Նախագիծ. «Ներսը և Դուրսը» (փոդքասթ-շարք)
Անվանումը՝ «Ներսը և Դուրսը» (Հերման Հեսսեի մոտիվներով)
Վարող՝ Յանա Բաղդասարյան
Մասնակիցներ՝ Տարատարիք սովորողներ, ծնողներ, դասավանդողներ, հասարակական գործիչներ, հյուրեր
Ձևաչափը՝ Տարատարիք կլոր սեղան-քննարկում, աուդիո և վիդեո փոդքասթ Հաճախականությունը՝ Ըստ ուսումնական և տարվա օրացույցերի (ամիսը 2-3 թողարկում)
Նկարող և ձայնագրող՝ Էմիլ Զաքարյան
Նկարահանումն ամեն չորեքշաբթի 13:00
Վայրը՝ Կրթահամալիր
Գաղափարը և Փիլիսոփայությունը (Կոնցեպտ)
Փոդքասթի հիմքում մարդու, կրթության և միջավայրի համագործակցության անընդհատ շրջապտույտն է։ Մենք «ներսի» մարդիկ ենք՝ մեր արժեքներով, մեր ընտանիքով ու դպրոցով, որոնք անընդհատ դուրս են գալիս արտաքին աշխարհ՝ որոնելու, սովորելու և բացահայտելու։ Իսկ հետո՝ «դրսից» (ճամփորդությունից, բակից, հասարակական շփումներից, նախագծերից) վերադառնում ենք «ներս»՝ բերելով նոր փորձառություն, նոր հարցեր ու նոր լուծումներ։ Զրույցները կառուցվում են այս անցումների վրա՝ օգնելով տարատարիք մարդկանց վերլուծել այդ սինթեզը։
Նպատակը
- Ճանաչել իրար. ստեղծել միջավայր, որտեղ տարբեր սերունդներ ու տարբեր փորձառություն ունեցող մարդիկ (կրտսեր և ավագ սովորող, ծնող և ուսուցիչ) կլսեն և կհասկանան միմյանց։
- Իմաստավորել ուսումնական օրացույցը. օրացույցային իրադարձությունները դիտարկել ոչ միայն որպես գործողություն, այլև որպես մտածողության և աշխարհաճանաչողության միջոց։
- Հանրայնացնել հեղինակային մանկավարժությունը. ցույց տալ, թե ինչպես է անհատը ձևավորվում «ներսի» և «դրսի» ներդաշնակության մեջ։
Խնդիրները
- Սովորողների մոտ զարգացնել ինքնաճանաչման, սեփական մտքերը բարձրաձայնելու և ուրիշին լսելու հմտություններ։
- Ստեղծել կենդանի մեդիանյութերի արխիվ, որը կներկայացնի կրթական համայնքի դեմքն ու միտքը։
- Խթանել սերնդափոխության և փորձի փոխանակման բնականոն գործընթացը։
Օրացույցային թեմաների օրինակներ (ըստ ամիսների)
Ֆուտբոլ
- Թեմա՝ «Ֆուտբոլի ներկան ու ապագան, տեղայինն ու համաշխարհայինը»
- Կոնտեքստ՝ Կրթահամալիրում Դավիթ Գևորգյան ֆուտբոլի ամենամյա մրցաշարն է։ Որոշել ենք պարզել, թե ինչպես են հետևում ֆուտբոլին, մասնակցում խաղերին, հետաքրքվում․․․
Տեսաձայնագրություն
2. Վերնագիր՝ «Ներսը և Դուրսը». Դպրոցը որպես աշխատաշուկայի նախասրահ
Մայիսի 1-ը միայն տոն կամ կարմիր օր չէ օրացույցում. այն առիթ է մտածելու մեր սեփական աշխատանքի մասին։ «Ներսը և Դուրսը» փոդքասթի երկրորդ թողարկմանը մենք բարձրացնում ենք ամենասուր և պրակտիկ հարցերից մեկը. Արդյո՞ք դպրոցը մեզ դարձնում է մրցունակ վաղվա աշխատաշուկայում։
Երբ մենք գտնվում ենք դպրոցի պատերից «ներս», մենք սովորում ենք, ստեղծում ենք նախագծեր, ձեռք ենք բերում կարողունակություններ։ Բայց ի՞նչ է տեղի ունենում, երբ դուրս ենք գալիս իրական աշխարհ՝ գործատուների, խիստ պահանջների և մեծ մրցակցության միջավայր։ Արդյո՞ք գնահատականն ու դիպլոմը բավարար են, թե՞ այսօր շուկան պահանջում է բոլորովին այլ հմտություններ։
Փոդքասթի տաղավարում այս անգամ հավաքվել են մարդիկ, ովքեր այս պրոցեսի տարբեր կողմերում են. մասնագիտական ուղու շեմին կանգնած 9-րդ դասարանցին, աշխատանքն ու արհեստը պրակտիկորեն կիրառող Քոլեջի ներկայացուցիչը և ժամանակակից կրթության պահանջները լավագույնս պատկերացնող մասնագիտական զարգացման ղեկավարը:
🎧 Խոսում ենք աշխատանքի, հմտությունների և դպրոց-շուկա անքակտելի կապի մասին։ Միացե՛ք մեր աշխատանքային, բայց շատ անկեղծ քննարկմանը:
Աշխատանքի կազմակերպումը և Տեխնիկական մասը
- Նախապատրաստական փուլ. Յուրաքանչյուր թողարկումից առաջ հեղինակային խումբը (կամ փոդքասթի համակարգողը) ընտրում է տվյալ շաբաթվա օրացույցային թեման և հրավիրում տարատարիք 3-4 մասնակիցների:
- Նկարահանում/Ձայնագրում. Կազմակերպվում է կրթահամալիրի հարմարավետ, բաց և կենդանի անկյուններից մեկում (գրադարան, այգի կամ սենյակ)՝ ապահովելով անկաշկանդ միջավայր և որակյալ ձայնագրություն (օգտագործելով առանձին խոսափողներ լավ հնչողության համար):
- Տարածում. Թողարկումները հրապարակվում են կրթահամալիրի Յութուբյան ալիքում
Ակնկալվող արդյունքը
- Կստեղծվի որակյալ կրթական մեդիա-արտադրանք, որը կդառնա կրթահամալիրին դրսից ծանոթացնելու հնարավորություն
- Կամրապնդվի սովորող-ծնող-ուսուցիչ կապը՝ շնորհիվ անկեղծ, փիլիսոփայական և ոչ ստանդարտ զրույցների։
- Կունենանք «կենդանի արխիվ», որտեղ երևում է, թե ինչպես է տարեցտարի զարգանում սովորողի միտքն ու աշխարհայացքը։