Արտ թերապիա և մեդիտացիա․ աշխատարան 4-րդ

Օրը՝ մարտի 28, 13:30

Վայրը՝ Գեղարվեստի հյուրատան հարթակ

Աշխատարանի ընթացքում ֆրանսիացի հոգեբան և արտ թերապևտ Դարիա Ժումելը նախապես գրանցված մասնակիցների հետ հինգշաբթի օրը՝ մարտի 28-ին կունենա մեկ ժամ տևողությամբ արտ թերապիայի և մեդիտացիայի աշխատարան։

Պայմաններ

  • Ոչ մի հեռախոս
  • Գալ նոթբուքերով և մատիտներով աշխատարանի օրագիր վարելու համար

Մասնակիցներ՝

  • Ջուլիետա Քերոբյան
  • Աննա Թորոսյան
  • Սրբուհի Ներսիսյան
  • Կարինե Մամիկոնյան
  • Քրիստինե Գրիգորյան
  • Մերի Գրիգորյան
  • Լիանա Ռոզիկյան
  • Անուշ Աթայան

Flowers festival.arm-ին կրթահամալիրի մասնակցությունը

Մենք շարունակում ենք Քոլեջի մասնագիտական խմբերի հետ համատեղ ամբողջ կրթահամալիրի ռեսուրսն օգտագործելով մասնակցել տարբեր փառատոնների: Այս անգամ հերթը կրթահամալիրի բուսաբուծության լաբորատորիայինն է իր կանաչով։
Օրը՝ ապրիլի 7, 10:00-21:00

Վայրը՝ Միսաք Մանուշյանի պուրակ (նախկին Մաշտոցի պուրակ)

Ծաղիկների և բույսերի ամենամեծ ցուցահանդես վաճառքին կմասնակցենք Բուսաբուծության լաբորատորիայի ստեղծած արտադրանքով, սեբաստացի թաղարներով։

Պատասխանատուներ՝ Էլյա Սահակյան, Տաթև Բլեյան, Շողիկ Պողոսյան

Քանի որ մենք կրթական գործունեություն ենք ծավալելու, մեզ տրամադրվում է անվճար։

Այսպիսով՝ մեր տաղավարում․

  • ծաղիկներ թաղարներով. թաղարները ձևավորում են երեխաներն ու նվիրում մայրիկներին
  • ինչպես տնկել ծաղիկներ, ինչպես ցանել սերմն ու ինչպես խնամել աշխատարան
  • անկյանք կավին ծաղիկներով կյանք ենք տալիս ու ստեղծում ափսեներ կամ այլ կիրառական արվեստ. կարող է լինել ուղղակի աշխատանք կամ աշխատանքը թրծված վերցնելու հնարավորություն
  • կլինեն մեր երաժիշտները, պարողները
  • կլինեն նաև կտորե պայուսակներ ծաղիկներով

SMM դասընթաց բլեյան պարտեզի դաստիարակների հետ

Օրը՝ Մարտի 26, 14:00

Վայրը՝ բլեյան քոլեջ, Վերնատուն (Անդրանիկի 92/1)

Թեման՝ բլեյան պարտեզի ներկայացված լինելը սոցիալական մեդիայում․ ինչպե՞ս

Հանդիպման համակարգողներ՝ Էլյա Սահակյան SMM խմբի պատասխանատու, Նելի Արղության դաստիարակների լաբորատորիայի ղեկավար

Ընթացք

  • Կրթահամալիրի սոցիալական էջերի կարճ ներկայացում
  • Հարթակների պահանջներ
  • Կարիքների գնահատում
  • Համատեղ բովանդակային ռազմավարության պլանավորում

Հանդիպում Գոռ Կարապետյանի հետ

Օրը՝ մարտի 29, 13:30

Վայրը՝ Քոլեջի Վերնատուն (Անդրանիկի 92/1)

Նպատակը՝ ծանոթանալ և լսել մոտիվացնող գրքերի հեղինակ Գոռ Կարապետյանին

Մասնակիցներ՝ քոլեջի Մարկետինգի բաժնի սովորողներ, հետաքրքրված անձինք

Գոռ Կարապետյանի մասին

Ողջույն, ես Գոռ Կարապետյանն եմ ՝ «Targeting» և «Simple Business Academy» ընկերությունների համահիմնադիր, գործադիր տնօրենը։

Իմ գործունեության շրջանում կազմակերպությունները կնքել են 710+ պայմանագրեր։ «Simple Business Academy» -ում դասավանդել եմ SEO և PPC շուրջ հազար ուսանողի։

Վերջին շրջանում ակտիվ սոցիալական գործունեություն եմ ծավալում ՀՀ տարբեր մարզերում՝ դեռահասների և երիտասարդների շրջանում մասնագիտական կողմնորոշման և առաջնորդության զարգացման նպատակով։

Սոցիալական գործունեության ընթացքում հանդիպել եմ հազարից ավել աշակերտների և ուսանողների։

Այժմ ՀՊՏՀ-ում դասավանդում եմ Թվային մարքեթինգ։

Բանավոր անգլերենի ազատ ակումբ

Թեման՝ Ավանդույթներ

Օրը՝ Հինգշաբթի 21. 03, 20:00

Traditions

Հղում

Choose a tradition and describe it so that the other participants can guess which country’s tradition is it.

