Կիբերանվտանգության դասընթաց

Փետրվարի 13, 20:00
Հանդիպման միացման հղում

Դասընթացավար՝ Արսեն Խաչատրյան

Օրվա թեմաներ

Ներածություն
Կիբերանվտանգության հիմնական հասկացություններ
Պաշտպանություն ամենօրյա կյանքում
Կիբերանվտանգություն կրթական միջավայրում
Եզրակացություն և հարցեր

Մասնակիցներ՝ սեբաստացի սովորողներ և դասավանդողներ

Արտադրական լաբորատորիաներով շրջայց

Փետրվարի 7, 10:30
Նպատակ՝ Թումո ստուդիաների աշխատակիցներին ներկայացնել կրթահամալիրի արտադրական միջավայրը, ուսուցման մեթոդները

Մասնակիցներ՝ Թումո ստուդիաների աշխատակիցներ, կրթահամալիրի արտադրական լաբորատորիաների պատասխանատուներ

Շրջայցը կազմակերպված է՝ ելնելով Թումո ստուդիաների և կրթահամալիրի ընդհանրություններից, հնարավոր համագործակցությունից

Շրջայցի ծրագիր՝
10:30-10:45 – Սեբաստացի կենտրոնի ներկայացում, քայլք դեպի Գեղարվեստի դպրոց
10:45-11:05- Արտասահմանի ներկայացում
11:05-11:15- Ոսկեգործության լաբորատորիայի ներկայացում
11:15-11:20- քայլք դեպի Մայր դպրոց
11:20-11:30 -Գորգագործության կենտրոնի ներկայացում
11:30-11:45- Սարքաշինության լաբորատորիայի ներկայացում
11:45-11:50- Քայլք դեպի Քոլեջ
11:50-12:00- Կարի արհեստանոցի ներկայացում
12:00- հանգիստ, քննարկում

Բլեյան ցանցին ծանոթացում

Հունվարի 31, 09:00-12:00

Նպատակը՝ ծանոթանալ բլեյան դպրոց մանկավարժությանը, բլեյան  ցանցի դպրոցում միջավայրային լուծումներին, դպրոց-պարտեզի մոդելին

Մասնակիցներ՝ Ստեփանավան տեղափոխված երիտասարդ ընտանիքներ (3-6 մարդ)

Օրակարգ՝
09:00-09:20 Ուսումնական ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում
09:20-09:45 Շրջայց Սեբաստացի կենտրոնում
09:50-10:30 Շրջայց Հյուսիսային դպրոց-պարտեզում
10:30-10:45 Սարալանջով քայլք դեպի Արևելյան դպրոց-պարտեզ
10:45-11:15 Շրջայց Արևելյան դպրոց-պարտեզում
11:20-12:00 Շրջայց Քոլեջում, գինու համտես

Լուսաբանումը՝ Էլյա Սահակյանի և Քոլեջի լուսանկարչության բաժնի ուսանողներ
Շրջայցի պատասխանատու՝ Էլյա Սահակյան, Նելի Արղության և Քոլեջի ուսանողներ

Հարց ու պատասխան քնի մասնագետ Աստղիկ Նադիրյանի հետ

Հունվարի 29-ին սեբաստացի և ոչ սեբաստացի մայրիկները կարող են իրենց հարցերն ուղղել քնի մասնագետ Աստղիկ Նադիրյանին և ապահովել իրենց փոքրիկների առողջ քունը։

Մուտքը նախապես գրանցումով։

Աշխատաշուկա ՝ դերախաղ

Ընտրում ենք մեկ ՏՏ կազմակերպություն, մեկ Հասարակական կազմակերպություն և մեկ Բիզնես կազմակերպություն

Դերեր՝ գործատու, աշխատանքի թեկնածուներ

Մասնակիցներ՝ Իրինա Ապոյանի ջոկատ

Նպատակ՝

  • ինքնաներկայացման հմտությունների զարգացում
  • աշխատաշուկայի պատկերացում՝ ըստ ոլորտների
  • հարցազրույցի գործնական անցկացում

