Արտ թերապիա և մեդիտացիա

Աշխատարանի ընթացքում ֆրանսիացի հոգեբան և արտ թերապևտ Դարիա Ժումելը նախապես գրանցված մասնակիցների հետ հինգշաբթի օրը՝ մարտի 7-ին կունենա մեկ ժամ տևողությամբ արտ թերապիայի և մեդիտացիայի աշխատարան։
Պայմաններ

  • Ոչ մի հեռախոս
  • Գալ նոթբուքերով և մատիտներով աշխատարանի օրագիր վարելու համար

Մասնակիցներ՝

  • Մերի Գրիգորյան
  • Աննա Թորոսյան
  • Սրբուհի Ներսիսյան
  • Լիլիթ Մովսիսյան
  • Լիանա Ռոզիկյան
  • Մանուշակ Աբրահամյան
  • Կարինե Մամիկոնյան
  • Անուշ Աթայան
  • Կարինե Խառատյան
  • Մարի Միքայելյան

Նախորդ աշխատարանը
Կարծիքներ նախորդ աշխատարանի վերաբերյալ․

Այն հնարավորություն կընձեռի ավելի լավ ճանաչել ինքներս մեզ,մեր հույզերը, կբարելավի մեր հոգեկան առողջությունը։Դասանդողի խաղաղությունն ու ներդաշնակությունը կփոխանցվի սովորողներին և հիմք կհանդիսանա լավ ընկերական հարաբերությունների,ուսումնական գործունեության նկատմամբ դրական վերաբերմունքի ձևավորման համար։Բացի նշվածները,յուրաքանչյուր մարդու անհրաժեշտ է անձնային զարգացումը,ինչպես նաև առօրյա խնդիրներից և հոգսերից կտրվելը։

Լիլիթ Մովսիսյան

Ուսուցչի օրը ամբողջ հաղորդակցում է, մեր աշխատանքը չի ավարտվում դպրոցի պատերի ներսում, իսկ աշխատանքը չափազանց նյարդային է, պատասխանատու։ էսպիսի սեմինարներ են մեզ պետք։ Ինչով էր այս սեմինարը տարբերվում, նախ այն մեր հոգեկան առողջությանն էր ուղղված եւ միաժամանակ նոր գործիքակազմ մեզ փոխանցեց՝ հույզերը կառավարելու, մարմինը զգալու, խաղաղվելու եւ միաժամանակ լիցքավորվելու։ Մենք իրականացնում ենք ներառական կրթություն եւ հաճախ առանձնահատուկ կարիքով երեխաների նոպաների, պոռթկումների ժամանակ լինում ենք անզեն։
Հիմա՝ գարնանային այս շրջանում, կարիք ունեցող երեխաների մոտ սրացումներ են սկսվում և այս պարապմունքները մեզ նվեր կլինեն։
Ցանկալի է, որ չընդհատվի։
Շնորհակալություն օրվա համար։

Սրբուհի Ներսիսյան

Կարծում եմ շատ կարևոր է ունենալ նման հանդիպումներ, որոնց շնորհիվ ուսուցիչն իր լարված աշխատանքային օրվանից(շաբաթվանից) հետո կկարողանա լիցքավորվել դրական էներգիայով, որի արդյունքում էլ կլինի էլ ավելի մոտիվացված։ Վստահ եմ, որ բոլոր ուսուցիչներն էլ ունենում են ներքին էներգիայի մեծ արտահոսք` էներգիան, ներքին ուժը փոխանցում են իրենց սովորողներին, ինչու չէ նաև սովորողների ծնողներին(վերջին շրջանում հատկապես ավելացել է այդ ուղղությամբ ընթացող զրույցները, հանդիպումները, հեռախոսազրույցները, որոնք հիմնականում տարբեր պարագաներում առաջացած խնդիրների, կոնֆլիկտների քննարկում է, ուղղորդում, խնդրի լուծում)։ Այս պարագայում սպառվում են հուզական դաշտով և արտթերապիան այն ուղին է, որի օգնությամբ կկարողանանք վերադարձնել հենց մեզ անհրաժեշտ ու պակասող էներգիան։

Կարինե Խառատյան


Կարճ անդրադարձ մեդիտացիային․

Սովարաբար մեդիտացիան չի համարվում հոգեկարգավորման ինքնուրույն ուղղություն, սակայն նրա տարրերը հաճախ են կիրառվում հոգեկարգավորման այլ ուղղություններում։ “Մեդիտացիա” հասկացությունը    նշանակում է խորհում, սակայն նրա իմաստը վերցված է բուդդիզմից և նշանակում է բորբոքումից, ջղայնությունից հեռացում և պասիվ ստեղծագործություն, սեփական մտքի ընթացք։

