Մարտ ամփոփում

Մարտի ընթացքում կատարված աշխատանքներ

Արտ թերապիա և մեդիտացիա 1, 2, 3, 4

Բանավոր անգլերենի ազատ ակումբ 1,2,3,4

Բանակցություններ փառատոններին մասնակցելու ուղղությամբ

  • Flowers festival – բույսերի ու ծաղիկների ամենամեծ ցուցահանդես վաճառքին կրթահամալիրի մասնակցությունը Flowers festival.arm-ին կրթահամալիրի մասնակցությունը
  • Spirits of Armenia ալկոհոլային խմիչքներին Սեբաստացի գինու ներկայացված լինելը
  • Գինի և բիզնես, գինու օրեր- Սեբաստացի գինու ներկայացված լինելը

SMM դասընթաց բլեյան պարտեզի դաստիարակների հետ

Հանդիպումներ

Հանդիպում Գոռ Կարապետյանի հետ

Ինչպե՞ս իրացնել արտադրանքը․ Անդրանիկ Մանուկյան

Սոցիալական մեդիա

  • Իվենթների ստեղծում
  • Հրապարակումներ ձմեռային ճամբարներից, ազգագրական փառատոնից սոցիալական մեդիաներում
  • Էջերի վարում, հաղորդագրությունների պատասխան
  • Սոցիալական մեդիա կարգի մշակում

Ամփոփենք հունվարը

Հունվար <<դժվար>> ամիսն ամփոփեմ այսպես․

Ազգագրության փառատոն

Սոցիալական մեդիա

  • Իվենթների ստեղծում
  • Հրապարակումներ ձմեռային ճամբարներից, ազգագրական փառատոնից սոցիալական մեդիաներում
  • Էջերի վարում, հաղորդագրությունների պատասխան
  • Սոցիալական մեդիա կարգի մշակում

Համագործակցային նախագծեր

Ֆոնդհայթայթում, որը մինչև ամսվա վերջ կհրապարակվի (հղումը կդնեմ)

  • Քոլեջի լուսանկարիչների, դասավանդող Սուսան Ամուջանյանի հետ տեքստի խմբագրում
  • Վիզուալի ստեղծում Լենա Նալբանդյանի հետ
  • Տեքստի թարգմանության կազմակերպում Մարիամ Քալանթարյանի և Արմինե Խաչատրյանի հետ
  • Տեքստի և վիզուալի տեղադրում ReArmenia.com հարթակում
  • Խորհրդակցություն ReArmenia-յի մասնագետ Արտակ Գրիգորյանի հետ
  • Դիտարկումները հաշվի առնելով՝ նորից հրապարակում
  • Ընթացքում ակտիվ կապ Սուսան Ամուջանյանի, սովորողների, Լենա Նալբանդյանի և Արտակ Գրիգորյանի հետ

Հունվարի 25-ի «Ծաղկունք բաց դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի կազմակերպում

  • Նամակագրություն և զանգեր հոգաբարձուների խորհրդի անդամների հետ
  • Հանդիպման առցանց կազմակերպում զում հարթակում
  • Արձանագրություն՝ տեսաձայնագրության տեսքով

Փերվարի 1-ին Վրաստանի կրթության նախարարի այցելության պատրաստություն

  • Աշխատանք Հրայր Խաչատրյանի և Ասյա Դարբինյանի հետ վրաց գրականության ժամ ունենալու հետ կապված
  • Աշխատանք Լենա Նալբանդյանի և Լուսինե Փաշայանի հետ օրացույց ստեղծելու հետ կապված

Փետրվարյան պայմանավորվածությունների ձեռքբերում Նարինե Հարությունյանի, Հայկ Մելիքյանի և Գևորգ Պողոսյանի հետ։

