Համագործակցության առաջին քայլերը Fryshuset կազմակերպության հետ

Օրը՝ հունիսի 22, 13:00-14:00

Վայրը՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Նպատակը՝ համագործակցություն սկսել շվեդական Fryshuset կազմակերպության հետ՝ համատեղ կրթական նախագծեր անելով

Հյուրը՝ Ռաիսա Վելասկո

Օրակարգ՝ շրջայց կրթահամալիրով՝ Ագարակ- Արևմտյան դպրոց- Մայր դպրոց- Հյուսիսային դպրոց
13:00 Արևմտյան դպրոց – Ագարակ
13:30 Մայր դպրոց-սպորտային դահլիճներ
13:45 Հյուսիսային դպրոց- Քանդակի դպրոց, Արտասահման, Ոկերչության լաբորատորիա

Հետաքրքրություններ՝ սպորտ և արվեստ

Մասնակիցներ՝ Էլյա Սահակյան /համակարգող/, Իրինա Ապոյան /դասավանդող, անգլերենի մասնագետ/, Տաթևիկ Ալեքսանյան, Լիլիա Ղուլյան / լուսաբանող/, Լինդա / Fryshuset մարկետինգային թիմի անդամ/

Fryshuset գիմնազիա է, որն ունի դպրոց, արտադասարանական մի շարք ակտիվ խմբակներ՝ սպորտային, երաժշտական։ Այն ոչ պետական կազմակերպություն է, որը միտված է վատ վարք ունեցող մարդկանց՝ ամենատարբեր տարիքի և հետաքրքրությունների, համար ստեղծել միջավայր ինքնակրթվելու, կրթվելու։ Ֆինանսավորման մի մասը ստանում են քաղաքապետարաններից, որտեղից գալիս են երեխաներն ու մեծահասակները, մի մասը՝ իրենց ծառայությունները մատուցելու շնորհիվ, մի մասն էլ դրամաշնորհների միջոցով։ Շենքի ներսում ունեն ռեստորան, որտեղ մոտակայքում տեղակայված կազմակերպություններ գալիս, ճաշում են։ Սպորտային մրցումներում ունեն շատ գրանցած հաջողություններ։ Հայաստանում համագործակցում են APY ՀԿ-ի հետ։

Ուսուցողական այց #Օր 2

Oր 2, հունիսի 14։

Այսօր առաջին կազմակերպությունը, որ հյուրընկալեցինք My Right- Empowers people with disabilities /Իմ իրավունքը՝ հզորացնում է հաշմանդամություն ունեցող մարդկանց։ Այն համարվում է umbrella /անձրևանոց/ կազմակերպություն, որի տակ հավաքվում են այլ կազմակերպություններ։ Իրենց ֆինանսների մեծ մասը ստանում են պետությունից, Sida-յից։ Աշխարհի բնակչության 15% և ավել ունեն հաշմանդամություն, ինչը մեկ բիլիոնից ավել մարդ է և որոնց 80% ոչ բարձր եկամուտ ունեցող երկրներից են։ Կազմակերպությունը գործում է 7 երկրներում։
Այս էջում հատուկ կարիքներ ունեցող երեխաներին ուղղված ծրագրերի օրինակներ են։

Ըստ իրենց կազմակերպության գաղափարախոսության՝ ներառականությունը դժվար չէ, հարկավոր է ․

-ունենալ ներառական-հաշմանդամական քաղաքականություն-փաստաթղթաշրջանառություն

-սահմանել նպատակներ՝ թիրախավորելով հաշմանդամությունն ու ներառականությունը

-հավաքել տվյալներ, թե ինչպես են հատուկ կարիքներ ունեցող մարդիկ վարվում տարբեր իրավիճակներում

-համագործակցել այլ կազմակերպությունների հետ, ովքեր աշխատում են հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ

Հաջորդ կազմակերպությունը FBA – Folk Bernadotte Academy-ն էր, որը զբաղվում է անվտանգային հարցերով։ Այն պետական գործակալություն է, որը տարեկան 50 մլն կրոն է նախատեսում խաղաղաշինական գործունեություն ծավալելու համար։

