Օրը՝ մարտի 29, 13:30
Վայրը՝ Քոլեջի Վերնատուն (Անդրանիկի 92/1)
Նպատակը՝ ծանոթանալ և լսել մոտիվացնող գրքերի հեղինակ Գոռ Կարապետյանին
Մասնակիցներ՝ քոլեջի Մարկետինգի բաժնի սովորողներ, հետաքրքրված անձինք
Ողջույն, ես Գոռ Կարապետյանն եմ ՝ «Targeting» և «Simple Business Academy» ընկերությունների համահիմնադիր, գործադիր տնօրենը։
Իմ գործունեության շրջանում կազմակերպությունները կնքել են 710+ պայմանագրեր։ «Simple Business Academy» -ում դասավանդել եմ SEO և PPC շուրջ հազար ուսանողի։
Վերջին շրջանում ակտիվ սոցիալական գործունեություն եմ ծավալում ՀՀ տարբեր մարզերում՝ դեռահասների և երիտասարդների շրջանում մասնագիտական կողմնորոշման և առաջնորդության զարգացման նպատակով։
Սոցիալական գործունեության ընթացքում հանդիպել եմ հազարից ավել աշակերտների և ուսանողների։
Այժմ ՀՊՏՀ-ում դասավանդում եմ Թվային մարքեթինգ։