Մասնագիտական դիջիթեքի առցանց հավաք

Օր՝ դեկտեմբերի 29

Ժամ՝ 13.00

Առցանց հավաք Teams հարթակում. մուտքի հղումը

Մասնակիցներ՝ Ուսանողներ, սովորողներ, դասվարներ,​կազմակերպիչներ, բանասերներ,  լաբորատորիաների, մասնախմբերի, դպրոցների  ղեկավարներ, այլ հետաքրքրվողներ

Դիջիթեք 2022

Օրակարգ

  • համակարգողի, դպրոցների համակարգողների ներկայացում
  • ստուգատեսի բովանդակության  ներկայացում
  • ստուգատեսի կազմակերպման ներկայացում/ գործողություններ
  • փառատոնի ժամանակացույց

Մանագիտական զարգացման ծրագրի ամփոփում #1

Հետաքրքիր և կարևոր փորձառություն էր մասնագիատական զարգացման ուղղությամբ աշխատելը։ Սա նախ և առաջ սովորողի կրթության ու իրականության կապն է, որ ավելի լավ պատկերացնեն, թե ինչ և ինչու են ընտրելու իրենց կյանքում ուսանողները։
Սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ունեցանք ինչպես նեղ մասնագիտական, այնպես էլ ընդհանուր հանդիպումներ։ Ամիսները ուսումնասիրվում էին նաև կազմակերպողի կողմից ու առանձնացվել են մի շարք խնդիրներ, որոնց լուծումը պետք է սկսել տալ հենց հունվար ամսից։

Այսպիսով՝

Սովորողներին, վերջում նաև՝ դասավանդողներին պարբերաբար /հաճախականությունը այդքան էլ հստակ չէր այս տարի, հունվարից՝ ամեն շաբաթ/ ուղարկվում էր Անվճար հնարավորություններ, որոնք մասնագիտական են, օգտակար և ամենակարևորն անվճար։ Ուսանողների մի մասը մասնակցել է, ամենաակտիվը եղել է Սիմոն Ավետիսյանը։ Խոսեցինք ու կարևորեցինք նաև կամավորությունը՝ որպես աշխատանքային ուղու սկիզբ։

Հանդիպումներ և դրանց նշանակությունը՝

Աշխատարան Արատեսում

  1. Սովորողներին ոգևորեցին իրենց գործունեությամբ։ Մեր Մարիամ Շախվերդյանը, ով իրեն հայրենիք սիրող չի համարում, մտածում է, որ գնալու է մի օր․ նշում էր, որ իր լսած ամենալավ երաժշտությունն է ու ուզում էր իր երգացանկում անպայման ունենալ։
  2. Սաղսարան իմացավ կրթահամալիրի մասին, կրթահամալիրում իմացան Սաղսարայի մասին, սոցիալական կայքերում իմացան մեր համագործակցության մասին։
  3. Համագործակցությունը կշարունակվի, կապը կա, բայց զբաղվածության պատճառով չկա դեռ շարունակություն։
    ԱՆԴՐԱԴԱՐՁ

    Համագործակցություն Birthright Armenia-ի հետ
  1. Սովորողները ծանոթացան սփյուռքահայերի հետ, ովքեր մեկ տարով եկել են Հայաստան։ Շատ տպավորված էին երկու կողմն էլ ու համագործակցելու ցանկությունը մեծ է։
  2. Ծանոթությունը սկիզբն է, շարունակությունը պարտադիր պետք է լինի գործողություն։ Ծանոթանալով նաև կրթահամալիրի գործելաոճին, միջավայրին՝ կամավորները ցանկություն հայտնեցին տարբեր տիպի համագործակցությունների՝ մեկօրյա, բազմօրյա, երկարաժամկետ։ Համագործակցության տեսակը հիմնականում փորձի փոխանակումն ու գիտելիքների փոխանցումն է, ինչպես մեր, այնպես էլ իրենց կողմից։
  3. Ինչպես Լիլիթը նշեց, հաճախ իրենց հայրենիքի հետ կապող բան չի լինում, որ մնան կամ վերադառնան։ Մենք որոշել ենք լինել այդ կապող օղակը։

Համագործակցություն Frontline Youth Network ՀԿ-ի հետ /Հանդիպում FYN ՀԿ-ի անդամների և CDN-ի գործընկերոջ հետ

  1. Ծանոթացում միմյանց գործունեությանը։
  2. Իրենց հանդիպումներին ու ծրագրերին մեր ներգրավածությունը։
  3. Համատեղ ծրագրեր անելու հնարավորություն։
    ԱՆԴՐԱԴԱՐՁ
    ԱՆԴՐԱԴԱՐՁ
    ԱՆԴՐԱԴԱՐՁ

