Բանավոր անգլերենի ազատ ակումբ

Նպատակը՝ Անգլերենի հիմք ունեցող, սակայն ոչ կիրառելի լինելու պատճառով մոռացվող կամ ազատ հաղորդակցման խնդիր ունեցող դասավանդողների համար ստեղծել ազատ հարթակ, որ անգլերենն ավելի գործածական լինի, խոսենք, քննարկենք

Մասնակիցներ՝ կրթահամալիրի անգլերենրի B1, B2 (ովքեր լավ գիտեն քերականություն) և ավելի բարձր մակարդակ ունեցող դասավանդողների ակումբ

Ընդհանուր նկարագրություն
Հանդիպում ենք շաբաթը մեկ՝ ամեն հինգշաբթի 20:00: Նախապես ընտրում ենք թեման, բառապաշարը։ Հանդիպում ենք առցանց, զում հարթակով, որը մեզ հնարավորություն կտա սենյակների բաժանվել և փոքր խմբերով քննարկումն անել։ Խմբերի բաժանումը կլինի պատահական։ Փոքր խմբերում բոլորը կխոսեն, վերջում ամբողջ թիմով կքննարկենք։ Անվճար զումը 40 րոպե է, մենք 40 րոպե կանենք մեր հանդիպումները։ Ամիսը մեկ կհրավիրենք նաև մարդու, ով շատ լավ է խոսում անգլերեն (native speaker), կփորձենք իր հետ որևէ թեմայի շուրջ քննարկում անել։
Քննարկման ուղղություններից են նաև անգլերենով (անգլերեն սուբտիտրերով) ֆիլմեր դիտելը, երգեր լսելը և այլն։

Ֆասիլիտատոր`
էլյա Սահակյան և ընկերներ