Փորձաշրջանի հնարավորություններ

Քոլեջի սովորողները, ովքեր արդեն ունեն մասնագիտական գիտելիքներ և/կամ հմտություններ ամռան ընթացքում կանցնեն փորձաշրջաններ, իրենց լավ դրսևորելու դեպքում կունենան աշխատանք։ Այսպիսով՝ իմ միջնորդությամբ․

Զբոսաշրջային բաժնի երկու ուսանող Թամարա Մանուկյանը և Սոնա Մեհրաբյանը երկու շաբաթ է, ինչ գնում են Positive tour, Լաուրա Ղազարյանը Դուբայ տուր ընկերությունում շուտով կսկսի։ One way tour-ի հետ պայմանավորվածություններ ևս կան։

Հուշագիր ենք կնքում Targeting ընկերության հետ։

Մարկետոլոգների Հայկական ասոցիացիայի հետ կապեր ենք հաստատել, այցելել ենք իրենց գրասենյակ, իրենք պետք է այցելեն քոլեջ և վերջնական համաձայնության գանք փորձաշրջանի հետ կապված։

Doping ընկերության հետ կա պայմանավորվածություն վեբ դիզայն բաժնում սովորողների հետ կապված։ Մերի Մեհրաբյանն արդեն իր պորտֆոլիոն ուղարկել է։

Հովհաննես Գրիգորյան

Մայիսի 21
14:00
«‎Տիգրան Հայրապետյան» գրադարան, Բաբաջանյան 25

Նպատակը՝
– ծանոթանալ, կարդալ ու խոսել գրող Հովհաննես Գրիգորյանի ու իր միշտ արդիական պոեզիայի մասին։
-խոսել իր կատարած թարգմանությունների մասին

Հատուկ հյուր՝ Սոնա Գրիգորյան (Հովհաննես Գրիգորյանի դուստրը)

Կենսագրություն

Հովհաննես Գրիգորյանը ծնվել է 1945 թ. Գյումրիում: Գրել և տպագրվել սկսել է դեռևս դպրոցական տարիներից: Բանաստեղծությունների առաջին` «Երգեր առանց երաժշտության» ժողովածուն հրատարակվել է 1975 թ.: Բանաստեղծական ժողովածուներն են` «Երգեր առանց երաժշտության» (1975), «Բոլորովին ուրիշ աշուն» (1979), «Անձրև մի տխուր առիթով» (1982), «Դանդաղ ժամեր» (1986), «Հրեշտակներ մանկության երկնքից» (1992), «Երկու ջրհեղեղի արանքում»(1996), «Կես ժամանակ» (2002), «Գիշերահավասար» (2006), «Երբեք չմեռնես – ահա թե ինչ կասեմ քեզ» (2010):

2004-ին լույս տեսավ նրա արձակ առաջին`«Մաեստրո» գիրքը, իսկ 2008-ին` էսսեների և հոդվածների «Բաց դռների օր Մհերի քարայրում» ժողովածուն: Իսպաներենից թարգմանել է Կ. Ֆուենտեսի «Արտեմիո Կրուսի Մահը»(1979թ.), Խ.Կորտասարի «Վիճակախաղ» (1983 թ.) վեպերը, Խ. Օրտեգա-Ի-Գասեթի «Մշակույթի փիլիսոփայություն» (1999թ.) էսսեների ժողովածուն, Ֆ. Դե Ռոխասի «Սելեստինա» (2007 թ.) դրաման:

Հովհաննես Գրիգորյանի բանաստեղծությունները թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով: Առանձին գրքերով թարգմանաբար լույս են տեսել Ռուսաստանում («Չուղարկված նամակներ», 1985թ.), Ֆրանսիայում («Constitution», 2007թ.), Իրանում`(«Բոլորովին ուրիշ աշուն» 2009 թ.):

Հովհաննես Գրիգորյանը մի շարք գրական մրցանակների դափնեկիր է: 1998 թ. պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով: 2011թ. Հովհաննես Գրիգորյանն արժանացավ ՀՀ պետական մրցանակի գրականության և հրապարակախոսության ոլորտում իր «Երբեք չմեռնես, ահա թե ինչ կասեմ քեզ» գրքի համար:

