Հանդիպում Digilab ընկերության աշխատակիցների հետ

Օրը՝ 31.05.2022 թ․/ երեքշաբթի/

Ժամը՝ 12:00

Վայրը՝  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Ավագ դպրով /Բաբաջանյան 25/

Նպատակը՝

  • Ծանոթանալ Digilab ընկերության գործունեության հետ
  • Իմանալ ինչ է նշանակում մարկետինգ և ինչով է զբաղվում մարկետոլոգը
  • Նոր համագործակցություն սկսել

Մասնակիցներ՝ Digilab ընկերության աշխատակիցներ, 9-րդ դասարանցիներ, Քոլեջի սովորողներ, Ավագ դպրոցի սովորողներ, դասավանդողներ

Հայ- վրացական կրթական համակարգի նմանություններն ու տարբերությունները

Հարավային Կովկասի երկրները միշտ էլ հետաքրքիր են եղել մշակութային, պատմական նմանություններով ու առանձնահատկություններով։ Որպես կովկասագետ՝ հնարավորություն ունեցել եմ ծանոթանալ պատմա-մշակութային առանձնահատկություններին, որպես ուսուցիչ՝ առաջին անգամ էի փորձում հասկանալ ինչպիսին է կրթությունը Վրաստանում։ Ծրագրի մասին մանրամասն կարող եք կարդալ այստեղ։ Ծրագիրը մինչ հայերի հետ անելը, անցկացրել էին ադրբեջանցիների հետ։ Մեր հարցին, թե ինչու միասին երեք երկրների ներկայացուցիչների հետ միաժամանակ չեք արել, նշեցին, որ անհանգստացել են, թե մի բան կարող է այն չլինել։ Խոստացան, որ նման հանդիպում էլ կլինի։ Պատկերացնում եմ, թե ինչքան հետաքրքրական կարող է լինել կրթությունը Ադրբեջանում։


Առաջին երեք օրը աշխատարանային ծրագիր էր, որն այդքան էլ աշխատարանային բնույթ չէր կրում։ Առաջին հանդիպումը մասնավորապես երեք կովկասյան ժողովուրդների՝ հայեր, վրացիներ, ադրբեջանցիներ ու պետությունների՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան /առանձնացրել եմ, քանի որ ոչ միշտ է պետական ու հասարակական կարծիքներն ու գործողությունները համապատասխանում/ տնտեսական, քաղաքական և այլ հարաբերությունների մասին էր ու վերջին շրջանում ամենաակտիվ շահարկվող թեմաներից մեկի՝ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի, վրաց ազգի ու վրացական կառավարության դիրքորոշման վերաբերյալ։ Այս ամենը ներկայացնում էր Վրաստանի պետական համալսարանի դասախոս Զուրաբ Ճիաբերաշվիլին` հիմք ընդունելով IRI կողմից արված հետազոտությունները։ Ըստ իր ներկայացրած տվյալների՝ Հայաստանը երեք կովկասյան երկրների շարքում երբեմն ամենալավ տնտեսական վիճակում գտնվող երկիրն էր /2000-2020 թթ․ տվյալներով/։ Վրաստանի քաղաքական հարաբերությունների հաստատման ցանկում, Հայաստանը զիջում էր հարևան երկրներին, Ադրբեջանին ու Թուրքիային՝ ի <<շնորհիվ>> մեր <<օկուպանտ>> գործընկերոջ։ Հետաքրքրական է, որ ամբողջ ընթացքում, ինչ մենք Վրաստանում էինք, շեշտադրվում էր այս հանգամանքը ու կարծես ջանքեր էին գործադրվում մեզ <<դարձի բերելու>>, ինչն ակնհայտորեն զգացվեց փակման ընթրիքի ժամանակ։

Continue reading

Փոխանակման ծրագիր EPRC-ի շրջանակներում

Օրերը՝ մայիսի 13-21

Վայրը՝ Թբիլիսի, Fabrica

Հայաստանի մասնակիցների թիվը՝ 7



Այս անգամ բլոգում հրապարակվող այս նյութը վերաբերում է իմ մասնագիտական կարողությունների զարգացմանը՝ որպես վրացագետ, կրթության ոլորտում աշխատող։EPRC հետազոտական ընկերության աշխատակցի կողմից ամիսներ առաջ linkedin-ով հրավեր ստացա մասնակցել ծրագրի, դիմեցի ու մայիսի 13-21 Թիֆլիսում լինելու է ծրագիրը, որին ես էլ եմ մասնակցում։ Առաջին երեք օրերի ընթացքում լինելու են աշխատարաններ, որից հետո մենք տարբեր ոչ պետական կազմակերպություններում փորձաշրջան ենք անցնելու։ Իրենք, հաշվի առնելով իմ աշխատանքային անցած ուղին, ինձ համար հյուրընկալող ընկերություն են դիտարկել Education for All (EFA Georgia) կազմակերպությունը, որը կրթական է և իր մեջ ներառում է 15 տեղական և միջազգային քաղաքացիական կրթական կազմակերպություններ։

Մասնակցությունն ինձ հնարավորություն կտա՝

  • Ծանոթանալ Վրաստանում կրթական գործի կազմակերպմանւ
  • Ձեռք բերել նոր համագործակիցներ
  • Ծանոթացնել մեր կրթական, հեղինակային մանկավարժության հետ
  • Ծրագրի ավարտվելուց հետո էլ, չորս ամիս շարունակ աշխատանքներ են տարվելու ու համատեղ հոդված ենք գրելու կամ բլոգ ենք ստեղծելու, որի հրապարակումները կլինեն սեպտեմբերին։