Ներսը ու դուրսը․ փոդքասթ

Նախագիծ. «Ներսը և Դուրսը» (փոդքասթ-շարք)

Անվանումը՝ «Ներսը և Դուրսը» (Հերման Հեսսեի մոտիվներով)
Վարող՝ Յանա Բաղդասարյան
Մասնակիցներ՝ Տարատարիք սովորողներ, ծնողներ, դասավանդողներ, հասարակական գործիչներ, հյուրեր
Ձևաչափը՝ Տարատարիք կլոր սեղան-քննարկում, աուդիո և վիդեո փոդքասթ Հաճախականությունը՝ Ըստ ուսումնական և տարվա օրացույցերի (ամիսը 2-3 թողարկում)
Նկարող և ձայնագրող՝ Էմիլ Զաքարյան
Նկարահանումն ամեն չորեքշաբթի 13:00
Վայրը՝ Կրթահամալիր

Գաղափարը և Փիլիսոփայությունը (Կոնցեպտ)

Փոդքասթի հիմքում մարդու, կրթության և միջավայրի համագործակցության անընդհատ շրջապտույտն է։ Մենք «ներսի» մարդիկ ենք՝ մեր արժեքներով, մեր ընտանիքով ու դպրոցով, որոնք անընդհատ դուրս են գալիս արտաքին աշխարհ՝ որոնելու, սովորելու և բացահայտելու։ Իսկ հետո՝ «դրսից» (ճամփորդությունից, բակից, հասարակական շփումներից, նախագծերից) վերադառնում ենք «ներս»՝ բերելով նոր փորձառություն, նոր հարցեր ու նոր լուծումներ։ Զրույցները կառուցվում են այս անցումների վրա՝ օգնելով տարատարիք մարդկանց վերլուծել այդ սինթեզը։

Նպատակը

  • Ճանաչել իրար. ստեղծել միջավայր, որտեղ տարբեր սերունդներ ու տարբեր փորձառություն ունեցող մարդիկ (կրտսեր և ավագ սովորող, ծնող և ուսուցիչ) կլսեն և կհասկանան միմյանց։
  • Իմաստավորել ուսումնական օրացույցը. օրացույցային իրադարձությունները դիտարկել ոչ միայն որպես գործողություն, այլև որպես մտածողության և աշխարհաճանաչողության միջոց։
  • Հանրայնացնել հեղինակային մանկավարժությունը. ցույց տալ, թե ինչպես է անհատը ձևավորվում «ներսի» և «դրսի» ներդաշնակության մեջ։

Խնդիրները

  1. Սովորողների մոտ զարգացնել ինքնաճանաչման, սեփական մտքերը բարձրաձայնելու և ուրիշին լսելու հմտություններ։
  2. Ստեղծել կենդանի մեդիանյութերի արխիվ, որը կներկայացնի կրթական համայնքի դեմքն ու միտքը։
  3. Խթանել սերնդափոխության և փորձի փոխանակման բնականոն գործընթացը։

Օրացույցային թեմաների օրինակներ (ըստ ամիսների)

Ֆուտբոլ

  • Թեմա՝ «Ֆուտբոլի ներկան ու ապագան, տեղայինն ու համաշխարհայինը»
  • Կոնտեքստ՝ Կրթահամալիրում Դավիթ Գևորգյան ֆուտբոլի ամենամյա մրցաշարն է։ Որոշել ենք պարզել, թե ինչպես են հետևում ֆուտբոլին, մասնակցում խաղերին, հետաքրքվում․․․
    Տեսաձայնագրություն

2. Վերնագիր՝ «Ներսը և Դուրսը». Դպրոցը որպես աշխատաշուկայի նախասրահ

Մայիսի 1-ը միայն տոն կամ կարմիր օր չէ օրացույցում. այն առիթ է մտածելու մեր սեփական աշխատանքի մասին։ «Ներսը և Դուրսը» փոդքասթի երկրորդ թողարկմանը մենք բարձրացնում ենք ամենասուր և պրակտիկ հարցերից մեկը. Արդյո՞ք դպրոցը մեզ դարձնում է մրցունակ վաղվա աշխատաշուկայում։

