Ժամանակակից և ապագա մասնագիտություններ, փակ սահմաններ՝ բաց հնարավորություններ

Օրը՝ Նոյեմբերի 10 14:00-15:00

Վայրը՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Քոլեջ, Վերնատուն

Նպատակը՝ ծանոթանալ արդի մասնագիտությունների ցանկին, մասնագիտական կողմնորոշում անել ավելի հստակ ու հիմնավորված, իմանալ տարբեր հնարավորությունների մասին

Մասնակիցներ՝ Քոլեջի տարատարիք սովորողներ, 9-րդ դասարանի սովորողներ, հետաքրքրված մարդիկ

Հանդիպման հյուր՝ Գոռ Կարապետյան

Ինքնուս մասնագիտացումն ու գիդի աշխատանքը

Օրը՝ նոյեմբերի 11 13:00-14:00

Վայրը՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Քոլեջ, Վերնատուն

Նպատակը՝ Իմանալ՝ ինչպես զարգացնել գիդի մասնագիտացումն ինքնուրույն, ինքնակրթության ու ինքնազարգացման կարևորության գիտակցումը

Մեր հյուր Աբդալյան Դավիթը կպատմի, թե ինչպես է ինքնակրթությամբ ձեռք բերել գիդի մասնագիտացումը, դարձել անհատ գիդ և համագործակցություն սկսել տարբեր տուրիստական ընկերությունների հետ։

Մասնակիցներ՝ Քոլեջի զբոսավարներ, հետաքրքրված մարդիկ