Following questions

  • Do the traditions interrupt our modern life?
  • Which traditions do I like most and why?

Traditions vocabulary

Culture Vocabulary: General Terms Around the Notion of Culture

Let’s start by learning about common terms used to discuss Culture, with a capital C.

WordDefinition
Beliefsideas shared among a group of people
Cultural Institutionestablished organization working for the preservation of culture
Designto draw plans showing the look and function of any object before it is made
Dialectform of a language specific to a region or social group
Diffusionspreading of a concept or idea widely
Ethicset of moral principles shared by a group or a field
Heritagelegacy of cultural resources in a group or society
Knowledgefacts and skills acquired through education or experience
Morescustoms and norms of a society or a community
Researchthorough study of a field to reach new conclusions
Resourcesdocumentation of past work that can be used to conduct new studies
Studydetailed investigation of a subject or a field
Valuesmoral principles and beliefs that serve to assess the importance of things

Articles to read
Tradition
Tradition Essay

Արտ թերապիա և մեդիտացիա

Օրը՝ մարտի 21, 14:00

Վայրը՝ Գեղարվեստի հյուրատան հարթակ

Աշխատարանի ընթացքում ֆրանսիացի հոգեբան և արտ թերապևտ Դարիա Ժումելը նախապես գրանցված մասնակիցների հետ հինգշաբթի օրը՝ մարտի 21-ին կունենա մեկ ժամ տևողությամբ արտ թերապիայի և մեդիտացիայի աշխատարան։
Պայմաններ

  • Ոչ մի հեռախոս
  • Գալ նոթբուքերով և մատիտներով աշխատարանի օրագիր վարելու համար

Մասնակիցներ՝

  • Զառա Ոսկանյան
  • Ջուլիետա Քերոբյան
  • Աննա Թորոսյան
  • Սրբուհի Ներսիսյան
  • Կարինե Մամիկոնյան
  • Քրիստինե Գրիգորյան
  • Մերի Գրիգորյան
  • Լիանա Ռոզիկյան
  • Անուշ Աթայան

Աշխատարան 1

Աշխատարան 2

Կարծիքներ

Հիմնավորումը մեկն է` շատ լարված և ծանրաբեռնված աշպատանքի արդյունքում հուզական այրումը անխուսափելի է, իսկ մեդիտացիան, արտ թերապիան կարող են լուծում լինել, բայց միայն հետաքրքրված մարդկանց համար
Շնորհակալ եմ

Անահիտ Կիրակոսյան

Անչափ շնորհակալ եմ այսքան արդյունավետ սեմինար կազմակերպելու համար։
Իսկապես ստացված և արդյունավետ մեկ ժամ էր, որն ինձ տվեց հոգևոր հանգստություն

Մելինե Սիմոնյան

Բանավոր անգելենի ազատ ակումբ

Թեման՝ Նորաձևությունը որպես ժամանակի մարտահրավեր

Օրը՝ Հինգշաբթի 14. 03, 20:00

Fashion as a challenge of time

Հղում

Ուղեկցող հարցեր՝

  • Ի՞նչ է նորաձևությունն ինձ համար։
  • Նորաձևությո՞ւնն է թելադրում ինձ, թե՞ ես նրան։

Բառապաշար

  • fashion- նորաձևություն
  • clothes- հագուստ
  • age-տարիք
  • humanity- մարդկություն
  • When asked to talk about fashion and your opinions on it, you can use the following terms:
  • wardrobe (n) — the collection of clothes in your closet that you normally wear.
  • strong colours (n) — the opposite of pastel colours
  • trendy (adjective) — fashionable
  • smart-casual (adj) — casual but clean and stylish 
  • outfit (n) — a coordinated set of clothes
  • pricey (adjective) — costly (informal)
  • old-school (adjective) – something that is traditional or old-fashioned (but not very old)
  • baggy (adj) — loose 
  • antique (adj) — old (about things), unique and traditional style]
  • eccentric clothes (n) — unusual, out-of-the-ordinary attire
  • trending jeans (n) — ripped 
  • Hipster (n) — a trendy person 
  • sloppy (adv) — loose-fitting and casual
  • brand loyalty (n) — a consumer’s emotionally charged decision to buy a certain brand or known company over and over again 
  • Catwalk — the platform on which modals walk to show off the latest ready-to-wear trends