Երբ մենք գտնվում ենք դպրոցի պատերից «ներս», մենք սովորում ենք, ստեղծում ենք նախագծեր, ձեռք ենք բերում կարողունակություններ։ Բայց ի՞նչ է տեղի ունենում, երբ դուրս ենք գալիս իրական աշխարհ՝ գործատուների, խիստ պահանջների և մեծ մրցակցության միջավայր։ Արդյո՞ք գնահատականն ու դիպլոմը բավարար են, թե՞ այսօր շուկան պահանջում է բոլորովին այլ հմտություններ։

Փոդքասթի տաղավարում այս անգամ հավաքվել են մարդիկ, ովքեր այս պրոցեսի տարբեր կողմերում են. մասնագիտական ուղու շեմին կանգնած 9-րդ դասարանցին, աշխատանքն ու արհեստը պրակտիկորեն կիրառող Քոլեջի ներկայացուցիչը և ժամանակակից կրթության պահանջները լավագույնս պատկերացնող մասնագիտական զարգացման ղեկավարը:

🎧 Խոսում ենք աշխատանքի, հմտությունների և դպրոց-շուկա անքակտելի կապի մասին։ Միացե՛ք մեր աշխատանքային, բայց շատ անկեղծ քննարկմանը:

Աշխատանքի կազմակերպումը և Տեխնիկական մասը

  • Նախապատրաստական փուլ. Յուրաքանչյուր թողարկումից առաջ հեղինակային խումբը (կամ փոդքասթի համակարգողը) ընտրում է տվյալ շաբաթվա օրացույցային թեման և հրավիրում տարատարիք 3-4 մասնակիցների:
  • Նկարահանում/Ձայնագրում. Կազմակերպվում է կրթահամալիրի հարմարավետ, բաց և կենդանի անկյուններից մեկում (գրադարան, այգի կամ սենյակ)՝ ապահովելով անկաշկանդ միջավայր և որակյալ ձայնագրություն (օգտագործելով առանձին խոսափողներ լավ հնչողության համար):
  • Տարածում. Թողարկումները հրապարակվում են կրթահամալիրի Յութուբյան ալիքում

Ակնկալվող արդյունքը

  • Կստեղծվի որակյալ կրթական մեդիա-արտադրանք, որը կդառնա կրթահամալիրին դրսից ծանոթացնելու հնարավորություն
  • Կամրապնդվի սովորող-ծնող-ուսուցիչ կապը՝ շնորհիվ անկեղծ, փիլիսոփայական և ոչ ստանդարտ զրույցների։
  • Կունենանք «կենդանի արխիվ», որտեղ երևում է, թե ինչպես է տարեցտարի զարգանում սովորողի միտքն ու աշխարհայացքը։

Ժնևի բիզնես դպրոց․ հնարավորությունների ներկայացում

Ժնևի բիզնես դպրոցի (Geneva Business School) ներկայացուցիչը հանդիպման ընթացքում կներկայացնի հաստատությունը, ակադեմիական ծրագրերը և ուսման հնարավորությունները: Բացի այդ, հատուկ մեր դպրոցի սովորողների համար պատրաստվել է ընդունելության հատուկ առաջարկ և բացառիկ զեղչեր ուսումնական ծրագրերի համար:

⏰ Առաջարկվող ձևաչափը 45–60 րոպե տևողությամբ հանդիպումն է, որը թույլ կտա սովորողներին ավելին իմանալ արտերկրում սովորելու մասին և հարցերն ուղղել անմիջապես համալսարանի ներկայացուցչին:

Հյուրեր՝ Begin Group նախագծերի ղեկավար Անաստասիա Սալոմախինա և Ժնևի բիզնես դպրոցի ներկայացուցիչ Լոլիտա Կրուգլյակովա

Մասնակիցներ՝ շրջայցի կազմակերպիչ Նունե Այդինյան և սովորողներ, հետաքրքրված սովորողներ

