ Հակոբ Կոտոլկյան

Մասնակիցներ՝ լուսանկարչություն բաժնի ուսանողներ, հետաքրքրված մարդիկ

Հանդիպում Սուրեն Մանվելյանի հետ

Օրը՝ դեկտեմբերի 7 13:00-14:00

Վայրը՝ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր, Քոլեջ, Վերնատուն

Նպատակը՝ հանդիպել հայ լուսանկարիչ Սուրեն Մանվելյանի հետ, ով կկիսվի իր փորձով, կպատմի իր գործի ու հայկական շուկայում ծավալած գործունեության մասին

Հյուրը՝ Սուրեն Մանվելյան

Մասնակիցներ՝ Քոլեջի լուսանկարչության բաժնում սովորող ուսանողներ, 9-րդ դասարանի սովորողներ, հետաքրքրված մարդիկ

Հղումներ

Լուսանկարիչ Սուրեն Մանվելյան. լուսանկարչությունը՝ զարմանալու ու զարմացնելու արվեստ

Արվեստանոց. Սուրեն Մանվելյան

Տիեզերքի չափերը. Սուրեն Մանվելյան

Սուրեն Մանվելյան

Աշխատարան Արատեսում

Օրը՝ սեպտեմբերի 28-29 /Սաղսարա/
Սեպտեմբերի 29 / մասնակիցներ/

Վայրը՝ Արատեսի դպրական կենտրոն

Մասնակիցներ՝ Քոլեջի լուսանկարիչները Սուսան Ամուջանյանի ղեկավարությամբ, Քոլեջի զբոսաշրջիկները՝ Էլյա Սահակյանի ղեկավարությամբ, դասավանդողներ, սովորողներ

Նպատակը՝ զբոսաշրջության և լուսանկարչության մասնագիտությունների համագործակցություն, փորձի փոխանակում, Արատեսի դպրական կենտրոնի մասին տեսանյութի պատրաստում

Մեկնումը՝ 09։00 Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից

Երթուղի՝ Երևան-Ելփին-Արատես

Կանգառ՝ Ելփին գյուղի կենտրոնական հատվածում գտնվող ժայռեր

Վերադարձ՝ սեպտեմբերի 29 17։00 /Սաղսարայի խումբ/
սեպտեմբերի 30 14:00 /դասավանդողների, սովորողների խումբ/

Արշավականի անհրաժեշտ պարագաները՝

  • քնապարկ
  • ուսապարկ
  • հարմարավետ, տաք հագուստ (փոխնորդ)
  • հիգիենայի պարագաներ
  • առաջին օրվա համար նախատեսված սնունդ՝ բրդուճներ, միրգ, անհատական սպասք
  • ջուր՝ անհատական շշով
  • լապտեր
  • թվային գործիք
  • առաջին օգնության արկղիկը՝ Քոլեջն է տրամադրում
  • հավելյալ մեզ պետք են տեսախցիկներ, համակարգիչ, պրոյեկտոր

Օրակարգում

Օր առաջին

  • տեղավորվել Պանդոկում, Գեղարվեստում
  • ծանոթանալ Արատեսի դպրական կենտրոնին, գործառույթներին, տարածքին, հնարավորություններին
  • ծանոթանալ օպերատորական հմտություններին, Սաղսարայի գործունեությանը / օրակարգ/
  • ծրագրել հաջորդ երկու օրերի նկարահանումները

Օր երկրորդ

Նկարահանումներ

Արատեսյան աշխատանքներ

Օր երրորդ

Նկարահանումներ, վերադարձ

Մասնակիցներ

Սեպտեմբերի 28-29

  1. Անուշ Քոչարյան /Սաղսարայի պրոդյուսեր/
  2. Արմեն Պապյան /նախագծի ռեժիսոր/
  3. Անժելա Գրիգորյան /նախագծի հաղորդակցության պատասխանատու/
  4. Աննա Տեր-Գաբրելյան /նախագծի օպերատոր/
  5. Լազո Պողոսյան /նախագծի հնչունային օպերատոր/
  6. Հայկ Գալստյան
  7. Էլյա Սահակյան /դասավանդող, Աշխատարան Արատեսում նախագծի համակարգող/
  8. Սոնա Փափազյան /դասավանդող/
  9. Հասմիկ Մաթևոսյան /դասավանդող/
  10. Էմիլ Զաքարյան
  11. Մարկ Վարդանյան( Արևմտյան դպրոց, 5_րդ դասարան, լուսանկարչությամբ և օպերատրական գործով հետաքրքրված է)
  12. Լիլի Մինասյան /5-րդ դասարանի սովորող/
  13. Մանան Հովհաննիսյան /4-րդ դասարանի սովորող/

Սեպտեմբերի 28-30

  1. Տիգրան Զոհրաբյան /դասավանդող/
  2. Սուսան Ամուջանյան /դասավանդող/
  3. Նելի Փիլոյան /դասավանդող/
  4. Հրաչուհի Մանվելյան /2-րդ կուրսի ուսանող, զբոսավար/
  5. Էմանուելա Սահակյան /2-րդ կուրսի ուսանող, զբոսավար/
  6. Քնար Հարությունյան /3-րդ կուրսի ուսանող, զբոսավար/
  7. Մարիամ Շախվերդյան /3-րդ կուրսի ուսանող, զբոսավար/
  8. Հայկ Չերքեզյան / ուսանող, լուսանկարիչ/
  9. Քնարա Հովհաննիսյան /ուսանող, լուսանկարիչ/
  10. Ազատուհի Հարությունյան /ուսանող, լուսանկարիչ/
  11. Անահիտ Գաբրիելյան /ուսանող, լուսանկարիչ/
  12. Մերի Զաքարյան / ուսանող, լուսանկարիչ/
  13. Լառա Ահարոնյան /ուսանող, լուսանկարիչ/
  14. Անի Հարությունյան /10-րդ դասարան/
  15. Աննա Միրզոյան /10- րդ դասարան/
  16. Նարե Նավասարդյան /10-րդ դասարան/
  17. Ալիք Սվաճեան /9-րդ դասարան/
  18. Վիոլետտա Սարգսյան /9-րդ դասարան/
  19. Մարկ Խաչատրյան /Արևելյան դպրոց, 4_2 դասարան/
  20. Հասմիկ Գաբրիելյան /Խոհարար/