Ընթերցանության ֆլեշմոբ

Ընթերցանության ֆլեշմոբը՝ երեսուն րոպե համատեղ որոշված ժամին թողնել բոլոր գործերն ու կարդալ, մեկնարկեց կրթահամալիրում փետրվարի 21-ին 12:00-12:30: Քոլեջի 2-րդ կուրսի զբոսավարներն այս անգամ մեծ սիրով ու ոգևորությամբ համակարգեցին բոլոր դպրոցների աշխատանքները և կիսվեցին նաև իրենց տպավորություններով։
Բոլորն անցկացնում էին ֆլեշմոբը յուրովի, բայց բուն նպատակը՝ այդ երեսուն րոպեն տրամադրել համակրթահամալիրյան ընթերցանությանը, արդարացվեց։ Մասնակիցներից շատերը ցանկություն հայտնեցին ֆլեշմոբի շարունակության, նշելով, որ ամիսը մեկ անգամը քիչ է, շաբաթը մեկ անգամ կարելի է հատկացնել ընթերցանությանը։
Մանրամասները նկարներում, տեսանյութում։
Միջին դպրոց
Սյուզի Մարգարյան ․ուղիղ եթեր