 Մեդիտացիայի կողմնակիցները գրում են, որ այն խանգարող մտքերից և հույզերից ազատման շնորհիվ բերում է լուսավորման, այպես կոչված ինսայթի։ Սա յուրօրինակ ինքնազարգացման գործընթաց է։
Մեդիտացիան ոչ ինքնաներշնչանք է, ոչ գիպնոզ, ոչ տրանս, ոչ էլ մտավոր երևակայական պատկերներ:
Մեդիտացիայի ժամանակ չեն կարող լսվել ձայներ, չեն կարող երևալ տեսիլքներ և այլ իրականությունից հեռու երևույթներ:

Ի՞նչ է մեդիտացիան: Ամեն դեպքում, ոչ մի գրառում չի կարող բացատրել, այս ամենը լիարժեք կերպով հասկանալու համար, միայն ձեր փորձով կարող եք հասկանալ, թե ինչ է մեդիտացիան:

Բուդդիզմի որոշ ուղղություններում մեդիտացիան տեղի է ունենում որևէ կետին ուշադրությունը կենտրոնացնելու շնորհիվ։ Ընդ որում կատարելագործվում է մտապատկերների և մտքերի հոսքից ազատվելու գիտակցության ընդունակությունը և ռելաքսացիայի (հոգեմկանային թուլացման) գործընթացը։ Աստիճանաբար այդ կետը դառնում է անպետք, այսինքն՝ մեդիտացիա կատարողի հայացքը ուղղվում է կետին՝ առանց այն նկատելու։ Սկսվում է խռովքից ազատ “ազատ լողալու” ընդունակության կատարելագործումը։
Գիտակցությունը, տեղափոխվելով մի օբյեկտից մյուսին, սկսում է ոչ թե կառչել նրանցից, այլ լողալ դրանց վրայով։

 Ըստ էության մեդիտացիան գիտակցության կենտրոնացումն է կոնկրետ պատկերների և մտքերի վրա՝ ներքին ներդաշնակության հասնելու և այդ վիճակը կատարելագործելու նպատակով՝ աշխարհի, բնության և տիեզերքի հետ միասնության հասնելու շնորհիվ։ Դա գիտակցության այնպիսի վիճակ է, երբ բոլոր հոգևոր ուժերը գտնվում են հավասարակշռության վիճակում, երբ ոչ մի միտք կամ հակում չի կարող մյուսների հանդեպ գերակայության հասնել։ Այդ մտքերն ու զգացողությունները, հակումները կախվածություն են առաջացնում, որոնց ծայրահեղ դրսևորումներից են այնպիսի նյարդահոգեկան վիճակները, վարքագծայինհակազդումները, նևրոտիկ դրսևորումները, որոնցից անձը ցանկանում է, սակայն չի կարողանում ազատվել։

Նյութի աղբյուրը՝

Բանավոր անգլերենի ազատ ակումբ

Թեման՝ Կինը՝ որպես հասարակության սոցիալական անդամ

Օրը՝ Հինգշաբթի 07.03, 20:00

Հղում

Բառապաշար

What are other words used in discussion of International Women’s Day?

Ընթերցելու նյութեր

International Women’s Day
International Women’s Day

Մասնակիցներ

Տաթև Աբրահամյա
Լիլիթ Սահակյան
Նունե Թեմուրյան
Մարիամ Մանասյան
Թագուհի Հմայակյան
Անահիտ Հարությունյան
Անահիտ Կիրակոսյան
Լուսինե Սարգսյան
Հայկանուշ Գևորգյան
Անուշ Բոյնարգյան
Անահիտ Բալաբեկյան
Լենա Նալբանդյան
Խաչատրյան Գայանե
Զարինե Փանյան
Ելենա Օհանյան
Անժելա Բլեյան

Բանավոր անգլերենի ազատ ակումբ

Նպատակը՝ Անգլերենի հիմք ունեցող, սակայն ոչ կիրառելի լինելու պատճառով մոռացվող կամ ազատ հաղորդակցման խնդիր ունեցող դասավանդողների համար ստեղծել ազատ հարթակ, որ անգլերենն ավելի գործածական լինի, խոսենք, քննարկենք

Մասնակիցներ՝ կրթահամալիրի անգլերենրի B1, B2 (ովքեր լավ գիտեն քերականություն) և ավելի բարձր մակարդակ ունեցող դասավանդողների ակումբ