Ուսուցողական այց Շվեդիա #օր I

Հունիսի 13-ից սկսեցին այցելությունները տարբեր կազմակերպություններ։ Այցի ամենակարևոր ու մնայուն նպատակն է կապերի ստեղծումը, ինչի ուղղությամբ և կազմակերպիչները, և մասնակիցները լավ են աշխատում։
Այսպիսով՝ առաջին վայրը, որ այցելեցինք, Sida կազմակերպությունն էր, որի տված դրամաշնորհի օգնությամբ մենք կարողացանք իրականացնել «Դպրոցը որպես համայնքային զարգացման կենտրոն» ծրագիրը։ Մեզ դիմավորեց Իզաբելա Էրիկսոնը, հանդիպմանը ներկա էր նաև Մարիա Բիստերը։ Մարիան ներկայացրեց մեզ Սիդայի գործունեությունը, ենթակառուցվածքները, ռազմավարությունը։ Սիդան Հայաստանում գործել է 2010-ական թթ․, բայց դադարեցրել է իր գործունեությունը Հայաստանում և Ադրբեջանում։ 2018 թ․ նորից սկսել է Հայաստանում գործել և գնալով ավելի ակտիվանում է, իսկ Ադրբեջանի հետ կապված միայն տարածաշրջանային ծրագրեր են անում։ Ամենաշատ դրամական աջակցություն տրամադրում են Աֆրիկային։ Այս կայքում կարելի է գտնել, թե շվեդական ընկերություններն ինչ կազմակերպությունների են գումարներ հատկացնում իրենց զարգացման համագործակցությունների շրջանակներում։ Մենք նույնպես ներկայացրեցինք, թե ինչ ծրագրեր ենք իրականացրել Սիդայի տրամադրած դրամաշնորհի շրջանակներում, ինչով շատ ոգևորված ու տպավորված էին։

Երկրորդ վայրը, որտեղ եղանք Swedish Institute-ն էր, որտեղ Ադիամ Տեդրոսն ու Մարկուս Ռոմանը ներկայացրեցին, թե ինչ ծավալուն ու հետաքրքիր գործունեություն է ծավալում իրենց կազմակերպությունը։ Հիմնադիրը Մեդլին Սժոստեբթն է : Իրենք տրամադրում են կրթաթոշակներ Շվեդիայում սովորելու համար, ֆոնդեր և դրամաշնորհներ են տալիս տարբեր կրթական ծրագրերի։ Կրթությունն այստեղ բոլոր աստիճաններում անվճար է։ Հարկատուներն իրենց վճարած բարձր հարկերի շնորհիվ կարողանում են նաև երկարօրյա ու նույնիսկ գիշերային ծառայություններից օգտվել իրենց երեխաների համար՝ մինչև 6 տ երեխաների համար վճարելով սիմվոլիկ գումար։ Շվեդիան համարվում է ամենաբարձր հարկ վճարող երկրներից մեկը։ Այստեղ ամեն ինչ շատ թանկ է։ Կրթության հիմնական բաղկացուցիչներն են կրթությունը, հետազոտոտությունը և համագործակցությունը։ Իրականացնում են նաև առաջնորդական,կառավարական ծրագրեր։

Continue reading

Upwork

Հղում՝

Օրը՝ 5.06.2022 /կիրակի/

Ժամը՝ 13:00-14:00

Հյուր՝ Գարիկ Վանյան , behance

Նպատակ՝

  • Իմանալ Upwork հարթակի մասին՝ հնարավորություններ, խնդիրներ
  • Ամռանն աշխատել այդ հարթակում

Մասնակիցներ՝

Քոլեջի և Ավագ դպրոցի հետաքրքված սովորողներ

Հանդիպումը ձայնագրվելու է։

Հունիսյան ճամբար զբոսավարների հետ

Օրերը՝ չորեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ

Նպատակը՝

  • Ամռանը մասնագիտական զբաղվածության ապահովում տարբեր տուրիստական ընկերություններում՝ կամավոր կամ պրակտիայի հիմունքներով
  • Մասնագիտական փորձի ձեռքբերում, հմտությունների զարգացում
  • Աշխատանքի հնարավորություն

Մասնակիցներ՝ Քոլեջի 2-րդ կուրսի զբոսավարներ

Աբրահամյան Էլեն Արմանի
Գրիգորյան Լիլիթ Սեյրանի
Խաչատրյան Ռոզա Սարգիսի
Հարությունյան Անուշ Կարենի
Հովսեփյան Աննա Արմենի
Մանուկյան Թամարա Գագիկի
Մարտիրոսյան Բելա Սուրենի
Պողոյան Վիկտորյա Տիգրանի
Սարգսյան Մելանյա Գուրգեն
Օհանյան Ագապի Արամի
Աթաբեկյան Անի Արտակի
Մանվելյան Հրաչուհի Լևոնի
Բուլղադարյան Էմանուելա