Չուտող երեխա, Սաթինե Բարսեղյան

Հավելյալ սնուցման մասնագետ Սաթինե Բարսեղյանը կխոսի խնդիրներից, որ ունենում են չուտող երեխաները և, թե ինչպես հաղթահարել այդ փուլը։

Նպատակը՝
– օգնություն մայրիկներին
-գրագետ խնդրի լուծում երեխայի հետ շփվող բոլոր կողմերի համար
-երեխայի հոգեբանական առանձնահատկությունների գիտակցում, աշխատանք դրա հետ

Օրը՝ հունիսի 27, երեքշաբթի

Վայրը՝ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի Քոլեջ, Վերնատուն, Անդրանիկի 92/1

Մասնակիցներ՝

  • Քոլեջի <<Նախադպրոցական կրթություն>> բաժնի սովորողներ
  • Կրթահամալիրի պարտեզների դաստիարակներ
  • Մամաներ՝ սեբաստացի և ոչ սեբաստացի

Հանդիպման տևողությունը՝ 1 ժամ։
Մուտքն ազատ է։

Օգտակար հղումներ՝
Ե՞րբ և ինչի՞ց սկսել հավելյալ սնունդը, ինչպե՞ս վարվել չուտող բալիկների հետ․ պատմում է մասնագետը (տեսանյութ)

Կարդա՞նք 30 րոպե

Հագեցած օրվա ընթացքում շատ հաճախ կարդալու երեսուն րոպե էլ չեն գտնում ոչ սեբաստացի սովորողները, ոչ էլ դասավանդողները։ Ճամբարն ամենալավ ժամանակն է <<կարդալու ծեսը>> օրվա անմնացորդ մասը դարձնելու համար, որը, որպես սովորություն, կմտնի նաև մեր առօրյա, ընտանիքներ ու կարդացողների թիվը կավելանա՝ կարդալու համաճարակ տարածելով։

Նպատակը՝ ընթերցանության խթանում հավեսի ու վարակելու միջոցով

Մեծ նպատակ՝ համաերևանյան ընթերանության ֆլեշմոբ ամեն շաբաթ Հրազդանի կիրճում

Մասնակիցներ՝ կրթահամալիրի տարատարիք սովորողներ, դասավանդողներ, սեբաստացիական միջավայրում գտնվող բոլոր մարդիկ

Կազմակերպող՝ դպրոց

Կազմակերպչական գործողություններ՝

  • Նախապես որոշել ճամբարային առօրյայում ընթերցանության համար նախատեսված երեսուն րոպեն՝ ըստ դպրոցների օրացույցի
  • Հստակ ժամի մասին տեղեկացներ ճամբարի բոլոր մասնակիցներին
  • Մասնակիցները պետք է ունենան գրքեր /իրենց հետ բերեն, գրադարանից վերցնեն/
  • Որոշված ժամին բոլորը պետք է թողնեն իրենց նախկին, այդ պահի զբաղմունքն ու ընթերցեն