Ընդհանուր նկարագրություն
Հանդիպում ենք շաբաթը մեկ՝ ամեն հինգշաբթի 20:00: Նախապես ընտրում ենք թեման, բառապաշարը։ Հանդիպում ենք առցանց, զում հարթակով, որը մեզ հնարավորություն կտա սենյակների բաժանվել և փոքր խմբերով քննարկումն անել։ Խմբերի բաժանումը կլինի պատահական։ Փոքր խմբերում բոլորը կխոսեն, վերջում ամբողջ թիմով կքննարկենք։ Անվճար զումը 40 րոպե է, մենք 40 րոպե կանենք մեր հանդիպումները։ Ամիսը մեկ կհրավիրենք նաև մարդու, ով շատ լավ է խոսում անգլերեն (native speaker), կփորձենք իր հետ որևէ թեմայի շուրջ քննարկում անել։
Քննարկման ուղղություններից են նաև անգլերենով (անգլերեն սուբտիտրերով) ֆիլմեր դիտելը, երգեր լսելը և այլն։

Ֆասիլիտատոր`
էլյա Սահակյան և ընկերներ

Փետրվար․ ամփոփում

Համագործակցային հանդիպումներ

Վարպետաց դաս Հայկ Մելիքյանի հետ

Հանդիպում մանկական հոգեբան Վարսի Սենեքերիմյանի հետ

Համագործակցային նախագիծ արտ թերապևտ Դարիա Ժումելի հետ

Մասնագիտական հանդիպում մարկեթոլոգ Արմեն Քոսյանի հետ

Հանդիպում ReArmenia-յի հիմնադիր, գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանի հետ

Հանդիպում One Way տուրիստական ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Սաթեն Աբրահամյանի հետ

Սոցիալական մեդիա

  • Իվենթների ստեղծում
  • Հրապարակումներ ձմեռային ճամբարներից, ազգագրական փառատոնից սոցիալական մեդիաներում
  • Էջերի վարում, հաղորդագրությունների պատասխան
  • Սոցիալական մեդիա կարգի մշակում

Այլ

Լրացուցիչ կրթությունը՝ նվեր քարտ

Ֆոնդհայթայթման արշավ

Հայ-վրացական կրթական կամուրջներին Ասյա Դարբինյանի մասնակցությունը

Էրասմուս +ի շրջանակներում համագործակցային փոխանակման ծրագրի մշակում շվեդական Ֆրիշուսեթ դպրոցի հետ համատեղ, առաջիկայում կավելանա ևս մեկ գործընկեր

Փետրվարի 29-ին «Ծաղկունք բաց դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի կազմակերպում

  • Նամակագրություն և զանգեր հոգաբարձուների խորհրդի անդամների հետ
  • Հանդիպման առցանց կազմակերպում զում հարթակում
  • Արձանագրություն՝ տեսաձայնագրության տեսքով

Արտ թերապիա Դարիա Ժումելի հետ

Աշխատարանների մեկնարկը՝ մարտի 1, 14:00

Վայրը՝ Արտասահման, Հյուսիսային դպրոց-պարտեզ, Րաֆֆի 69/1

Մասնակիցներ՝ նախապես հայտագրված դաստիարակներ, դասվարներ /անունները կլրացվեն/

Դարիա Ժումել հոգեբան, գործող արվեստագետ, ով եկել է Ֆրանսիայից։ Կազա մարդասիրական ընկերությունում կամավորություն անելուց հետո մնացել է Հայաստանում, այստեղ ստեղծել իր հոգեբանական աջակցության կենտրոնը, որտեղ աշխատանքներ են տարվում զինվորների հետ։ Պարբերաբար ցուցահանդեսներ է ունենում։ Հայաստանում արտ թերապիաների հանդիպումներ է կազմակերպում մայրիկների, բալիկների, ուսուցիչների համար։

Առաջին հանդիպում, տևողությունը մեկ ժամ
Մարտի 1.

