Եզդիական մշակույթը․ առանձնահատկությունները և ընդհանրությունները հայկական մշակույթի հետ


Օրը՝ հունվարի 24, 13:00

Վայրը՝ Քոլեջի վերնատուն /Անդրանիկի 92/1/

Նպատակը՝ ծանոթանալ եզդիական՝ ազգային և կրոնական փոքրամասնության մշակույթի առանձնահատկությունները, ընդհանրությունները հայկական մշակույթի հետ․ արդյո՞ք դժվար է այն պահել, փոխանցել հաջորդ սերունդներին։

Ազգագրության փառատոնի շրջանակներում ծանոթանանք մեր կողքին ու մեզ հետ ապրող, ազգային և կրոնական փոքրամասնություն համարվող եզդիների մշակույթի հետ։

Մասնակիցներ՝ Քոլեջի զբոսաշրջիկներ, Ավագ դպրոցի սովորողներ, հետաքրքրված մարդիկ

  • Արմինե Գոգինյան և ճամփորդների ջոկատ-Արևելյեն դպրոց
  • Մարիամ Առուշանյան և ճամբրականների ջոկատ՝ 15 սովորող-Միջին դպրոց
  • Տիգրան Զոհրաբյան և զբոսավարներ

Հյուր՝ Զեմֆիրա Քալաշյան մանկավարժ, գրող, երիտասարդ ստեղծագործող

«Դեռ մանկուց ես հստակ գիտեի, որ կյանքում ինչ ճանապարհ էլ ունենամ, երկու արժեք պետք է շատ կարևոր մնան ինձ համար․ ես պետք է եզդի մնայի և պետք է կրթություն ստանայի: Ինձ այդպես դաստիարակել էին: Իմ ընտանիքը երբեք ծայրահեղ ավանդապաշտ չի եղել, բայց և եզդիներից ու եզդիականությունից կտրված էլ չենք եղել: Իմ ընտանիքում ազգն ու ազգությունը միշտ կարևորված է եղել:
Մեր տանը միշտ նշվել են ազգային տոները։ Մայրս խնամքով ու սիրով պատրաստվում էր ազգային յուրաքանչյուր տոնի, իսկ դու տատիկ, հիշո՞ւմ ես, մշտապես հետևում էիր, որ ամեն բան հավուր պատշաճի կազմակերպվի։ Դու հատուկ օրերի ծոմ էիր պահում, ու դպրոցահասակ տարիքում, ինքս էլ հաճախ միանում էի քեզ ու միասին պահում էինք տոնից առաջ նախատեսված եռօրյա ծոմը։ Դու խելացի ու բավական առաջադեմ կին էիր քո հասակակից եզդի կանանց համեմատ։ Կարդում և գրում էիր հայերեն ու ռուսերեն, ճանաչում էիր անգլերեն տառերը։ Հաշվարկներ անելիս քեզ հետ ոտք գցել չէր լինի։ Հետաքրքիր զրուցակից էիր ու շատ բարի մարդ:Դու միշտ ազգային հագուստ էիր կրում, հագուստդ ինքդ էիր կարում, կապույտ գույնի իրեր երբեք չէիր կրում (օրինավոր եզդիները կապույտը չեն օգտագործում հագուստի մեջ)։ Դու այլ սովորություններ էլ ունեիր, որոնք մեր ընտանիքում միայն դու էիր պահպանում ու բոլորն էլ կապված էին օրինավոր եզդի մարդու կենցաղի հետ: Իսկ ի՜նչ ազգային ուտեստներ էիր պատրաստում. անմահական։ Տատիկ, ամեն բան անում էիր, որ ես ազգին ու ազգայինին մոտ լինեմ։ Բանավոր զրույցների ու պատմությունների տեսքով փոխանցում էիր այն, ինչ ինքդ էլ քո մեծերից էիր լսել ու սովորել․․․
Շարունակությունը
Ծանոթացման նյութեր

ԵԶԴԻ ԿՆՈՋ ՔԱՂՑՐ ԱՇԽԱՐՀԸ

Հենց կրթութան միջոցով ես իրականում ճանաչեցի ու գնահատեցի ազգությունս

Եզդի երեխաների կրթության իրավունքը Հայաստանում խախտվում է.

Հանդիպում՝ վավերագրող, լուսանկարիչ Փիրուզա Խալափյանի հետ

5 րոպե ԱՐՎԵՍՏ. Փիրուզա Խալափյան
Նպատակը՝ ծանոթանալ վավերագրական լուսանկարչությանը

Մասնակիցներ՝ Սուսան Ամուջանյան, լուսանկարիչներ, հետաքրքրված տարատարիք մարդիկ

Օրը՝ հունվարի 25 , 10:00

Վայրը՝ Քոլեջի վերնատուն /Անդրանիկի 92/1/

Համագործակցային նախագիծ Սուսան Ամուջանյանի և Քոլեջի լուսանկարչության բաժնի սովորողների հետ։

Հյուր՝ Փիրուզա Խալափյան

Փիրուզա Խալափյանը լուսանկարչությամբ սկսել է զբաղվել Կովկասյան լրատվամիջոցների ինստիտուտի և World Press Photo–ի կազմակերպած մեկամյա դասընթացին մասնակցելուց հետո: Այնուհետեւ կրթությունը շարունակել է Երեւանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում` մասնագիտանալով վավերագրական ֆիլմերի ռեժիսուրայում: Որպես ֆոտո խմբագիր աշխատել է «Պատկեր» ֆոտո գործակալությունում և “National Geographic Traveler Armenia” ամսագրում: Որպես լուսանկարիչ համագործակցել է Medialab.am, chai-khana.org, ArmeniaNow.com  կայքերի հետ: Մասնակցել է Յուրի Կոզիրևի, Անդրեյ Պոլիկանովի, Պատրիք Սադերլենդի, Ադրիան Քելթերբորնի, Դագ Բլաշի անցկացրած դասընթացներին:

Ունեցել է անհատական եւ խմբակային ցուցահանդեսներ Հայաստանում, Վրաստանում, Ֆրանսիայում եւ մի շարք այլ երկրներում: 2008-2009 մասնակցել է Բրիտանական խորհորդի «Close to Home» «Ապրենք միասին» շրջիկ ցուցահանդեսին։ 2011 թվականին արժանացել է Բրիտանական խորհորդի «Նա/Նե» առաջին մրցանակին: 2013-ին ստացել է Բաց հասարակության հիմնադրամի կողմից ‘’Documentary Photography Production Grant’’ իսկ 2017-ին Արվեստ Հայաստան հիմնադրամի «Ֆինանսական աջակցություն արվեստի նախագծերին» դրամաշնորհները:

2016-ից  Փիրուզա Խալափյանը 4Plus վավերագրական լուսանկարչության կենտրոնի անդամ է, որի նպատակը Հայաստանում վավերագրական լուսանկարչության զարգացումն է և կանանց զորացումը լուսանկարչության միջոցով:

5 րոպե ԱՐՎԵՍՏ. Փիրուզա Խալափյան