Ինչպե՞ս իրացնել արտադրանքը․ Անդրանիկ Մանուկյան

Օրը՝ մարտի 27, 13:00-15:00

Վայրը՝ Քոլեջ, Վերնատուն (Անդրանիկի 92/1)

Մասնակիցներ՝ քոլեջի մարկեթոլոգներ, կավագործության ընտրության գործունեությամբ զբաղվող սովորողներ ( 13 տ և բարձր տարիք ունեցող)

Ընթացք՝ տեսական և գործնական

Անդրանիկ Մանուկյանն արդեն 5 տ է, ինչ զբաղվում է կավագործությամբ և արտադրանքի իրացմամբ։ Սկսել է Տավուշի մարզի Մովսես գյուղում, այժմ էլ շրջում է Հայաստանով և սովորեցնում։ Իր կնոջ՝ Անի Սահակյանի հետ ստեղծել են Սաղմոս կերամիկա։ Անդրանիկը հանդիպման ընթացքում կկիսվի իր փորձով, գործնական աշխատանք կանցկացնի մասնակիցների հետ։

Մեկօրյա տուր One Way Tour-ի տուրիստական ընկերության աշխատակիցների համար

Օրը՝ մարտի , 09:30

Վայրը՝ Ուսումնական ագարակ

Մասնակիցների քանակը՝ 10

Կազմակերպող՝ Քոլեջ

Նպատակը՝ Կրթահամալիրի ծառայությունների ներկայացում տուրիստական ընկերությանը՝ որպես այլընտրանք

Արտ թերապիա և մեդիտացիա

Աշխատարանի ընթացքում ֆրանսիացի հոգեբան և արտ թերապևտ Դարիա Ժումելը նախապես գրանցված մասնակիցների հետ հինգշաբթի օրը՝ մարտի 7-ին կունենա մեկ ժամ տևողությամբ արտ թերապիայի և մեդիտացիայի աշխատարան։
Պայմաններ

  • Ոչ մի հեռախոս
  • Գալ նոթբուքերով և մատիտներով աշխատարանի օրագիր վարելու համար

Մասնակիցներ՝

  • Մերի Գրիգորյան
  • Աննա Թորոսյան
  • Սրբուհի Ներսիսյան
  • Լիլիթ Մովսիսյան
  • Լիանա Ռոզիկյան
  • Մանուշակ Աբրահամյան
  • Կարինե Մամիկոնյան
  • Անուշ Աթայան
  • Կարինե Խառատյան
  • Մարի Միքայելյան

Նախորդ աշխատարանը
Կարծիքներ նախորդ աշխատարանի վերաբերյալ․

Այն հնարավորություն կընձեռի ավելի լավ ճանաչել ինքներս մեզ,մեր հույզերը, կբարելավի մեր հոգեկան առողջությունը։Դասանդողի խաղաղությունն ու ներդաշնակությունը կփոխանցվի սովորողներին և հիմք կհանդիսանա լավ ընկերական հարաբերությունների,ուսումնական գործունեության նկատմամբ դրական վերաբերմունքի ձևավորման համար։Բացի նշվածները,յուրաքանչյուր մարդու անհրաժեշտ է անձնային զարգացումը,ինչպես նաև առօրյա խնդիրներից և հոգսերից կտրվելը։

Լիլիթ Մովսիսյան

Ուսուցչի օրը ամբողջ հաղորդակցում է, մեր աշխատանքը չի ավարտվում դպրոցի պատերի ներսում, իսկ աշխատանքը չափազանց նյարդային է, պատասխանատու։ էսպիսի սեմինարներ են մեզ պետք։ Ինչով էր այս սեմինարը տարբերվում, նախ այն մեր հոգեկան առողջությանն էր ուղղված եւ միաժամանակ նոր գործիքակազմ մեզ փոխանցեց՝ հույզերը կառավարելու, մարմինը զգալու, խաղաղվելու եւ միաժամանակ լիցքավորվելու։ Մենք իրականացնում ենք ներառական կրթություն եւ հաճախ առանձնահատուկ կարիքով երեխաների նոպաների, պոռթկումների ժամանակ լինում ենք անզեն։
Հիմա՝ գարնանային այս շրջանում, կարիք ունեցող երեխաների մոտ սրացումներ են սկսվում և այս պարապմունքները մեզ նվեր կլինեն։
Ցանկալի է, որ չընդհատվի։
Շնորհակալություն օրվա համար։