  • Ներածություն
    • Ողջույն, ինքնաներկայացում
    • Հանդիպման նպատակի ներկայացում․ ներկայացնել արտ թերապիան և մեդիտացիան՝ որպես հոգեկան առողջության և բարեկեցության խթանման գործիքներ դասարանում և կրթական համակարգում։
  • Արտ թերապիայի ակնարկ
    • Ներկայացնել արտ թերապիան և ցույց տալ դրա առավելությունները
      Կարճ նկարչական վարժություն։
  • Մեդիտացիայի ակնարկ
    • Ներկայացնել մեդիտացիան և ցույց տալ դրա առավելությունները
  • Արտ թերապիայի և մեդիտացիայի օգտակարությունը դպրոցում դասավանդողների համար
    • Քննարկում այն հետազոտության, որն աջակցում է կիրառել արտ թերապիան և մեդիտացիան կրթության մեջ
    • Ներկայացնել, թե ինչպես են այս փորձերը օգնելու ստեղծել դրական և աջակցող ուսուցչական միջավայր։
      Վարժություն խմբերում։
  • Գործնական խորհուրդներ արտ թերապիայի և մեդիտացիայի իրականացման համար
    • Արտ թերապիան և մեդիտացիան դասարանում կիրառելու համար գործնական խորհուրդների տրամադրում, ինչպիսիք են ստեղծագորելու միջոցով արտահայտվելուն ժամանակ հատկացնելը, խաղաղեցնող միջավայր ստեղծելը, մեդիտացիայի տեխնիկայի մոդելավորումը։
    • Քննարկել, թե ինչպիսին պետք է լինի միջավայրը լավագույն փորձը ձեռք բերելու համար։
  • Հարցեր և պատասխաններ
    • Ժամանակ հատկացնել հարցերի և պատասխանների համար
    • Ապահովել ռեսուրսներ հետագայում կարդալու և աջակցելու համար։

      Ամփոփում
      Հղում

Մասնագիտական հանդիպում մարկեթոլոգ Արմեն Քոսյանի հետ

Շուկայաբանություն առարկայի շրջանակներում, մասնագիտական հանդիպում գործող մարքեթոլոգ՝ Արմեն Քոսյանի հետ:

Բաժնի սովորողների ուսման կարևոր մասն են կազմում մասնագիտական հանդիպումները ոլորտի գործող մասնագետների և դասավանդողների հետ: Հաճախորդների ներգրավման հմտություններ առարկայի շրջանակներում սովորողները սկսել են <<9-րդ դասարանի սովորողների մասնագիտական կողմնորոշում և ներգրավվում>> նախագիծը: Այն նպատակ ունի ներգրավվել նոր ուսանողներ և ոժկենտրոնանալ այն սովորողների վրա, որոնք ցանկանում են սովորել և պատրաստ են ձեռք բերել մասնագիտություն: Նախագծի հաջող իրագործման համար ուսանողները կդիմեն մարքեթինգի ոլորտում փորձ ունեցող մասնագետներին:

Արմեն Քոսյանը դասավանդում է ԵՊՀ-ում, ինչպես նաև աշխատում է որպես մարքեթոլոգ մի շարք ընկերություններում: Էլյա Սահակյանի միջնորդությամբ Արմենը կայցելի Քոլեջ և մասնագիտական դաս կանցկացնի Շուկայաբանության բաժնի սովորողների համար: Հանդիպման հիմնական թեման կվերաբերվի շուկայում որակյալ հաճախորդենրի ներգրավման, մարքեթինգային ձագարի և այլ շուկայի ուսումնասիրության գործիքներին:

Օր՝ 28 փետրվարի 2024, չորեքշաբթի

Ժամ՝ 1:40

Վայրը՝ Քոլեջ, Վերնատուն (Անդրանիկի 92/1)

Հանդիպման համակարգող՝ Նելլի Գեղամյան, Էլյա Սահակյան

Մասնակիցներ՝ Շուկայաբանության բաժնի 1 և 2 կուրսի սովորողներ, բոլոր ցանկացողները և հետաքրքրվածները

Արդյունքները կլուսաբանվեն սովորողների բլոգներում կամ տեսանյութի միջոցով

Համագործակցային նախագիծ արտ թերապևտ Դարիա Ժումելի հետ

Փետրվարի 24-ին 10:00-12:00 Ֆրանսիայից Հայաստան տեղափոխված արվեստագետ և հոգեբան Դարիա Ժումելը աշխատարան կանցկացնի 5 մայրիկների հետ, ովքեր ունեն 1-2 տտ երեխաներ։
Հանդիպման ընթացքում փոքրիկներն արվեստի, մասնավորապես՝ նկարչության միջոցով թերապևտիկ վարժություններ կանեն, իսկ մայրիկները՝ մեդիտացիա։

Հանդիպումը կլինի կրթահամալիրի Արտասահմանում, Րաֆֆի 69/1 հասցեում

Մարտի մեկից Դարիան արտ թերապիաներ կանի կրթահամալիրի դաստիարակների համար։ Մանրամասները՝ շուտով։

Դարիա Ժումելի մասին

Պայծառ, պոզիտիվ, էներգետիկ ու ժպտերես, մասնագիտությամբ արվեստագետ և հոգեբան Դարիա Ժումելը մեկ տարի առաջ Ֆրանսիայից տեղափոխվեց Հայաստան։