Կրթահամալիրի տարածքը՝ որպես բաց հարթակ հանդիպման և ուսանողների հմտությունները՝ որպես ծառայությունների մատուցում

  1. Կրթական երկու առաջատար կազմակերպությունների, կառույցների համագործակցություն՝ Դասավանդիր, Հայաստան և Մխիթար Սեբաստացի կրթահամալիր։
  2. Ուսանողների ռեսուրսի օգտագործում, որի ընթացքում զարգացրեցին ամենատարբեր հմտությունները։
  3. Նման փորձառություն և օրինակ այլ կազմակերպությունների հանդիպումները կազմակերպելու և կրթահամալիրում անցկացնելու, որտեղ ծառայությունները կմատուցեն սովորողները։
    ԱՆԴՐԱԴԱՐՁ

    ԱՇԽԱՏԱՐԱՆՆԵՐ
  1. Ծրագրի ընթացքում երկու ուսանող դարձավ գրանցված աշխատող, ստացավ աշխատավարձ։
  2. Աշխատարանները հնարավորություն տվեցին ոչ միայն զարգացնել մասնագիտական հմտություններն ու ստանալ նոր գիտելիքներ, այլ նաև այլ հմտություններ ու գործիքների կիրառելիության հնարավորություն, ինչն իրենց պետք է աշխատելիս
  3. Որպես վերջնարդյունք՝ պետք է սովորողների մի մասը կարողանա իր սեփական բիզնեսն անել։

Մասնագիտական շուկայի հետ ծանոթացման հանդիպումներ՝

Ինքնուս մասնագիտացումն ու գիդի աշխատանքը

Ժամանակակից և ապագա մասնագիտություններ, փակ սահմաններ՝ բաց հնարավորություններ
Positive tour Արեգ Հովհաննիսյան
Հանդիպում Prime Casual Wear-ի հիմնադիր Սոնա Բուլղադարյանի հետ /հանդիպման ավարտին Սոնան աշխատանք առաջարկեց նաև սովորողներին/
Պատմության թանգարանից բանկ և Բժշկական տուրիզմ
Հանդիպում Սուրեն Մանվելյանի հետ
Համագործակցային հանդիպում Solicy ընկերության ներկայացուցիչների հետ / Մեր սովորողների Ալեքսանդր Հովհաննիսյանը, Սենիկ Մեսրոպյանը և Անաստասիա Ասրյանը դիմել էին փորձաշրջանի համար ու հասել էին հարցազրույցի փուլ/ ։ ԱՆԴՐԱԴԱՐՁ

Առաջիկայում Մասնագիտական Digitechն է, որտեղ սովորողները միաժամանակ և՛ դրսևորելու են իրենց մասնագիտական հմտություններն ու գիտելիքները, և՛ սովորելու ու զարգացնելու են դրանք։ Կայքը, սոցիալական կայքերը վարելու են ուսանողները։

Խնդիրներ և դրանց լուծումները՝
Խնդիր 1. Շատ դեպքերում որպես խոչընդոտ հանդես են գալիս ծնողները,ովքեր թույլ չեն տալիս իրենց երեխան մասնագիտական աշխատանք կատարի ու սովորի փորձ ու ֆինանս ձեռք բերելով։

Լուծում 1. Գործընթացում ակտիվորեն ներառել նաև ծնողներին ու աշխատանք տանել նաև իրենց հետ։

Խնդիր 2. Աշխատանքն այդքան էլ համակարգված ու անհատական չստացվեց, կային մասնագիտություններ, որ դուրս մնացին։

Լուծում 2. Հունվար ամսից աշխատանքը կլինի բուն մասնագիտական, հանդիպումներն ու աշխատանքները կլինեն անհատական՝ սկսած բարձր կուրսերից։


Անվճար հնարավորություններ

Արվեստ

The Other Europe? Resilience and Assertiveness in Our Region

«ՎԱՂԸ» ցուցադրություն/ TOMORROW exhibition

100. ՄԵՆՔ

Վարպետության դաս

ԱՐՎԵՍՏ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹ

docuԹԱՏՐՈՆ14-18.12.2021 վավերագրական ներկայացումների հարթակ

«Կանայք խոսում են» 2. մենախոսություններ

Continue reading

Մասնագիտական Digitech

Նկարագրություն

Այս տարվա Digitech-ը մասնագիտական է, աշխատարանի ֆորմատով, որի ընթացքում գիտելիքը ստանալուց անմիջապես հետո կիրառվելու է այն։ Այն լինելու է մի քանի ուղղությամբ՝ նեղ մասնագիտական, ընդհանուր, մասնակցելու են ինչպես ուսանողները, սովորողները, այնպես էլ տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, անցկացվելու է ինչպես կրթահամալիրում, այնպես էլ կազմակերպությունների գրասենյակներում և այլն։ Այն նախատեսված է լինելու ինչպես սովորողների, այնպես էլ դասավանդողների համար։ Մասնագիտական Digitech-ը դեպի աշխատաշուկա տանող ամենակարևոր ճանապարհներից է, որի ընթացքում ձեռք բերվող գիտելիքներն ու հմտությունները կօգնեն լինեն մրցունակ։

