Մանագիտական զարգացման ծրագրի ամփոփում #1

Հետաքրքիր և կարևոր փորձառություն էր մասնագիատական զարգացման ուղղությամբ աշխատելը։ Սա նախ և առաջ սովորողի կրթության ու իրականության կապն է, որ ավելի լավ պատկերացնեն, թե ինչ և ինչու են ընտրելու իրենց կյանքում ուսանողները։
Սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ունեցանք ինչպես նեղ մասնագիտական, այնպես էլ ընդհանուր հանդիպումներ։ Ամիսները ուսումնասիրվում էին նաև կազմակերպողի կողմից ու առանձնացվել են մի շարք խնդիրներ, որոնց լուծումը պետք է սկսել տալ հենց հունվար ամսից։

Այսպիսով՝

Սովորողներին, վերջում նաև՝ դասավանդողներին պարբերաբար /հաճախականությունը այդքան էլ հստակ չէր այս տարի, հունվարից՝ ամեն շաբաթ/ ուղարկվում էր Անվճար հնարավորություններ, որոնք մասնագիտական են, օգտակար և ամենակարևորն անվճար։ Ուսանողների մի մասը մասնակցել է, ամենաակտիվը եղել է Սիմոն Ավետիսյանը։ Խոսեցինք ու կարևորեցինք նաև կամավորությունը՝ որպես աշխատանքային ուղու սկիզբ։

Հանդիպումներ և դրանց նշանակությունը՝

Աշխատարան Արատեսում

  1. Սովորողներին ոգևորեցին իրենց գործունեությամբ։ Մեր Մարիամ Շախվերդյանը, ով իրեն հայրենիք սիրող չի համարում, մտածում է, որ գնալու է մի օր․ նշում էր, որ իր լսած ամենալավ երաժշտությունն է ու ուզում էր իր երգացանկում անպայման ունենալ։
  2. Սաղսարան իմացավ կրթահամալիրի մասին, կրթահամալիրում իմացան Սաղսարայի մասին, սոցիալական կայքերում իմացան մեր համագործակցության մասին։
  3. Համագործակցությունը կշարունակվի, կապը կա, բայց զբաղվածության պատճառով չկա դեռ շարունակություն։
    ԱՆԴՐԱԴԱՐՁ

    Համագործակցություն Birthright Armenia-ի հետ
  1. Սովորողները ծանոթացան սփյուռքահայերի հետ, ովքեր մեկ տարով եկել են Հայաստան։ Շատ տպավորված էին երկու կողմն էլ ու համագործակցելու ցանկությունը մեծ է։
  2. Ծանոթությունը սկիզբն է, շարունակությունը պարտադիր պետք է լինի գործողություն։ Ծանոթանալով նաև կրթահամալիրի գործելաոճին, միջավայրին՝ կամավորները ցանկություն հայտնեցին տարբեր տիպի համագործակցությունների՝ մեկօրյա, բազմօրյա, երկարաժամկետ։ Համագործակցության տեսակը հիմնականում փորձի փոխանակումն ու գիտելիքների փոխանցումն է, ինչպես մեր, այնպես էլ իրենց կողմից։
  3. Ինչպես Լիլիթը նշեց, հաճախ իրենց հայրենիքի հետ կապող բան չի լինում, որ մնան կամ վերադառնան։ Մենք որոշել ենք լինել այդ կապող օղակը։

Համագործակցություն Frontline Youth Network ՀԿ-ի հետ /Հանդիպում FYN ՀԿ-ի անդամների և CDN-ի գործընկերոջ հետ

  1. Ծանոթացում միմյանց գործունեությանը։
  2. Իրենց հանդիպումներին ու ծրագրերին մեր ներգրավածությունը։
  3. Համատեղ ծրագրեր անելու հնարավորություն։
    ԱՆԴՐԱԴԱՐՁ
    ԱՆԴՐԱԴԱՐՁ
    ԱՆԴՐԱԴԱՐՁ

Կրթահամալիրի տարածքը՝ որպես բաց հարթակ հանդիպման և ուսանողների հմտությունները՝ որպես ծառայությունների մատուցում

  1. Կրթական երկու առաջատար կազմակերպությունների, կառույցների համագործակցություն՝ Դասավանդիր, Հայաստան և Մխիթար Սեբաստացի կրթահամալիր։
  2. Ուսանողների ռեսուրսի օգտագործում, որի ընթացքում զարգացրեցին ամենատարբեր հմտությունները։
  3. Նման փորձառություն և օրինակ այլ կազմակերպությունների հանդիպումները կազմակերպելու և կրթահամալիրում անցկացնելու, որտեղ ծառայությունները կմատուցեն սովորողները։
    ԱՆԴՐԱԴԱՐՁ

    ԱՇԽԱՏԱՐԱՆՆԵՐ
  1. Ծրագրի ընթացքում երկու ուսանող դարձավ գրանցված աշխատող, ստացավ աշխատավարձ։
  2. Աշխատարանները հնարավորություն տվեցին ոչ միայն զարգացնել մասնագիտական հմտություններն ու ստանալ նոր գիտելիքներ, այլ նաև այլ հմտություններ ու գործիքների կիրառելիության հնարավորություն, ինչն իրենց պետք է աշխատելիս
  3. Որպես վերջնարդյունք՝ պետք է սովորողների մի մասը կարողանա իր սեփական բիզնեսն անել։

Մասնագիտական շուկայի հետ ծանոթացման հանդիպումներ՝

Ինքնուս մասնագիտացումն ու գիդի աշխատանքը

Ժամանակակից և ապագա մասնագիտություններ, փակ սահմաններ՝ բաց հնարավորություններ
Positive tour Արեգ Հովհաննիսյան
Հանդիպում Prime Casual Wear-ի հիմնադիր Սոնա Բուլղադարյանի հետ /հանդիպման ավարտին Սոնան աշխատանք առաջարկեց նաև սովորողներին/
Պատմության թանգարանից բանկ և Բժշկական տուրիզմ
Հանդիպում Սուրեն Մանվելյանի հետ
Համագործակցային հանդիպում Solicy ընկերության ներկայացուցիչների հետ / Մեր սովորողների Ալեքսանդր Հովհաննիսյանը, Սենիկ Մեսրոպյանը և Անաստասիա Ասրյանը դիմել էին փորձաշրջանի համար ու հասել էին հարցազրույցի փուլ/ ։ ԱՆԴՐԱԴԱՐՁ

Առաջիկայում Մասնագիտական Digitechն է, որտեղ սովորողները միաժամանակ և՛ դրսևորելու են իրենց մասնագիտական հմտություններն ու գիտելիքները, և՛ սովորելու ու զարգացնելու են դրանք։ Կայքը, սոցիալական կայքերը վարելու են ուսանողները։

Խնդիրներ և դրանց լուծումները՝
Խնդիր 1. Շատ դեպքերում որպես խոչընդոտ հանդես են գալիս ծնողները,ովքեր թույլ չեն տալիս իրենց երեխան մասնագիտական աշխատանք կատարի ու սովորի փորձ ու ֆինանս ձեռք բերելով։

Լուծում 1. Գործընթացում ակտիվորեն ներառել նաև ծնողներին ու աշխատանք տանել նաև իրենց հետ։

Խնդիր 2. Աշխատանքն այդքան էլ համակարգված ու անհատական չստացվեց, կային մասնագիտություններ, որ դուրս մնացին։

Լուծում 2. Հունվար ամսից աշխատանքը կլինի բուն մասնագիտական, հանդիպումներն ու աշխատանքները կլինեն անհատական՝ սկսած բարձր կուրսերից։