Հանդիպում մանկական հոգեբան Վարսի Սենեքերիմյանի հետ


Օրը՝ փետրվարի 19, 13:30

Վայրը՝ Արևելյան դպրոց-պարտեզի վերնատուն (Առնո Բաբաջանյան 47/1)

Թեման՝ Խաղի դերը երեխայի կյանքում

Մասնակիցներ՝ դաստիարակներ, հոգեբաններ, ծնողներ (ցանկը կհրապարակվի ավելի ուշ)

Վարսի Սենեքերիմյանը մանկական հոգեբան է, ով ինստագրամյան իր էջում օգնում է ծնողներին իրենց երեխաների հետ կապված տարբեր հոգեբանական իրավիճակներում, խորհրդատվություն է տրամադրում։ Վերջերս ստեղծել է Միջավայր կենտրոնը։

Հարցազրույցներ

Rearrange #148 Վարսի Սենեքերիմյան – Ծնողավարությունը, սեռակրթությունը, մանկական հոգեբանի դերը

ԾՆՈՂ-ԵՐԵԽԱ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Բուն զրույց․ Երեխայակենտրոն | Հերմինե Ստեփանյան | Վարսի Սենեքերիմյան


Ted զրույցները կրթահամալիրում

Մի փոքր թեդ զրույցների մասին․

TED-ի հիմնական կոնֆերանսները ամեն տարի անցկացվում են Վանկուվերում (Բրիտանական ԿոլումբիաԿանադա)` Վանկուվերի կոնվենցիայի կենտրոնում։ Մինչև 2010 թվականը կոնֆերանսները տեղի են ունեցել Լոնգ Բիչում[5]։ TED իրադարձությունները անցկացվում են նաև Հյուսիսային Ամերիկայում, ինչպես նաև Եվրոպայում և Ասիայում[6]՝ ելույթների ուղիղ հեռարձակմամբ։ Նրանք գիտության և մշակույթի հետազոտության և պրակտիկայի մեջ ընդգրկում են թեմաների լայն շրջանակ, հաճախ նույնիսկ պատմություններ պատմելով[7]։ Խոսնակներին տրվում են առավելագույնը 18 րոպե իրենց գաղափարները առավել նորարարական և գրավիչ ձևով ներկայացնելու համար

Հաճախականություն՝ ամիսը մեկ անգամ

Մասնակիցներ՝ կրթահամալիրի սովորողներ, դասավանդողներ, հրավիրյալ մասնագետներ, ովքեր ունեն նոր բան փոխանցելու հասարակությանը։ Ամեն ամիս 4 մասնագետ-խոսնակ։

Նպատակը՝ հարթակ ստեղծել գիտելիքով կիսվելու, խոսքը զարգացնելու համար։

Վայրը՝ Մարմարյա սրահ (Բաբաջանյան 25)

Լրացուցիչ կրթությունը՝ նվեր քարտ

Այսօր, նյութական աշխարհում մարդիկ հաճախ են փնտրում միասին ժամանակ անցկացնելու, թերապևտիկ, տարբերվող ու առանձնահատուկ նվերներ։ Կրթահամալիրի ռեսուրսները թույլ են տալիս այդպիսի նվեր մատուցել մեր լրացուցիչ կրթության ծառայության միջոցով։ Big Christmas Market With Coca-Cola 2023-2024 թթ․ ամենամեծ ամանորյա տոնավաճառին փորձեցինք այս մեթոդը, որն արձագանք գտավ, հետաքրքրություն ու պահանջարկ ունի։

Տուր սովորելու հնարավորություն

Մեր կողմից առաջարկվող ծառայությունները

  • Ձիավարություն
  • Հիպոթերապիա
  • Կավագործություն
  • Լինոտպագրություն
  • Օտար լեզուների բանավոր ակումբներ
  • Արատեսյան ճամփորդություն
  • Ճամփորդություն մեր Քոլեջի զբոսավարների հետ

Հավելյալ ծառայություն

  • Լուսանկարչություն (10 մշակված լուսանկար վերոնշյալ ծառայությունների հետ)

Ծառայությունների փաթեթ

  • Ծեսեր՝ Հարիսայի, Ղափամայի, Լավաշթխիկի, Գաթաթխիկի

Ծեսերի փաթեթը լավ թիմբիլդինգային հնարավորություն է՝ չհեռանալով ազգայինից, ինքնությունից, ունենալ հետաքրքիր, բովանդակային հանդիպում գործընկերների հետ։ Փաթեթը ներառում է երաժշտական, պարային հատված, ծիսական խոհանոց։