Խնդիրներ՝

  • Ձեռք բերվող տեղեկատվության, գիտելիքների, հմտությունների կիրառելիություն
  • Հանդիպումների շնորհիվ մասնագիտությունների մասին ավելի լայն պատկերացում, մասնագիտական կողմնորոշման գործնական փորձաշրջան
  • Աշխատաշուկայում առկա գործընկերների հետ ծանոթացում և վերջիններիս ծանոթությունը կրթահամալիրի գործերին

Տևողությունը՝ հունվար

Նպատակը՝

  • Մասնագիտական կողմնորոշում,
  • 21-րդ դարի համապատասխան գիտելիքների և հմտությունների ձեռքբերում, որոնք պետք են աշխատաշուկայում մրցունակ լինելու համար
  • Նոր համագործակցություններ

Մասնակիցներ՝ Կրթահամալիրի տարատարիք սովորողներ

Digitec ըստ մասնագիտությունների

  • Հագուստի մոդելավորում

3D հագուստի մոդելավորում

Օնլայն գործիքների միջոցով հագուստի մոդելավորում

Կրթություն-սոցիալական մեդիա- բիզնես

Հյուրեր

  • Զբոսաշրջություն

Քարտեզագրություն

Quest-ի կազմում

Միջազգային տուրիստական կայքեր

Հյուրեր

  • Լուսանկարչություն-ֆիլմարտադրություն

Լուսանկարների մշակում

Ֆիլմեր, մրցանակաբաշխություն

Հյուրեր

  • Ծրագրավորում 

Հյուրեր

Կազմակերպություններ

  • Անիմացիա

Հյուրեր

Կազմակերպություններ

  • Վեբ ծրագրավորում

Հյուրեր

Կազմակերպություններ

  • Նկարչություն-քանդակ-տեխնոլոգիա
  • Իրավունք

Կիբեռանտվանգություն

  • ԲԻզնես

Էլեկտրոնային բիզնես հմտություններ

  • Բնագիտական գործունեություն
  • Ընթերցողական ակումբներ

Էլեկտրոնային գրականության ընթերցում

Էլեկտրոնային գրականության հարստացում

Ընդհանուր դասընթացներ

  • Linkedin
  • Project Management
  • Startup
  • CV
  • Canva
  • Ֆոնդհայթայթում
  • Ծրագրեր
  • Հնարավորություններ
  • Ուղեկցող նամակ

Համագործակցություն

  • Սովորեցնում են Քոլեջի ուսանողները, Ավագ դպրոցի ՏՏ խմբի սովորողները Միջին, Ավագ դպրոցի սովորողներին
    Հայտագրում

Կամավորություն=հնարավորություն

Volunteer free icon

Օրը՝ դեկտեմբերի 3 14:00-15:00

Վայրը՝ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր, Քոլեջ, Վերնատուն

Նպատակը՝ կամավորության դրական կողմերը, ընձեռած հնարավորությունները, կամավորական ակտիվ խմբեր ու ՀԿ-երի մասին իրազեկում, կամավորական աշխատանքի խթանում

Հանդիպումը կանցկացնի Էլյա Սահակյանը /կամավոր է եղել Հայկական Կարմիր Խաչ ընկերությունում, Կազա Շվեյցարական մարդասիրական ընկերությունում, Արամ Խաչատրյան միջազգային փառատոնի շրջանակներում, Zartnir Կրթական ՀԿ-ում/

Մասնակիցներ՝ Քոլեջի ուսանողներ, 9-րդ դասարանի սովորողներ

Հանդիպման բովանդակությունը՝

  • Կամավորություն / ինչ է, որտեղից է սկիզբ առել/
  • Կամավորության դրական և բացասական կողմերը
  • ՀԿ-եր և կազմակերպություններ, որոնք տալիս են հնարավարորություն կամավորություն անել
  • Տեղական և միջազգային կամավորական աշխատանքի հնարավորություններ
  • Ինչպես դառնալ կամավոր

Birthright Armenia-ի սփյուռքահայ կամավորները կրթահամալիրում

Օրը՝ ուրբաթ /3.12/ 17:30-19:00

Շրջայցի երթուղին՝ Ագարակ-Մայր դպրոց-Սարալանջ-Գեղարվեստ-Քոլեջ /հյուրասիրություն, պար/