Սրբուհի Ներսիսյան

Կարծում եմ շատ կարևոր է ունենալ նման հանդիպումներ, որոնց շնորհիվ ուսուցիչն իր լարված աշխատանքային օրվանից(շաբաթվանից) հետո կկարողանա լիցքավորվել դրական էներգիայով, որի արդյունքում էլ կլինի էլ ավելի մոտիվացված։ Վստահ եմ, որ բոլոր ուսուցիչներն էլ ունենում են ներքին էներգիայի մեծ արտահոսք` էներգիան, ներքին ուժը փոխանցում են իրենց սովորողներին, ինչու չէ նաև սովորողների ծնողներին(վերջին շրջանում հատկապես ավելացել է այդ ուղղությամբ ընթացող զրույցները, հանդիպումները, հեռախոսազրույցները, որոնք հիմնականում տարբեր պարագաներում առաջացած խնդիրների, կոնֆլիկտների քննարկում է, ուղղորդում, խնդրի լուծում)։ Այս պարագայում սպառվում են հուզական դաշտով և արտթերապիան այն ուղին է, որի օգնությամբ կկարողանանք վերադարձնել հենց մեզ անհրաժեշտ ու պակասող էներգիան։

Կարինե Խառատյան


Կարճ անդրադարձ մեդիտացիային․

Սովարաբար մեդիտացիան չի համարվում հոգեկարգավորման ինքնուրույն ուղղություն, սակայն նրա տարրերը հաճախ են կիրառվում հոգեկարգավորման այլ ուղղություններում։ “Մեդիտացիա” հասկացությունը    նշանակում է խորհում, սակայն նրա իմաստը վերցված է բուդդիզմից և նշանակում է բորբոքումից, ջղայնությունից հեռացում և պասիվ ստեղծագործություն, սեփական մտքի ընթացք։

 Մեդիտացիայի կողմնակիցները գրում են, որ այն խանգարող մտքերից և հույզերից ազատման շնորհիվ բերում է լուսավորման, այպես կոչված ինսայթի։ Սա յուրօրինակ ինքնազարգացման գործընթաց է։
Մեդիտացիան ոչ ինքնաներշնչանք է, ոչ գիպնոզ, ոչ տրանս, ոչ էլ մտավոր երևակայական պատկերներ:
Մեդիտացիայի ժամանակ չեն կարող լսվել ձայներ, չեն կարող երևալ տեսիլքներ և այլ իրականությունից հեռու երևույթներ:

Ի՞նչ է մեդիտացիան: Ամեն դեպքում, ոչ մի գրառում չի կարող բացատրել, այս ամենը լիարժեք կերպով հասկանալու համար, միայն ձեր փորձով կարող եք հասկանալ, թե ինչ է մեդիտացիան:

Բուդդիզմի որոշ ուղղություններում մեդիտացիան տեղի է ունենում որևէ կետին ուշադրությունը կենտրոնացնելու շնորհիվ։ Ընդ որում կատարելագործվում է մտապատկերների և մտքերի հոսքից ազատվելու գիտակցության ընդունակությունը և ռելաքսացիայի (հոգեմկանային թուլացման) գործընթացը։ Աստիճանաբար այդ կետը դառնում է անպետք, այսինքն՝ մեդիտացիա կատարողի հայացքը ուղղվում է կետին՝ առանց այն նկատելու։ Սկսվում է խռովքից ազատ “ազատ լողալու” ընդունակության կատարելագործումը։
Գիտակցությունը, տեղափոխվելով մի օբյեկտից մյուսին, սկսում է ոչ թե կառչել նրանցից, այլ լողալ դրանց վրայով։

 Ըստ էության մեդիտացիան գիտակցության կենտրոնացումն է կոնկրետ պատկերների և մտքերի վրա՝ ներքին ներդաշնակության հասնելու և այդ վիճակը կատարելագործելու նպատակով՝ աշխարհի, բնության և տիեզերքի հետ միասնության հասնելու շնորհիվ։ Դա գիտակցության այնպիսի վիճակ է, երբ բոլոր հոգևոր ուժերը գտնվում են հավասարակշռության վիճակում, երբ ոչ մի միտք կամ հակում չի կարող մյուսների հանդեպ գերակայության հասնել։ Այդ մտքերն ու զգացողությունները, հակումները կախվածություն են առաջացնում, որոնց ծայրահեղ դրսևորումներից են այնպիսի նյարդահոգեկան վիճակները, վարքագծայինհակազդումները, նևրոտիկ դրսևորումները, որոնցից անձը ցանկանում է, սակայն չի կարողանում ազատվել։

Նյութի աղբյուրը՝