Մահացել է 2013թ․ փետրվարի 7-ին։

Մի տեսակ խառնվել է ընթացքը պատմության,
և մեկ արագանում, մեկ էլ դանդաղում է պտույտը
երկրագնդի.
և սկսում ես լրջորեն կասկածել` չլինի՞ թե
երկնային համակարգիչն է
վարակվել վիրուսով,
և խառնվել են ծրագրերն անհուսորեն –
ձմռան կեսին անձրևներ են տեղատարափ
ձյան սովոր երկրներում,
իսկ այնտեղ, ուր ձմեռ չի եղել երբևէ,
արդեն քանիերորդ գիշերուզօրն է ինչ ձյուն է տեղում
անպարկեշտ առատությամբ…
Գետերը կորցրել են իրենց հուները դարավոր
և հոսում են քաղաքների ոչ միայն արվարձաններով, այլև
մայրուղիներով կենտրոնական` խախտելով
փողոցային երթևեկության կանոնները տարրական,
և նույնիսկ կանգ չառնելով լուսաֆորի
կարմիր ազդանշանի առաջ…
Չենթարկվելով բոլոր օրինաչափություններին, իրար
ետևից աշխարհը ցնցում են հարյուր տարվա համար
նախատեսված երկրաշարժերն ահավոր` մեկ
հարթավայրերում աշխարհի մի ծայրի և մեկ էլ
լեռնոտ ու աղքատ մի երկրում, որտեղից որտեղ
հայտնաբերելով այն աշխարհի մի խուլ անկյունում…
Շփոթահար են հատկապես սոցիոլոգները, ի հեճուկս
որոնց մարդկությունն սկսել է խառնիխուռն բազմանալ
և այնպիսի արագությամբ, որ շուտով, հատկապես
Չինաստանում և Հնդկաստանում, մարդկային բազմության
կուտակումներից և խցանումներից մայթերն ազատելու համար
ստիպված են լինելու մարդկանց պարտադիր
համարակալել ավտոների նման, և մի օր թույլատրել
կենտ համարներին դուրս գալ տանից,
հաջորդ օրը` զույգ… Սակայն
խնդիրն այն է, որ այդ մարդկանց զգալի մասը և
հատկապես կենտերը, անտունիներ են` ծնվում,
հասունանում և ընտանիքավորվում են բաց
երկնքի տակ, պարզապես փողոցներում, և նրանց
տանից դուրս չթողնելու համար նախ պետք է
ապահովել բնակարանով, գոնե մեկ սենյականոց,
թեկուզ և առանց կոմունալ հարմարությունների…
…Սակայն ամենասարսափելին այն է, որ մարդկանց
մի փոքրիկ խումբ մեր բոլորի աչքի առաջ
հարստանում է կատաղի արագությամբ և ուշ չէ այն օրը,
երբ նրանցից մեկը,թերևս գարնանային մի գեղեցիկ
առավոտ, փոխանցումով, բայց առավել
հավանական է` կանխիկ գումարով կգնի
բոլոր մայրցամաքներն
իրենց կղզիներով ու թերակղզիներով, հրվանդաններով
ու նեղուցներով, գետերով ու լճերով,և օրինական կարգով
ու դատական կատարածուի օգնությամբ,
չուլուփալասները կտա շալակներս ու հաշվի չառնելով
կենտ ես թե զույգ,
ռադ կանի բոլորիս մոլորակից մեր հայրենական…

Հղումներ

Գրանիշ

Երբեք չմեռնես մաս 1, 2

Պոեզիա

Արձակ

«Հայկական Ձեռագործ Իրերի Ցուցահանդես Վաճառք»

Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրը Հունիսի 8-9-ին կներկայանա իր տաղավարով «Հայկական Ձեռագործ Իրերի Ցուցահանդես Վաճառք»-ին։

Կկազմակերպվեն բազմաթիվ վարպետաց դասեր, կրթահամալիրի շնորհալի երեխաների կողմից կցուցադրվեն և կներկայացվեն վաճառքի իրենց ձեռագործ աշխատանքները, ինչպես նաև կլինեն ազգագրական պարեր և երգեր կրթահամալիրի սաների կողմից 😊

✅ Handicraft Armenia ցուցահանդես-վաճառքը նախատեսված է ներկայացնելու հայկական մշակույթը, դարձնել թրենդային հայկականը և հայկական ձեռագործ իրերի հեղինակներին տալ ևս մեկ հնարավորություն ցուցադրել իրենց աշխատանքները, գովազդելու իրենց ընկերությունը, ինչպես նաև իրականացնել վաճառքներ։

✅Տաղավարներ ամրագրելու և մասնակցության համար 💌 գրեք անձնական նամակ կամ 📲+374 (93)-02-55-44։