Վայրը՝ Մայր դպրոց, Վարժարանի ընթերցասրահ

Ժամը՝ 13:00, ապրիլի 21

Ծանոթացման նյութեր

Սոց մեդիա և ՏՏ մասնախմբի հավաք

Օր՝ ապրիլի 8
Ժամ՝ 15։15
Վայր՝  ՏՏ լաբորատորիա
Մասնակիցներ՝ ՏՏ մասնագետներ և ՍՄՄ թիմի անդամներ

Օրակարգային հարցեր՝

  • Մասնախմբի աշխատանքների հստակեցում, նպատակների սահմանում
  • Մասնախմբի ղեկավարի ընտրություն
  • Սոցիալական մեդիա կարգեր․ քննարկում, հաստատում
  • Կրթահամալիրի մասին տեսանյութերի պատրաստում՝ ԱԲ գործիքների օգնությամբ
  • Մայիսյան հավաք. ուղեցույց

Մասնախմբի ղեկավար՝
Հավաքի լուսաբանող՝

Մեդիաանվտանգություն

Նպատակը՝ անվտանգ մեդիա միջավայր

Իրականացման ձևը՝ տեսադասեր, հանդիպումներ ֆիզիկական միջավայրում

Թեմաներ ՝

Իրականացնողներ՝ Նվարդ Սարգսյան, Շողեր Հարությունյան, Հերմինե Անտոնյան

Պատասխանատու՝ Էլյա Սահակյան

ՏՏ թիմը պարբերաբար հանդես կգա նաև նոր հավելվածներ ներկայացնելով, առաջարկելով, որոնք կօգտագործվեն դասավանդման մեջ։

Աշխատանքային այց Ստեփանավան

Բլեյան դպրոց Ստեփանավանում քաղաքացիական նախաձեռնություն 

Աշխատանքային այց Ստեփանավան։

  • գործնական քայլեր և կապերի վերականգնում բլեյան տուն-պարտեզ Ստեփանավանում նախաձեռնող խմբի հետ
  • Կոմիտասյան պատվաստ նախագծի իրականացում Ստեփանավանում

Մեկնում՝ Երևանից 09:00

Վերադարձը՝ Ստեփանավանից 16:00

Մասնակիցներ՝ Սեբաստացիներ Կրթական Հիմնադրամի տնօրեն Էլյա Սահակյան, Արևելյան դպրոց-պարտեզի ղեկավար Նառա Նիկողոսյան, երաժիշտ Աննա Երիցյան, բլեյան պարտեզի սաներ Սոմա և Գոհարիկ։

Օրակարգ՝

12:00 ժամանում Ստեփանավան

12։30 ընդմիջում

13:00 հանդիպում նախաձեռնող խմբի հետ՝ Ռուբեն Խաչատրյան, Հովսեփ Խաչատրյան և ընկերներ

14:00 այցելություն Ստեփանավանի թիվ 3 դպրոց, հանդիպում, քննարկում

16:00 վերադարձ

Մեքենա՝ Աննա Երիցյանի անձնական մեքենա

Այցի հովանավոր՝ Սեբաստացիներ Կրթական Հիմնադրամ

Սահմանակից-ապրումակից

Որպես սեբաստացիական համայնք՝ մեզ համար կենսականորեն կարևոր է այս բարդ և անորոշ օրերին լինել միմյանց կողքի, լսել իրար և ստեղծել միջավայր, որտեղ յուրաքանչյուրը կզգա իրեն վստահ ու ապահով։

Բաց զրույց. Լսենք ու սատարենք միմյանց

Սիրելի՛ սովորողներ և դասավանդողներ,

Աշխարհում տիրող ներկա բարդ իրավիճակը և անորոշությունը շատերի համար տագնապալի են, հատկապես՝ մեր պարսկահայ և պարսիկ ընկերների ու գործընկերների համար։ Այդ իսկ պատճառով նախաձեռնում ենք հատուկ հանդիպում-զրույց՝ ստեղծելով վստահելի և ապահով միջավայր բոլորիս համար։