Ուսուցողական այց #Օր 2

Oր 2, հունիսի 14։

Այսօր առաջին կազմակերպությունը, որ հյուրընկալեցինք My Right- Empowers people with disabilities /Իմ իրավունքը՝ հզորացնում է հաշմանդամություն ունեցող մարդկանց։ Այն համարվում է umbrella /անձրևանոց/ կազմակերպություն, որի տակ հավաքվում են այլ կազմակերպություններ։ Իրենց ֆինանսների մեծ մասը ստանում են պետությունից, Sida-յից։ Աշխարհի բնակչության 15% և ավել ունեն հաշմանդամություն, ինչը մեկ բիլիոնից ավել մարդ է և որոնց 80% ոչ բարձր եկամուտ ունեցող երկրներից են։ Կազմակերպությունը գործում է 7 երկրներում։
Այս էջում հատուկ կարիքներ ունեցող երեխաներին ուղղված ծրագրերի օրինակներ են։

Ըստ իրենց կազմակերպության գաղափարախոսության՝ ներառականությունը դժվար չէ, հարկավոր է ․

-ունենալ ներառական-հաշմանդամական քաղաքականություն-փաստաթղթաշրջանառություն

-սահմանել նպատակներ՝ թիրախավորելով հաշմանդամությունն ու ներառականությունը

-հավաքել տվյալներ, թե ինչպես են հատուկ կարիքներ ունեցող մարդիկ վարվում տարբեր իրավիճակներում

-համագործակցել այլ կազմակերպությունների հետ, ովքեր աշխատում են հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ

Հաջորդ կազմակերպությունը FBA – Folk Bernadotte Academy-ն էր, որը զբաղվում է անվտանգային հարցերով։ Այն պետական գործակալություն է, որը տարեկան 50 մլն կրոն է նախատեսում խաղաղաշինական գործունեություն ծավալելու համար։

Ուսուցողական այց Շվեդիա #օր I

Հունիսի 13-ից սկսեցին այցելությունները տարբեր կազմակերպություններ։ Այցի ամենակարևոր ու մնայուն նպատակն է կապերի ստեղծումը, ինչի ուղղությամբ և կազմակերպիչները, և մասնակիցները լավ են աշխատում։
Այսպիսով՝ առաջին վայրը, որ այցելեցինք, Sida կազմակերպությունն էր, որի տված դրամաշնորհի օգնությամբ մենք կարողացանք իրականացնել «Դպրոցը որպես համայնքային զարգացման կենտրոն» ծրագիրը։ Մեզ դիմավորեց Իզաբելա Էրիկսոնը, հանդիպմանը ներկա էր նաև Մարիա Բիստերը։ Մարիան ներկայացրեց մեզ Սիդայի գործունեությունը, ենթակառուցվածքները, ռազմավարությունը։ Սիդան Հայաստանում գործել է 2010-ական թթ․, բայց դադարեցրել է իր գործունեությունը Հայաստանում և Ադրբեջանում։ 2018 թ․ նորից սկսել է Հայաստանում գործել և գնալով ավելի ակտիվանում է, իսկ Ադրբեջանի հետ կապված միայն տարածաշրջանային ծրագրեր են անում։ Ամենաշատ դրամական աջակցություն տրամադրում են Աֆրիկային։ Այս կայքում կարելի է գտնել, թե շվեդական ընկերություններն ինչ կազմակերպությունների են գումարներ հատկացնում իրենց զարգացման համագործակցությունների շրջանակներում։ Մենք նույնպես ներկայացրեցինք, թե ինչ ծրագրեր ենք իրականացրել Սիդայի տրամադրած դրամաշնորհի շրջանակներում, ինչով շատ ոգևորված ու տպավորված էին։

