Ted զրույցները կրթահամալիրում

Մի փոքր թեդ զրույցների մասին․

TED-ի հիմնական կոնֆերանսները ամեն տարի անցկացվում են Վանկուվերում (Բրիտանական ԿոլումբիաԿանադա)` Վանկուվերի կոնվենցիայի կենտրոնում։ Մինչև 2010 թվականը կոնֆերանսները տեղի են ունեցել Լոնգ Բիչում[5]։ TED իրադարձությունները անցկացվում են նաև Հյուսիսային Ամերիկայում, ինչպես նաև Եվրոպայում և Ասիայում[6]՝ ելույթների ուղիղ հեռարձակմամբ։ Նրանք գիտության և մշակույթի հետազոտության և պրակտիկայի մեջ ընդգրկում են թեմաների լայն շրջանակ, հաճախ նույնիսկ պատմություններ պատմելով[7]։ Խոսնակներին տրվում են առավելագույնը 18 րոպե իրենց գաղափարները առավել նորարարական և գրավիչ ձևով ներկայացնելու համար

Հաճախականություն՝ ամիսը մեկ անգամ

Մասնակիցներ՝ կրթահամալիրի սովորողներ, դասավանդողներ, հրավիրյալ մասնագետներ, ովքեր ունեն նոր բան փոխանցելու հասարակությանը։ Ամեն ամիս 4 մասնագետ-խոսնակ։

Նպատակը՝ հարթակ ստեղծել գիտելիքով կիսվելու, խոսքը զարգացնելու համար։

Վայրը՝ Մարմարյա սրահ (Բաբաջանյան 25)

Լրացուցիչ կրթությունը՝ նվեր քարտ

Այսօր, նյութական աշխարհում մարդիկ հաճախ են փնտրում միասին ժամանակ անցկացնելու, թերապևտիկ, տարբերվող ու առանձնահատուկ նվերներ։ Կրթահամալիրի ռեսուրսները թույլ են տալիս այդպիսի նվեր մատուցել մեր լրացուցիչ կրթության ծառայության միջոցով։ Big Christmas Market With Coca-Cola 2023-2024 թթ․ ամենամեծ ամանորյա տոնավաճառին փորձեցինք այս մեթոդը, որն արձագանք գտավ, հետաքրքրություն ու պահանջարկ ունի։

Տուր սովորելու հնարավորություն

Մեր կողմից առաջարկվող ծառայությունները

  • Ձիավարություն
  • Հիպոթերապիա
  • Կավագործություն
  • Լինոտպագրություն
  • Օտար լեզուների բանավոր ակումբներ
  • Արատեսյան ճամփորդություն
  • Ճամփորդություն մեր Քոլեջի զբոսավարների հետ

Հավելյալ ծառայություն

  • Լուսանկարչություն (10 մշակված լուսանկար վերոնշյալ ծառայությունների հետ)

Ծառայությունների փաթեթ

  • Ծեսեր՝ Հարիսայի, Ղափամայի, Լավաշթխիկի, Գաթաթխիկի

Ծեսերի փաթեթը լավ թիմբիլդինգային հնարավորություն է՝ չհեռանալով ազգայինից, ինքնությունից, ունենալ հետաքրքիր, բովանդակային հանդիպում գործընկերների հետ։ Փաթեթը ներառում է երաժշտական, պարային հատված, ծիսական խոհանոց։