23.01.2025 , 10:10

Ավագ դպրոցի ընթերցասրահ

Աշխատանքային հանդիպում Կազայում

03.02.2025 թ․ 10:30

Լուսինյանց 23

Մեկնումը ՝ 10:00 Քոլեջից,
Վերադարձը՝ մինչև 12:00

Հանդիպում Զառա Լավչյանի հետ Կազա շվեյցարական մարդասիրական ընկերության երևայնան գրասենյակում

Նպատակը՝

  • համագործակցություն Կազայի հետ
  • քննարկում խաղայնացումը՝ որպես կրթական գործի կազմակերպման միջոց

Մասնակիցներ՝ Էլյա Սահակյան, Բելլա Աբրահամյան, Արմինե Խաչատրյան, Լենա Նալբանդյան

Աշխատանքային հանդիպում իսպանահայ Արսեն Խաչատրյանի հետ

Իսպանիայում բնակվող հայազգի Արսեն Խաչատրյանը ՄԵՄ-ի մենթորներից է, ում հետ նախապատրաստվում ենք առցանց համագործակցության Կիբերանվտանգություն թեմայի շրջանակներում։
Հունվարի 17, 20:00 հանդիպում-քննարկում կունենանք ներկայացման ձևի և այլ մանրամասների վերաբերյալ։
Հղում
Մասնակիցներ՝ միջին, ավագ դպրոցների, քոլեջի կազմակերպիչներ
Նախագիծը համալրվում է։

Առցանց հանդիպմանը որոշեցինք, որ Արսենը կառաջարկի մեր առաջադրած խնդիրներին համապատասխան թեմաներ, մենք կապահովենք լսարանը՝ համապատասխանեցնելով թեմաների հետ։

Առցանց հանդիպում պոլսահայերի հետ

16.01. 2025 թ․
21:00

Հանդիպման հղում

Նպատակ՝

  • համագործակցություն ազգագրության փառատոնի շրջանակներում
  • սեբաստացիներ-եսասյաններ համագործակցություններ

Մասնակիցներ՝ կրթահամալիրի դասավանդողներ, Եսասյան վարժարանի ուսուցիչներ

Վարպետության դաս/մասնագիտական կողմնորոշում Շունչ թատրոնի դերասանների կողմից

17.01.2025 թ․
11:00

Սեբաստացի կենտրոն (Րաֆֆի 57)

Հանդիպմա նպատակը՝
– մեր ժամանակներում դերասանի մասնագիտությունը, պրոդյուսինգը, հմտությունները ներկայացնելը
– կենտրոնացման վարժության միջոցով փոխանցել սովորողներին հմտություններից մեկը

Հյուր՝ Շունչ թատրոնի երկու դերասաններ

Մասնակիցներ՝ Միջին, ավագ դպրոցների, քոլեջի դերասանությամբ հետաքրքրված սովորողներ, դերասանական-թատերական նախագծերի իրականացնողներ

Կրթական տուր Տարեցների խնամքի և առողջության ապահովման ասոցացիայի անդամների համար

Օրը՝ դեկտեմբերի 16, 12:00

Տուրի մասնակիցներ՝ Տարեցների խնամքի և առողջության ապահովման ասոցացիայի 20 անդամներ, աշխատակիցներ

Կազմակերպիչներ՝ Քոլեջի սովորողներ, Էլյա Սահակյան

Տուրն ըստ իրենց պահանջի՝

12:00 Դիմավորում Քոլեջում
12:30 Գինու դպրոցում գինու համտես – պատասխանատու Մարիաննա Գևորգյան
13:00 Կավով աշխատարան – պատասխանատու Տիգրան Զոհրաբյան
13:30 Բուսաբուծության լաբորատորիա
14:00 Սարքաշինության լաբորատորիա

Լուսաբանումը

Ֆեյսբուքյան մեր էջում

Այլ