Երկրորդ վայրը, որտեղ եղանք Swedish Institute-ն էր, որտեղ Ադիամ Տեդրոսն ու Մարկուս Ռոմանը ներկայացրեցին, թե ինչ ծավալուն ու հետաքրքիր գործունեություն է ծավալում իրենց կազմակերպությունը։ Հիմնադիրը Մեդլին Սժոստեբթն է : Իրենք տրամադրում են կրթաթոշակներ Շվեդիայում սովորելու համար, ֆոնդեր և դրամաշնորհներ են տալիս տարբեր կրթական ծրագրերի։ Կրթությունն այստեղ բոլոր աստիճաններում անվճար է։ Հարկատուներն իրենց վճարած բարձր հարկերի շնորհիվ կարողանում են նաև երկարօրյա ու նույնիսկ գիշերային ծառայություններից օգտվել իրենց երեխաների համար՝ մինչև 6 տ երեխաների համար վճարելով սիմվոլիկ գումար։ Շվեդիան համարվում է ամենաբարձր հարկ վճարող երկրներից մեկը։ Այստեղ ամեն ինչ շատ թանկ է։ Կրթության հիմնական բաղկացուցիչներն են կրթությունը, հետազոտոտությունը և համագործակցությունը։ Իրականացնում են նաև առաջնորդական,կառավարական ծրագրեր։

Continue reading

Հայ- վրացական կրթական համակարգի նմանություններն ու տարբերությունները

Հարավային Կովկասի երկրները միշտ էլ հետաքրքիր են եղել մշակութային, պատմական նմանություններով ու առանձնահատկություններով։ Որպես կովկասագետ՝ հնարավորություն ունեցել եմ ծանոթանալ պատմա-մշակութային առանձնահատկություններին, որպես ուսուցիչ՝ առաջին անգամ էի փորձում հասկանալ ինչպիսին է կրթությունը Վրաստանում։ Ծրագրի մասին մանրամասն կարող եք կարդալ այստեղ։ Ծրագիրը մինչ հայերի հետ անելը, անցկացրել էին ադրբեջանցիների հետ։ Մեր հարցին, թե ինչու միասին երեք երկրների ներկայացուցիչների հետ միաժամանակ չեք արել, նշեցին, որ անհանգստացել են, թե մի բան կարող է այն չլինել։ Խոստացան, որ նման հանդիպում էլ կլինի։ Պատկերացնում եմ, թե ինչքան հետաքրքրական կարող է լինել կրթությունը Ադրբեջանում։


Առաջին երեք օրը աշխատարանային ծրագիր էր, որն այդքան էլ աշխատարանային բնույթ չէր կրում։ Առաջին հանդիպումը մասնավորապես երեք կովկասյան ժողովուրդների՝ հայեր, վրացիներ, ադրբեջանցիներ ու պետությունների՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան /առանձնացրել եմ, քանի որ ոչ միշտ է պետական ու հասարակական կարծիքներն ու գործողությունները համապատասխանում/ տնտեսական, քաղաքական և այլ հարաբերությունների մասին էր ու վերջին շրջանում ամենաակտիվ շահարկվող թեմաներից մեկի՝ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի, վրաց ազգի ու վրացական կառավարության դիրքորոշման վերաբերյալ։ Այս ամենը ներկայացնում էր Վրաստանի պետական համալսարանի դասախոս Զուրաբ Ճիաբերաշվիլին` հիմք ընդունելով IRI կողմից արված հետազոտությունները։ Ըստ իր ներկայացրած տվյալների՝ Հայաստանը երեք կովկասյան երկրների շարքում երբեմն ամենալավ տնտեսական վիճակում գտնվող երկիրն էր /2000-2020 թթ․ տվյալներով/։ Վրաստանի քաղաքական հարաբերությունների հաստատման ցանկում, Հայաստանը զիջում էր հարևան երկրներին, Ադրբեջանին ու Թուրքիային՝ ի <<շնորհիվ>> մեր <<օկուպանտ>> գործընկերոջ։ Հետաքրքրական է, որ ամբողջ ընթացքում, ինչ մենք Վրաստանում էինք, շեշտադրվում էր այս հանգամանքը ու կարծես ջանքեր էին գործադրվում մեզ <<դարձի բերելու>>, ինչն ակնհայտորեն զգացվեց փակման ընթրիքի ժամանակ։

Continue reading