😊 Մուտքն ազատ է բոլորի համար

✅ 08 – 09 Հունիս
⏰10:00-22։00
📌 Միսաք Մանուշյան Պուրակ (Նախկին Մաշտոցի Պուրակ)

Համակարգողներ՝ Էլյա Սահակյան, Միջին դպրոց

Հակաբացիլ Կոմիտասը Մանկական փառատոնին


📣 🇦🇲 Արի՛ ազգային պարի 🇦🇲

🤗✅Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը մանուկներին կպատմի ազգային պարերի ծագման մասին և կսովորեցնի պարային շարժումները։

🤗✅Մանուկներն ու մեծերը միասին մեծ շուրջպար կկազմեն ամբողջ Երազ այգով։

🤗✅Փոքրիկների հետ միասին կերգենք Կոմիտասի մանկական խաղիկները։

🇦🇲 Արի՛ հզոր պարի՝
⏰ ժամը 12:00-13:00
📌 Երազ Այգի

Միջոցառման ԳԼԽԱՎՈՐ ԱՋԱԿԻՑ՝ ԵՐԱԶ ԱՅԳԻ
@erazparkyerevan

✅Տաղավարներ ամրագրելու և մասնակցության համար 💌գրեք անձնական նամակ կամ 📲զանգահարեք
+374 93 02 55 44 հեռախոսահամարով:

👧 01 – 02 Հունիս
⏰10:00-22։00
❣ Երազ Այգի

Համակարգողներ ու պատասխանատուներ՝ Էլյա Սահակյան, Սյուզի Մարգարյան

Էրասմուս + ծրագրին մասնակցություն

Նպատակ՝

  • Էրասմուս+ ծրագրի շրջանակներում համատեղ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ, փորձի փոխանակում

Խնդիր

  • Սեբաստացի այլընտրանքային մանկավարժության ներկայացումը միջազգային հարթակներում
  • Կապերի ստեղծում
  • Այլոց փորձի ուսումնասիրում
  • Համատեղ ծրագրեր, նախագծեր

Կազմակերպման ընթացք

Մեր առաջին գործընկերը և դիմող կազմակերպությունը Շվեդիայի Ֆրիշուսեթ դպրոցն է։ Դպրոցի արտաքին կապերի պատասխանատու Ռաիսա Վելասկոյի հետ բազմիցս հանդիպումներ ենք ունեցել։ Սկզբում մտածում էինք դիմել փոքր ծրագրի։ Հիմա աշխատում ենք հոկտեմբերի հայտադիմումը լրացնել, որն ուղղված է մասնագիտական կրթությանն ու կարողությունների զարգացմանը։ Մեզ իր խորհուրդներով աջակցում է Էրասմուս + հայաստանյան գրասենյակը։

Մասնակից թիմ

Կրթահամալիր՝

  • Էլյա Սահակյան
  • Արմինե Խաչատրյան
  • Լենա Նալբանդյան

Միջազգային գործընկերներ

  • Ռաիսա Վելասկո
  • Իռենե Սոտնիկովա

Էրասմուս + հայաստանյան գրասենյակ

  • Արփի Հունանյան

Ընթերցում Սեբաստացի ծնողների հետ․ Սպենսեր Ջոնսոն «Ո՞ւր է իմ պանիրը»

Նպատակ՝
— Տվյալ գեղարվեստական տեքստի միջոցով ամրապնդել նպաստել երեխա-ծնող հարաբերությունները
— Գտնել ծնողների հետ միասին այն ենթատեքստերը, որը պարունակում է տվյալ գեղարվեստական տեքստում
— Հասկանալ գլխավոր հերոսի սոցիալիզացիայի խնդիրները և փորձել օգնել երեխաներին ճիշտ սոցիալիզացվել հասարակության մեջ

Ձևաչափեր՝
-ծնողավարությանն ուղղված տարբեր գրքերի քննարկումներ ծնողների հետ

  • Ստեղծագործությունը ընթերցելուց հետո կլինի բազմաշերտ քննարկում, որի արդյունքում ծնողները կհասկանան, թե տվյալ գրական ստեղծագործության, որ հերոսի արարքներն են լուծումնակենտրոն համարում իրենց և երեխայի համար:

Ծնող-երեխա համատեղ գործունեություն-փորձառություն

Մասնակիցներ՝ Սեբաստացի ծնողներ

Օր՝ 14 մայիս

Վայր՝ Քոլեջ, Վերնատուն

Ժամը՝ 14:00

Ծրագրի հեղինակներ՝ Էլյա Սահակյան և Հրայր Խաչատրյան
Գիրքը