Այս հանդիպումը նպատակ ունի ոչ միայն հոգեբանորեն զորակցելու մեր ընկերներին, այլև կարևոր հարթակ է մեզ՝ մյուս սովորողներիս և դասավանդողներիս համար։ Սա հնարավորություն է անմիջապես մեր ընկերներից լսելու նրանց անկեղծ ապրումները, ծանոթանալու իրավիճակին և հասկանալու, թե ինչպես կարող ենք այս օրերին լինել ավելի ուշադիր, հոգատար և նրբանկատ նրանց նկատմամբ։

Դուք կարող եք կիսվել ձեր մտքերով, տալ հարցեր (մեծագույն հարգանքով ու նրբանկատությամբ), կամ պարզապես ներկա գտնվել և լսել՝ դրանով իսկ ցույց տալով մեր համայնքի միասնությունն ու աջակցությունը։ Ոչ մի պարտադրանք չկա. կարևորը միասին լինելն է։

Հանդիպման մանրամասները՝

Հանդիպում առաջին

  • Օրը՝ Մարտի 13
  • Ժամը՝ 14:00
  • Վայրը՝ Արևելյան դպրոց-պարտեզի Վերնատուն

Լուսաբանում

Հանդիպում երկրորդ
Օրը՝ Ապրլիլի 21
Ժամը՝ 13:00
Վայրը՝ Տիգրան Հայրապետյան գրադարան

Մասնակիցներ

  • Իրանահայ և իրանցի սովորողներ։
  • Իրանահայ և իրանցի դասավանդողներ։
  • Իրանական մշակույթով, պատմությամբ կամ պարսկերենով հետաքրքրված այլ սովորողներ և դասավանդողներ, մարդիկ

Մասնակցությունը կամավոր է։ Սիրով և հոգատարությամբ սպասում ենք ձեզ։

Էլյա Սահակյան

Ռոդարիական խառնաշփոթ

Սիրելի՛ գործընկերներ, զգուշացե՛ք. ապրիլի 1-ից 8-ը կրթահամալիրն անցնում է «Ռոդարիական խառնաշփոթ» ռեժիմի։

Մենք որոշել ենք գլխիվայր շրջել առօրյան ու կոտրել բոլոր կարծրատիպերը: Երբևէ պատկերացրե՞լ եք, թե ինչպես կարող է պատմության կամ հասարակագիտության դասավանդողը մտնել քիմիայի լաբորատորիա և ոգևորված փորձանոթներ իրար խառնել, կամ ինչպե՞ս մաթեմատիկոսը կվերլուծի Չարենց՝ հաշվելով բանաստեղծության ռիթմի ալգորիթմը: Իսկ գուցե կավագո՞րծը վերցնի զոդման սարքն ու անցնի մետաղին:

Ժամանակն է դուրս գալ հարմարավետության գոտուց և փորձել սեփական ուժերը բոլորովին անսպասելի դերում: Ապրիլի 1-ից 8-ը ձեր դասարանը կամ արհեստանոցը զիջեք մեկ ուրիշին, իսկ ինքներդ «գրավեք» որևէ նոր տարածք:

Ջանի Ռոդարիի «Երևակայության քերականություն» մեթոդիկան հենց դրա մասին է՝ կոտրել կարծրատիպերը, ստեղծել անսովոր իրավիճակներ և տեսնել, թե ինչ նոր ու ստեղծագործական լուծումներ կծնվեն այդ «խառնաշփոթից»։


Նախագիծ. «Ռոդարիական խառնաշփոթ. Շրջված կրթահամալիր»

Ժամկետը՝ Ապրիլի 1-8

Մասնակիցները՝ Կրթահամալիրի դասավանդողներ, սովորողներ, ծնողներ, հյուրեր

Նախագծի նպատակը և խնդիրները՝

  • Կարծրատիպերի հաղթահարում. դուրս գալ առօրյա, հարմարավետության գոտուց և փորձել սեփական ուժերը բոլորովին այլ ոլորտում։
  • Ստեղծագործական մտքի խթանում. ռոդարիական հնարքների («ի՞նչ կլիներ, եթե…») կիրառում գործնականում։
  • Միջառարկայական կապերի նորովի բացահայտում. օրինակ՝ ինչպե՞ս կարող է մաթեմատիկոսը մոտենալ գրականությանը, կամ ֆիզկուլտուրայի դասավանդողը՝ երաժշտությանը։
  • Ուրախ և անկաշկանդ կրթական միջավայրի ստեղծում:

