Արտ թերապիա և մեդիտացիա

Աշխատարանի ընթացքում ֆրանսիացի հոգեբան և արտ թերապևտ Դարիա Ժումելը նախապես գրանցված մասնակիցների հետ հինգշաբթի օրը՝ մարտի 7-ին կունենա մեկ ժամ տևողությամբ արտ թերապիայի և մեդիտացիայի աշխատարան։
Պայմաններ

  • Ոչ մի հեռախոս
  • Գալ նոթբուքերով և մատիտներով աշխատարանի օրագիր վարելու համար

Մասնակիցներ՝

  • Մերի Գրիգորյան
  • Աննա Թորոսյան
  • Սրբուհի Ներսիսյան
  • Լիլիթ Մովսիսյան
  • Լիանա Ռոզիկյան
  • Մանուշակ Աբրահամյան
  • Կարինե Մամիկոնյան
  • Անուշ Աթայան
  • Կարինե Խառատյան
  • Մարի Միքայելյան

Նախորդ աշխատարանը
Կարծիքներ նախորդ աշխատարանի վերաբերյալ․

Այն հնարավորություն կընձեռի ավելի լավ ճանաչել ինքներս մեզ,մեր հույզերը, կբարելավի մեր հոգեկան առողջությունը։Դասանդողի խաղաղությունն ու ներդաշնակությունը կփոխանցվի սովորողներին և հիմք կհանդիսանա լավ ընկերական հարաբերությունների,ուսումնական գործունեության նկատմամբ դրական վերաբերմունքի ձևավորման համար։Բացի նշվածները,յուրաքանչյուր մարդու անհրաժեշտ է անձնային զարգացումը,ինչպես նաև առօրյա խնդիրներից և հոգսերից կտրվելը։

Լիլիթ Մովսիսյան

Ուսուցչի օրը ամբողջ հաղորդակցում է, մեր աշխատանքը չի ավարտվում դպրոցի պատերի ներսում, իսկ աշխատանքը չափազանց նյարդային է, պատասխանատու։ էսպիսի սեմինարներ են մեզ պետք։ Ինչով էր այս սեմինարը տարբերվում, նախ այն մեր հոգեկան առողջությանն էր ուղղված եւ միաժամանակ նոր գործիքակազմ մեզ փոխանցեց՝ հույզերը կառավարելու, մարմինը զգալու, խաղաղվելու եւ միաժամանակ լիցքավորվելու։ Մենք իրականացնում ենք ներառական կրթություն եւ հաճախ առանձնահատուկ կարիքով երեխաների նոպաների, պոռթկումների ժամանակ լինում ենք անզեն։
Հիմա՝ գարնանային այս շրջանում, կարիք ունեցող երեխաների մոտ սրացումներ են սկսվում և այս պարապմունքները մեզ նվեր կլինեն։
Ցանկալի է, որ չընդհատվի։
Շնորհակալություն օրվա համար։

Սրբուհի Ներսիսյան

Կարծում եմ շատ կարևոր է ունենալ նման հանդիպումներ, որոնց շնորհիվ ուսուցիչն իր լարված աշխատանքային օրվանից(շաբաթվանից) հետո կկարողանա լիցքավորվել դրական էներգիայով, որի արդյունքում էլ կլինի էլ ավելի մոտիվացված։ Վստահ եմ, որ բոլոր ուսուցիչներն էլ ունենում են ներքին էներգիայի մեծ արտահոսք` էներգիան, ներքին ուժը փոխանցում են իրենց սովորողներին, ինչու չէ նաև սովորողների ծնողներին(վերջին շրջանում հատկապես ավելացել է այդ ուղղությամբ ընթացող զրույցները, հանդիպումները, հեռախոսազրույցները, որոնք հիմնականում տարբեր պարագաներում առաջացած խնդիրների, կոնֆլիկտների քննարկում է, ուղղորդում, խնդրի լուծում)։ Այս պարագայում սպառվում են հուզական դաշտով և արտթերապիան այն ուղին է, որի օգնությամբ կկարողանանք վերադարձնել հենց մեզ անհրաժեշտ ու պակասող էներգիան։

Կարինե Խառատյան


Կարճ անդրադարձ մեդիտացիային․

Սովարաբար մեդիտացիան չի համարվում հոգեկարգավորման ինքնուրույն ուղղություն, սակայն նրա տարրերը հաճախ են կիրառվում հոգեկարգավորման այլ ուղղություններում։ “Մեդիտացիա” հասկացությունը    նշանակում է խորհում, սակայն նրա իմաստը վերցված է բուդդիզմից և նշանակում է բորբոքումից, ջղայնությունից հեռացում և պասիվ ստեղծագործություն, սեփական մտքի ընթացք։

 Մեդիտացիայի կողմնակիցները գրում են, որ այն խանգարող մտքերից և հույզերից ազատման շնորհիվ բերում է լուսավորման, այպես կոչված ինսայթի։ Սա յուրօրինակ ինքնազարգացման գործընթաց է։
Մեդիտացիան ոչ ինքնաներշնչանք է, ոչ գիպնոզ, ոչ տրանս, ոչ էլ մտավոր երևակայական պատկերներ:
Մեդիտացիայի ժամանակ չեն կարող լսվել ձայներ, չեն կարող երևալ տեսիլքներ և այլ իրականությունից հեռու երևույթներ:

Ի՞նչ է մեդիտացիան: Ամեն դեպքում, ոչ մի գրառում չի կարող բացատրել, այս ամենը լիարժեք կերպով հասկանալու համար, միայն ձեր փորձով կարող եք հասկանալ, թե ինչ է մեդիտացիան:

Բուդդիզմի որոշ ուղղություններում մեդիտացիան տեղի է ունենում որևէ կետին ուշադրությունը կենտրոնացնելու շնորհիվ։ Ընդ որում կատարելագործվում է մտապատկերների և մտքերի հոսքից ազատվելու գիտակցության ընդունակությունը և ռելաքսացիայի (հոգեմկանային թուլացման) գործընթացը։ Աստիճանաբար այդ կետը դառնում է անպետք, այսինքն՝ մեդիտացիա կատարողի հայացքը ուղղվում է կետին՝ առանց այն նկատելու։ Սկսվում է խռովքից ազատ “ազատ լողալու” ընդունակության կատարելագործումը։
Գիտակցությունը, տեղափոխվելով մի օբյեկտից մյուսին, սկսում է ոչ թե կառչել նրանցից, այլ լողալ դրանց վրայով։

 Ըստ էության մեդիտացիան գիտակցության կենտրոնացումն է կոնկրետ պատկերների և մտքերի վրա՝ ներքին ներդաշնակության հասնելու և այդ վիճակը կատարելագործելու նպատակով՝ աշխարհի, բնության և տիեզերքի հետ միասնության հասնելու շնորհիվ։ Դա գիտակցության այնպիսի վիճակ է, երբ բոլոր հոգևոր ուժերը գտնվում են հավասարակշռության վիճակում, երբ ոչ մի միտք կամ հակում չի կարող մյուսների հանդեպ գերակայության հասնել։ Այդ մտքերն ու զգացողությունները, հակումները կախվածություն են առաջացնում, որոնց ծայրահեղ դրսևորումներից են այնպիսի նյարդահոգեկան վիճակները, վարքագծայինհակազդումները, նևրոտիկ դրսևորումները, որոնցից անձը ցանկանում է, սակայն չի կարողանում ազատվել։

Նյութի աղբյուրը՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *