Հայկ Բարսեղյանը՝ մեր լուսանկարիչներին հյուր

Օրը՝ Սեպտեմբերի 15

Ժամը՝ 14:30

Վայրը՝ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր, Քոլեջ, Վերնատուն /Անդրանիկի 92/1/

Նպատակը՝ ծանոթանալ Հայկ Բարսեղյանի գործունեությանը և թե ինչպիսին է լուսանկարչի կյանքը Հայաստանում, ինչպես է վաստակում։

Մի փոքր ինֆորմացիա Հայկի մասին

Երիտասարդ, ինքնուս լուսանկարիչ Հայկ Բարսեղյանի աշխատանքներին բնորոշ է թե՛ արտակարգ տեխնիկական վարպետությունը, թե՛ հասարակայնորեն խիստ ներգրավված տեսանկյունը: Ժուռնալիստի ընտանիքում ծնված Բարսեղյանը մեծացել է երկրաշարժից բեկված Գյումրիում, և իր աշխատանքներում ասես փորձում է հասկանալ և վերլուծել այն թե ինչ է նա իրականում «ժառանգել» նախորդ սերունդներից:(1) Հետևաբար, նրա գործնեությունը լուսանկարչության ասպարեզում միտված է ներազդելու հասարակական և քաղաքական գործընթացների վրա։

Բարսեղյանի լուսանկարներում հատուկ տեղ է գրավում Գյումրիի ուրաբնիստական և արդյունաբերական լանդշաֆտը, ինչպես և սոցիալապես անապահով ընտանիքների թեման: Այդ աշխատանքներն անխտիր պատկերում են քաղաքի առկա` ծանր տնտեսական և մշակույթային իրավիճակը։ Չնայած իրենց հետաքնչական և ճանաչողական գործառույթներին, Բարսեղյանի այդ լուսանկարներն առանձնանում են նաև իրենց հետաքրքիր գեղարվեստական լուծումներով։ Նա հաճախ գործածում է լայնանկյուն օբյեկտիվներ ու գունային սուր հակադրություններ՝ իր պատկերներին հաղորդելով մասշտաբայնություն և դրամատիզմ։ Նման լուծումը հատկապես հաջողված է Բարսեղյանի՝ Գյումրու ժամանակավոր կացարաններում (դոմիկներում) բնակվող մարդկանց կենցաղն ու առօրյան ներկայացնող շարքում (2013-16):(2) Նեղ, անհարմար սենյակներում խցկված ընտանիքների միջավայրը` լուսանկարների միջոցով, գրեթե ֆիզիկական ուժգնությամբ փոխանցվում է հանդիսատեսին։

Բարսեղյանի սուր քննադատական հայացքը նաև առկա է հեռուստատեսային բնագավառում, որտեղ նա համա-հեղինակել է «SOS» քաղաքական, երգիծական-վերլուծական հեռուստաշարը։

1) Բարսեղյանի հայրը, հայտնի Գյումրեցի լրագրող և հասարակական գործիչ Լևոն Բարսեղյանն է։

2) Գագիկ Աղբալյան, «Հայկ Բարսեղյան. 25 տարի ապացուցել են, որ զիբիլ են», 19.02.2014, www.armtimes.com, http://www.armtimes.com/hy/article/48224

Վիգեն Գալստյան, 2016

Հանդիպում Guin Dalera-յի ՝ Next is Armenia-յի վլոգը վարողի հետ

Օրը՝ սեպեմբերի 14 13:00-14:00

Վայրը՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Քոլեջ, Վերնատուն

Հանդիպման կազմակերպող՝ Էլյա Սահակյան

Հանդիպման համակարգող՝ Տիգրան Զոհրաբյան

Նպատակը՝ Իմանալ՝ ինչպես է հաջողվում Լուսինեին իր վլոգի միջոցով լինել հայտնի, ներկայացնել Հայաստանն ու տուրիստներին գրավել դրանով

Մեր հյուր Լուսինեն կպատմի, թե ինչպես է վարում վլոգը, ինչ հաջողությունների է հասել ու ինչ դժվարությունների է հանդիպել։

Մասնակիցներ՝ Քոլեջի զբոսավարներ, հետաքրքրված մարդիկ

Ֆոնդհայթայթման դասընթաց

Օրեր՝ Երկուշաբթի, չորեքշաբթի

Մեկնարկը՝ 12.09

Ժամեր՝ 15:00-17:00

Վայրը՝ Արևելյան դպրոց-պարտեզ, Վերնատուն

Նպատակը՝ տիրապետել ֆոնդհայթայթման գործիքներին և տարբեր ծրագրերի համար ֆոնդհայթայթում իրականացնել

Նկարագրությունը՝ Դասընթացի ընթացքում

  • կիմանանք, թե ինչ է ֆոնդհայթայթումը
  • կծանոթանանք ֆոնդհայթայթման տեսակներին, մեթոդներին
  • մեզ համար դոնոր պերսոնաներ կձևավորենք
  • հատուկ ծրագրերի վրա կաշխատենք
  • կաշխատենք նաև ֆոնդհայթայթման արշավի ռազմավարության վրա

Մասնակիցներ՝

  • Քնարիկ Ներսիսյան
  • Ստելլա Մնացականյան
  • Անահիտ Հարությունյան
  • Տիգրան Զոհրաբյան
  • Անահիտ Գևորգյան
  • էմիլիա Պապայան
  • Զոյա Բեգյան
  • Իշխան Թովմասյան
  • Հեղինե Խալաթյան
  • Արփի Թովմասյան
  • Լենա Ղազարյան

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի բրենդ ստեղծելու դասընթացներ

Օրեր՝ Երեքշաբթի, հինգշաբթի

Մեկնարկը՝ 12.09

Ժամեր՝ 15:00-17:00

Վայրը՝ Արևելյան դպրոց-պարտեզ, Վերնատուն

Նկարագրությունը՝ 7 թեմաներ, յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ և հանձնարարություններով, ինչպես նաև հանդիպումներ մասնագետների հետ

Ամբողջական նախագիծը

Թեմաներ՝

  • e-mail մարկետինգ
  • SEO
  • Թվային մարկետինգ
  • Ինֆլյուենսեր մարկետինգ
  • SMM
  • Video marketing
  • Copywriting

Մասնակիցներ՝

  • Հյուսիսային դպրոց՝ Անահիտ Կիրակոսյան, Սուսաննա Պետրոսյան
  • Հարավային դպրոց՝ Սյուզաննա Դանիելյան, Մարիամ Մարտիրոսյան
  • Արևմտյան դպրոց՝ Միլենա Մկրտչյան
  • Արևելյան դպրոց՝ Անահիտ Գևորգյան
  • Ավագ դպրոց՝ Սոնա Բիանջյան, Ելենա Միսակյան, Մանե Փիլիպոսյան, Սարգիս Շահինյան, Իշխան Թովմասյան, Լինա Օսիպյան, Էլեն Զարգարյան, Նարե Ազարյան, Վիկտորյա Հակոբյան
  • Միջին դպրոց՝ Տաթև Աբրահամյան, Ստելլա Մնացականյան
  • Քոլեջ՝ Հեղինե Խալաթյան, Արփի Թովմասյան
  • Անահիտ Հարությունյան
  • Մարիաննա Գևորգյան
  • Դիանա Գրիգորյան