Նպատակը՝ «Դեպի Հայք» հիմնադրամը (Birthright Armenia) -ի սփյուռքահայ կամավորների ծանոթացումը Կրթահամալիրի միջավայրին, համագործակցությունը նրանց հետ տարբեր նախագծերում և կրթական գործընթացի կազմակերպման հարցում

Համակարգող՝ Էլյա Սահակյան

Համագործակցության առաջին քայլ

Ուղեկցող սովորողներ / անգլերենի իմացությունը պարտադիր է/

  1. Նելլի Միսկարյան /Քոլեջի 3-րդ կուրսի ուսանող/
  2. Մարիամ Շախվերդյան /Քոլեջի 3-րդ կուրսի ուսանող/
  3. Անի Բարսեղյան /Քոլեջի 3-րդ կուրսի ուսանող/
  4. Անահիտ Աբգարյան /Քոլեջի 3-րդ կուրսի ուսանող/
  5. Անուշ Հարությունյան /Քոլեջի 2-րդ կուրսի ուսանող/
  6. Հրաչուհի Մանվելյան /Քոլեջի 2-րդ կուրսի ուսանող/
  7. Ռոստոմ /Քոլեջի 1-ին կուրսի ուսանող/

Նախապատրաստական աշխատանք՝ շրջայց երթուղով և անգլերեն ներկայացմամբ անգլերենի դասավանդող Արփի Թովմասյանի հետ միասին։

Հանդիպում Սուրեն Մանվելյանի հետ

Օրը՝ դեկտեմբերի 7 13:00-14:00

Վայրը՝ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր, Քոլեջ, Վերնատուն

Նպատակը՝ հանդիպել հայ լուսանկարիչ Սուրեն Մանվելյանի հետ, ով կկիսվի իր փորձով, կպատմի իր գործի ու հայկական շուկայում ծավալած գործունեության մասին

Հյուրը՝ Սուրեն Մանվելյան

Մասնակիցներ՝ Քոլեջի լուսանկարչության բաժնում սովորող ուսանողներ, 9-րդ դասարանի սովորողներ, հետաքրքրված մարդիկ

Հղումներ

Լուսանկարիչ Սուրեն Մանվելյան. լուսանկարչությունը՝ զարմանալու ու զարմացնելու արվեստ

Արվեստանոց. Սուրեն Մանվելյան

Տիեզերքի չափերը. Սուրեն Մանվելյան

Սուրեն Մանվելյան

Պատմության թանգարանից բանկ և Բժշկական տուրիզմ

Օրը՝ նոյեմբերի 25 13:00-14:00

Վայրը՝ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր, Քոլեջ, Վերնատուն

Նպատակը՝ ներկայացնել տուրիզմի մեկ այլ տեսակ, ծանոթացում շուկային, Երևանի մասին մեր թափառումների ստուգում խաղի միջոցով

Հյուրը՝ Տաթևիկ Արշակյան

Մասնակիցներ՝ Քոլեջի զբոսաշրջային ռեսուրսների բաժնում սովորող ուսանողներ

Համագործակցություն Birthright Armenia-ի հետ

Համագործակցության համար հանդիպում կունենանք նոյեմբերի 18-ին 11:30-12:30։

Դեպի Հայք կամ Birthright Armenia-ի մասին

Լիլիթ Մհերյանը, ով ծրագրի համակարգող է, կայցելի Քոլեջ, կծանոթանա մեր միջավայրին, ուսումնական գործընթացին։
«Դեպի Հայք» հիմնադրամը (Birthright Armenia) բարեգործական կազմակերպություն է, որը սփյուռքահայ երիտասարդներին առաջարկում է անվճար հայերեն լեզվի դասընթացներ, շրջապտույտներ, սեմինարներ, հյուրընկալ ընտանիքների մոտ օթևանում, բժշկական ապահովագրություն և Հայաստան ճանապարհածախսի փոխհատուցում։

Continue reading

Հանդիպում Prime Casual Wear-ի հիմնադիր Սոնա Բուլղադարյանի հետ

Օրը՝ 19 13:00-14:00

Վայրը՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Քոլեջ, Կարի արհեստանոց

Նպատակը՝ Ծանոթանալ հայկական շուկայում առկա բրենդերին, շփվել հայ արտադրողների հետ, վեր հանել շուկայում առկա հնարավորություններն ու խնդիրները

Մասնակիցներ՝ Քոլեջի հագուստի մոդելավորման բաժնի ուսանողներ, այլ հետաքրքրված մարդիկ

Հղումներ՝
Սոնա Բուլղադարյան
Prime Casual Wear