Նախապատրաստական փուլ (Մարտի վերջ)՝

  • Վիճակահանություն կամ «Խենթ ընտրություն». Դասավանդողները նախապես քաշում են վիճակ, թե ապրիլի 1-8-ը որ առարկան են դասավանդելու (կամ արհեստանոցում ինչով են զբաղվելու)։
  • Խորհրդատվություն. Օրինակ՝ մետաղագործը կավագործին կարճ էքսկուրս է անցկացնում անվտանգության կանոնների և նախնական հմտությունների մասին, որպեսզի գործընթացն անցնի և՛ ուրախ, և՛ անվտանգ։

Ընթացքը և հիմնական ուղղությունները՝

  1. Մասնագիտությունների խառնաշփոթ (Ապրիլի 1).Առավոտյան ընդհանուր պարապմունքին հայտարարվում է «շրջված» կանոնների մասին։ Օրվա կարգացուցակը նույնն է, բայց դասավանդողներն են փոխված։ Մաթեմատիկոսը փորձում է գրականության դասին երեխաների հետ հաշվել բանաստեղծության վանկերն ու ռիթմը, պատմաբանը ֆիզիկայի դասին պատմում է Նյուտոնի խնձորի պատմական նշանակությունը, իսկ կավագործն անցնում է զոդման ապարատին։
  2. Դերային շրջադարձ.8-րդ և 9-րդ դասարանցիները ստանձնում են դասավանդողի դերը Կրտսեր դպրոցում՝ փորձելով բացատրել բարդ երևույթները հեքիաթների կամ ռոդարիական հնարքների միջոցով։
  3. Ռոդարիական արհեստանոցներ.Նյութերի խառնուրդ՝ կավի և երկաթի համադրությամբ քանդակներ, նկարչություն ոչ ավանդական նյութերով (սուրճով, հողով, տերևներով)։
  4. «Ի՞նչ կլիներ, եթե…» բանավեճ-քննարկումներ.Հանդիպումներ, որտեղ քննարկվում են աբսուրդային հարցեր (Օրինակ՝ ի՞նչ կլիներ, եթե Արագածոտնի մարզում ձգողականության ուժը վերանար, կամ եթե բոլոր մարդիկ խոսեին միայն թվերով)։

Ամփոփում և ակնկալվող արդյունքներ՝

  • Ապրիլի 8-ին կազմակերպել «Խառնաշփոթի ցուցահանդես», որտեղ կներկայացվեն կավագործ մաթեմատիկոսների կամ մետաղագործ բանասերների ստեղծած աշխատանքները։
  • Նախագծի ողջ ընթացքի լուսաբանում, տեսանյութերի, ռեպորտաժների և հարցազրույցների հրապարակում սովորողների և դասավանդողների անհատական բլոգներում։
  • Դասավանդողների անդրադարձները. ի՞նչ նոր բան բացահայտեցին իրենք իրենց մեջ կամ գործընկերոջ առարկայի մեջ։

Մեկ հարցի կանգառ

📹 Նախագիծ՝ «Մեկ հարցի կանգառ»

Նախագծի պատասխանատուներ՝ Ալինա Հակոբյան, Էլյա Սահակյան, լուսանկարչության բաժնի սովորողներ

📝 Նախագծի նկարագրությունը

Կրթահամալիրի անցուդարձային հատվածում տեղադրվում է «ինքնասպասարկման» նկարահանման կետ։ Անցորդները տեսնում են հարցը, կանգնում են տեսախցիկի առջև և տալիս են իրենց անկեղծ պատասխանը։ Նախագիծը ծառայում է և՛ որպես հանրային կապերի (PR) գործիք, և՛ որպես հոգեբանական դիտարկման հարուստ նյութ։


