Կրթահամալիրի SMM թիմ

Նպատակը՝ կրթահամալիրի կայքը, սոցիալական մեդիայում հրապարակվող նյութերն ավելի որակյալ ներկայացնել, ինչը կօգնի և հիմնադրամի գործունեությանը, և արտադրական ուսուցման զարգացմանը։

Մասնակիցներ՝ համակարգող, յուրաքանչյուր դպրոցից երկուական պատասխանատու

Փորձնական ժամկետներ՝ 2022 թ․ սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներ

Գործողությունների հաջորդականություն՝

  • Ձևավորել SMM թիմ՝ բաղկացած յուրաքանչյուր դպրոցից երկուական պատասխանատուից և գործընթացի ընդհանուր համակարգողից
  • Թիմային նպատակների սահմանում
  • SWOT անալիզ մեր արդեն իսկ ունեցած էջերի, մեր <<մրցակից>> կազմակերպությունների էջերի և դրա ներկայացում կրթահամալիրի տնօրենին, գործադիր տնօրենին և այլ հետաքրքված անձանց
  • Դասընթացեր և հանդիպումներ գործող մասնագետների հետ SMM թեմաների շրջանակներում /այստեղ կարող ենք օգտագործել ծնողական և շրջանավարտների համայնքը/
  • Յուրաքանչյուր պատասխանատու կներկայացնի իր դպրոցի SMM ռազմավարությունը և կքննարկի ընդհանուր համակարգողի հետ
  • Էջերի վերանայում, վերաձևակերպում, ռեբրենդինգ, նոր կոնտենտ պլանի մշակում
Continue reading