🎯 Նպատակները

  1. Սոցիալական: Բացահայտել կրթահամալիրի սովորողների և դասավանդողների արժեքային համակարգը։
  2. Մեդիա: Ստեղծել դինամիկ, անկեղծ և «թրենդային» վիդեոբովանդակություն սոցցանցերի համար։
  3. Հետազոտական: Հոգեբանների համար ստեղծել բազա՝ ուսումնասիրելու համայնքի էմոցիոնալ ինտելեկտը, ինքնաբուխությունը և արձագանքման առանձնահատկությունները։

🛠️ Տեխնիկական և կազմակերպչական լուծումներ

  • Կետի կահավորում: Գետնին նշված «ոտնատեղ», դիմացը՝ եռոտանիով տեսախցիկ/հեռախոս։
  • Ձայն: Բարձրախոս, որպեսզի միջանցքի աղմուկը չխանգարի։
  • Տեսանելիություն: Տեսախցիկի կողքին մեծ, գունավոր պաստառ՝ «Օրվա հարցը» գրությամբ։

🧠 Հոգեբանական բաղադրիչ և հարցեր

Հոգեբանների թիմը նախապես ընտրում է հարցի ուղղվածությունը։ Ահա 3 թեմատիկ ուղղություն.

1. «Ինքնաճանաչում և Էմոցիաներ»

  • Հարց: «Ո՞րն է այն միտքը, որն այսօր ձեզ ամենաշատն է զբաղեցնում»։
  • Ինչ ենք հետազոտում: Մարդկանց կենտրոնացվածությունը ներկայի վրա, անհանգստության կամ լավատեսության մակարդակը։

2. «Արժեքներ և Ընտրություն»

  • Հարց: «Եթե կարողանայիք աշխարհին նվիրել մեկ որակ կամ հատկություն, ո՞րը դա կլիներ»։
  • Ինչ ենք հետազոտում: Էմպատիայի մակարդակը և սոցիալական պատասխանատվության զգացումը։

3. «Ճկունություն և Հումոր»

  • Հարց: «Ի՞նչ կասեիք ինքներդ ձեզ, եթե հանդիպեիք ապագայում»։
  • Ինչ ենք հետազոտում: Ինքնաքննադատությունը, հումորի զգացումը և նպատակասլացությունը։

🎬 Իրականացման փուլերը

  1. Հարցի ընտրություն և տեխնիկական փորձարկում։
  2. Նկարահանման բացում (օրական 1-2 ժամ)։
  3. Մոնտաժ և հոգեբանական վերլուծություն։
  4. Հոլովակի հրապարակում և հոգեբանի կարճ մեկնաբանության (voice-over կամ տեքստային) ներկայացում։
  5. Շաբաթը մեկ՝ նույն օրը, նույն ժամին հրապարակել հաջորդ հարցը։

📝 Էթիկայի կանոն

Պատին կարող է լինել այս նախադասությունը․ «Մոտենալով և պատասխանելով հարցին՝ դուք տալիս եք ձեր համաձայնությունը նյութի օգտագործման համար՝ կրթական և հետազոտական նպատակներով»։

Բանավոր անգլերենի ազատ ակումբ

Օրեր՝ երեքշաբթի և հինգշաբթի 14:30

Տևողությունը՝ մեկ ժամ

Մասնակիցներ՝ Էլյա Սահակյան, Սուսան Ամուջանյան, Մարի Միքայելյան, Դավիթ Գրիգորյան, Անահիտ Կիրակոսյան

Հյուրեր՝ ամեն երեքշաբթի Մալաթիա-Սեբաստիայում բնակվող Ռոքսին և Դանիելը։ Ռոքսին Կալիֆորնիայից է, Դանիելը՝ Գվատեմալայից։

Ակումբի ընթացքում խաղում ենք անգլերեն խաղեր, խոսում ենք օրվա մասին, միմյանց օգնում ենք միտքն արտահայտել։

Հանդիպումների պատասխանատու՝ Էլյա Սահակյան